l

lifestyle

«Դեպի մանկական եվրատեսիլ» նախագծի մասնակից Վովայի տեսահոլովակի պրեմիերան և հյուրերը

Վովային հանդիսատեսը կհիշի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլից, որտեղ նա մարմնավորում էր Բեթհովենին։ Այսօր արդեն այս տաղանդավոր փոքրիկը ներկայացնում է իր երգը, որով կպայքարի «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու համար։ «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից 9-ամյա Վովան ներկայանում է LEGGO երգով, որտեղ տիրում է մանկական սեր խաղալիքների լեզվով։ Տեսահոլովակի շնորհանդեսը կայացավ Մոսկաֆեում։ Միջոցառմանը հրավիրված էին Վովայի փոքրիկ ու մեծ հայտնի ընկերները: Երեկոն վարում էր Արման Մարգարյանը։

Վովան սովորել է երաժշտական տարբեր ստուդիաներում, 7 տարեկանում ուսանել է Արթուր Գրիգորյանի մոտ՝ Երգի պետական թատրոնում, որտեղ էլ, մասնակցելով «Ամենից ամենա» մրցույթին, զբաղեցրել է առաջին տեղը։ Այժմ այս պատանին «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի շրջանակներում հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի դատին է հանձնում իր երգը, որի պրեմիերան տեղի ունեցավ օրերս:

Տեսահոլովակի ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան

Երաժշտություն՝ Մարտին Միրզոյան

Խոսքեր՝ Գրիգոր Կյոկչյան

Գործիքավորում՝ Մարտին Միրզոյան

Դիզայներ՝ Դիանա Շատվերյան

Պարուսույց՝ Քրիստինա Հովակիմյան

Պրոդյուսեր՝ Գրիգոր Կյոկչյան

Դե ինչ, հաջողություն ենք մաղթում փոքրիկ Վովային՝ հուսալով, որ նա կնվաճի «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մեծ բեմերը։ Մրցույթի 2 կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգային ծրագրերը կհեռարձակվեն սեպտեմբերին: Վովան ելույթ կունենա սեպտեմբերի 16-ին։ Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի նոյեմբերի 25-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։

 

back-top