l

lifestyle

EXCLUSIVE! Միսս Հայաստան Իրինա Թովմասյանի ուշացած և քաղցր հարսանիքը

15 տարվա ամուսնական կյանք, 3 սքանչելի դստրեր, բայց արի ու տես, որ Միսս Հայաստան Իրինա Թովմասյանն իր ամուսնու հետ ժամանակին չէին պսակադրվել: Օրերս՝ նշելով ամուսնական 15 տարվա համատեղ կյանքը, նրանք որոշեցին կազմակերպել իրենց՝ թող որ ուշացած, բայց այսքան ցանկալի ու քաղցր հարսանեկան միջոցառումը և պսակադրությունը: Առաջին էքսկլյուզիվ կադրերն էլ Սուրբ Տաթև վանքից վստահեցին ԿամոԲլոգին:

  • Kamo Tovmasyan

Էլ ինչ հարսանիք, առանց գեղեցիկ հարսանյաց զգեստի: Զգեստի հեղինակը ընտանիքի ընկեր, դիզայներ Վահան Խաչատրյանի աշխատանքն է: Երեխաների հանդերձանքը՝ TETTA KIDS սրահի: Սրահի ձևավորումը վստահվել էր Cataleya Flowers Art Studio-ին: Իրինայի արտաքին տեսքը վստահվել էր E.MI Beuty Boutique-ին: Հարսանյաց պարի հեղինակներն էին Արտյոմ Գևորգյանը, Գևորգ Դոխոլյանը և Մաշան: Հետաքրքիր սելֆի-հայելին տրամադրել էր "Ս․Ե․Լ․Ֆ․Ի Հայելի" ընկերությունը: Ի դեպ հենց նույն օրը տեղի ունեցավ նաև երկու գեղեցկուհի աղջիկների Սուրբ մկրտության արարողությունը:

back-top