l

lifestyle

21 անվանակարգեր, 21 հաղթողներ. Kamoblog Night Life Awards 2016 մրցանակաբաշխության հաղթողների ամբողջական ցանկը

Այս տարի Kamoblog Night Life Awards 2016 մրցանակաբաշխության անվանակարգերը 21-ն էին: Առաջարկում եմ մանրամասնորեն ծանոթանալ մեր մրցանակակիրների, անվանակարգերի և մրցանակները հանձնող հյուրերի հետ: Այս փոստում մենք նաև կներկայացնենք, թե ինչպես և ինչու են ընտրվել տվյալ ժամանցավայրերը, կազմակերպությունները, անհատները, որպես ժամանցի ոլորտում տարվա առաջատարներ:

  • Kamo Tovmasyan

Սկսենք նրանից, որ սա առաջին անգամ չէ, որ Kamoblog.TV-ն ամփոփում է ժամանցային տարին և հանձնում մրցանակներ այս ոլորտում տարվա առաջատարներին: Առաջին Kamoblog Night Life Awards 2016-ը տեղի է ունեցել 2010 թ.-ին ԱՐԱՐԱՏ հյուրանոցում: Դուք կարող եք դիտել առաջին մրցանակաբաշխության ֆոտո/վիդեո շարքը ահա այստեղ

Քանի որ մեր մեդիան ներկայացնում է երևանյան գլխավոր ժամանցային իրադարձություններն, ինչպես օնլայն, այնպես էլ հեռուստատարբերակով, մենք ունենք տարվա հյուրանոցային, ռեստորանային, նորաձևության, տուրիզմի ոլորտի ամենաամբողջական լուսաբանման բազան և դիտելիության ամենամեծ հարթակն այս ոլորտում: Հենց այ պատճառով Kamoblog.TV-ն և ԱրմՆյուզ հեռուստաընկերությունը ամփոփելով տարվա ժամանցային իրադարձությունների լուսաբանման դիտելիության ցուցանիշները (www.kamoblog.tv-ում, ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում, մեր ֆեյսբուքյան, ինստագրամի, YouTube-ի էջերում), ու քանի որ այս տարի իվենթ-ոլորտում բավական շատ էին իրադարձությունները, մենք որոշեցին համատեղ ներկայացնել մեր տարվա ամփոփումը Kamoblog Night Life Awards 2016-ում: Նշեմ նաև, որ հաշվի են առնվել 2015 թ. հոկտեմբերի 1-2016թ. հոկտեմբերի 1 ժամանակահատվածում տեղի ունեցած շնորհանդեսները:

Kamoblog Night Life Awards-ի մրցանակները խորհրդային արտադրության ֆոտոխցիկներ են, ի դեպ գործող են, և 21 նման խցիկներ բավական դժվար էր ձեռք բերել Երևանում: Ինչու ֆոտոխցիկ, քանի, որ Kamoblog-ի գործունեությունը սկսվել է հենց մեկ ֆոտոխցիկի գնմամբ, բացի այ տարբեր մրցանակաբաշխություններում մշտապես հանձնում են բազալտե կամ ապակե դետալ, որն, ըստ իս կրկնվող է, իսկ այս դեպքում, կարծում եմ որպես նաև ինտերիերի մի մաս, մեր մրցանակը գեղեցիկ տեսք կունենա ցանկացած վայրում:

Այսպիսով Kamoblog Night Life Awards 2016 մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին The View Lounge-ում: Քանի որ վերելակը նախատեսված էր 4 անձի համար հյուրերը ստիպված էին մի փոքր հերթ կանգնել, որի համար ներողություն ենք խնդրում: Նախագծի էքսկլյուզիվ գործընկերներն էր EG SMOKE բրենդը: Շնորհակալություն հարսանյաց և ծաղկե սրահին ձևավորման, Phillip Morris ընկերությանը հետաքրքիր ֆոտոսթենդի և Absolut օղիներին՝ հյուրասիրության համար:

Երեկոն ինձ հետ վարում էր երևանյան իվենթ-աշխարհի ամենագեղեցիկ հայուհիներից մեկը՝ Phillip Plein երևանյան սրահի տնօրեն Գոհարը, ով, եթե հիշում եք, տարիներ առաջ վարում էր Արմնեիա հեռուստաընկերության ԲԼԻՑ ծրագիրը:

Ըստ կոնցպետի, անվանակարգերը ներկայացնում էին մեր հատուկ հյուրերը, ովքեր և փոխանցում էին մրցանակը: Մրցանակները հանձնողների թվում էին Հրաչ Քեշիշյանը, Արման Նշանյանը, Անդրեն, Լուսինե Թովմասյանը, Հրաչ Մուրադյանը, Գոհար Գասպարյանը, Դիանա Մալենկոն և Ներսես Ավետիսյանը, Գեորգի Հարությունյանը, Ֆաինա Հարությունյանը, Արամ MP3-ն, Արսեն Գրիգորյանը, Անահիտ Հարությունյանը, Egine-ն, Մանուկ Ալեքսանյանը, Սյուզի Սեդրակյանը, Սյուզի Մելիքյանը:

TERRACE OF THE YEAR

CASCADE ROYALE

________

 Երևանյան ամենաամբողջական տեսարանը, հիանալի բացման երեկո, ու երևի թե տարվա ընթացքում ամենաշատ սելֆիները հենց այստեղ են արվել:  Cascade Royal Restaurant and Lounge Bar-ը, հատկապես իր տեռասայի համար, կարծես դարձել է Երևանի տեսարժան վայրերից մեկը, համնային դեպս զբոսաշրջիկներին և սփյուռքահայերին բոլոր երևանցիներն առաջարկում էին պարտադիր ծրագրում նրառել նաև այցելությունը  Cascade Royal: Բացման շնորհանդեսը կարող եք դիտել ահա այստեղ:

PRIVATE POOL OF THE YEAR

DELICE POOL AND LOUNGE

___________

Անցնող տարվա ընթացքում Տուր Դելիս ընկերությունը նշեց իր 12-րդ տարեդարձը, հրավիրեց իր նորաբաց Կաֆե Դելիս սրճարանը և ողջ ամառվա ընթացքում կազմակերպեց թեմաթիկ երեկոներ Delice Pool and Lounge-ում: Ամբողջացնելով այս ընկերության ակտիվ գործունեությունը տարվա ընթացքում, այս անվանակարգում մրցանակը հանձնում ենք Delice Pool and Lounge-ին:

TRADITIONAL RESTAURANT OF THE YEAR

TSIRANI HOME

____________

Թոնրում թխված տաք հաց, հայկական մուրաբաներ, ազգային ուտեստներ....Ծիրանի Տուն ռեստորանը բացման առաջին իսկ օրվանից դարձավ Հյուսիսային պողոտայում գործող ամենամարդաշատ ու սիրված ռեստորանը, որը նույնպես ներառվում է Հայաստան ժամանած հյուրերի պարտադիր այցելվող վայրերի ցանկում: Ի դեպ, այս տարի ցանցի առաջին՝ Ծիրանի Այգի ռեստորանն էլ նշեց իր 4-րդ տարեդարձը: Երկու միջոցառումներն էլ կարող եք դիտել մեր կայքում: Որպես ազգային՝ այս դեպքում հայկական խոհանոց ներկայացնող ռեստորան մրցանակը հանձնում ենք Tsirani Home և Tsirani Garden ռեստորաններին:

ANNIVERSARY EVENT OF THE YEAR

AUSTRIAN AIRLINES 15TH ANNIVERSARY

______

Տարբեր կազմակերպություններ այս տարի նշել են իրենց գործունեության տարեդարձները փակ երեկոների ընթացքում: Դրանցից ամենատպավորիչը Ավստրիական Ավիաուղիներ ընկերության երևանյան գրասենյակի 15-րդ տարեդարձի փակ երեկոն էր, որը տեղի ունեցավ մայիսի 12-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան սրահում: Միջոցառման լուսաբանմանը կարող եք հետևել ահա այստեղ:

WINEBAR OF THE YEAR

APERITIVO YEREVAN

________

Տարվա ընթացքում բացվել են տասնյակ winebar-եր, ու դրանց մեծ մասն իրոք մեծ սեր է վայելում ժամանցասեր հասարակության կողմից: Տարվա WINEBAR անվանակարգում մեր մրցանակը ստանում է այն Aperitivo Yerevan-ը, որտեղ բացի գինիների մեծ տեսականին և իրոք պրոֆեսիոնալ սոմելիի խորհուրդները, կարող ես նախաճաշել նույնիսկ առավոտյան 07.00-ին, իսկ գիշերվա 02.00-ին, երբ բազմաթիվ winebar-եր փակ են, այստեղ միևնույնն է կընդունեն քո պատվերը: Ավելացնենք ամառվա ընթացքում բառիս բուն իմաստով ասեղ գցելու տեղ չլինելու հանգամանքը, ժամանակակից արվեստի գործերի ներկայացումը սրահում և հիանալի անձնակազմի առկայությունը: 

FASHION EVENT OF THE YEAR

ORIFLAME FASHION NIGHT

____________

Տարվա ընթացքում մենք լուսաբանում ենք հայկական ֆեշն աշխարհի գլխավոր իրադարձությունները, սակայն այս երեկոյին մենք բոլորս անհամբերությամբ ենք սպասում: Ավելի քան 10 հայ դիզայներներ Կարապի լճում ներկայացրեցին իրենց նոր հավածաքուները տարվա ամենամասշտաբային ֆեշն իրադարձության ընթացքում: Այս անվանակարգում հաղթողը վաղուց պարզ էր: Դիտեք ORIFLAME FASHION NIGHT-ը ահա այստեղ:

CONCEPTUAL PLACE OF THE YEAR

EL GARDEN

___________

Վայր, որտեղ կարող ես սրճել ծառի վրա, որտեղ ձմռանը կարող ես բացօթյա հատվածում թաքնվել թափանցիկ վրանում: Իրոք տարբերվող վայր, կարելի է ասել ամենառոմանտիկ միջավայրով, որտեղ, ի դեպ, տարվա ընթացքում բացվել է արդեն հատուկ հատված երեխաների համար: 

 

ROOFTOP OF THE YEAR

44 SKY BAR

____________

Նախորդ տարի Երևանում բացվեցին մի շարք ռուֆթոփեր, որտեղից բացվում են երևանյան գեղեցիկ տեսարաններ: Այս անվանակարգում մենք մրցանակը հանձնում ենք Opera Suite հյուրանոցի տանիքին գտնվող 44 Sky Bar-ին, նախ այն պատճառով, որ նույնիսկ առանց բացման շնորհանդեսի ռուֆթոփն այս մարդաշատ էր ու սիրված ողջ ամառվա ընթացքում, բացի այդ, մինչ 44 Sky Bar-ը տնօրինության առաջին նախագիծը՝ Kandinsky-ն տարվա ոչ պակաս բումային վայրերից էր, որը նույնիսկ առանձին մրցանակի էր արժանի: Ամբողջացնելով  այս երկու նախագծերի համատեղ գործունեությունը մրցանակը հանձնում ենք 44 Sky Bar-ին:

GRAND OPENING OF THE YEAR

RADISSON BLU HOTEL YEREVAN

______________

Իրոք նախագահական բացման շնորհանդես, հայեցի հյուրասիրություն, հիանալի հյուրեր....Այն եզակի միջոցառումներից մեկը, որի հյուրերը չէին շտապում հեռանալ, որտեղ մենք ինքներս աշխատելով մոտ 4 ժամ, իրոք մեծ հետաքրքրությամբ էինք նկարահանում այս հյուրանոցի սրահները: Բացի բացման շնորհանդեսը, Radisson Blu Hotel Yerevan-ի Adastra ռեստորանում տարվա ընթացքում կազմակերպվել են մի շարք փարթիներ, կորպորատիվներ, ու կարճ ժամանակահատվածում Radisson Blu Hotel Yerevan-ն դարձել է երևանյան իվենթ աշխարհի ամենաակիվ վայրերից մեկը: Դիտեք բացման շնորհանդեսն ահա այստեղ:

DANCE CLUB OF THE YEAR

PAPARAZZI CLUB

_________

Տարվա պարային ակումբ անվանակարգը պարզից պարզ է: Բացի Paparazzi ակումբի ակտիվ գործունեությունը, այս տարի բացվել է նաև Paparazzi սրճարանը, որը Երևանի կենտրոնի ամենագեղեցիկ լաունջներից մեկն է: Աշխատասիրությունը լավագույնի տիտղոսի գրավականն է:

SHOW CLUB OF THE YEAR

HAVANA COMPLEX

___________

Շոու-ակումբներ Երևանում մի քանիսն են, որտեղ բացի համեղ խոհանոցը, գործում է շոու ծրագիր, պարային, երաշտական համարներ: Այս անվանակարգում մրցանակը հանձնել ենք ՀԱՎԱՆԱ կոպլեքսին, քանի որ տարվա ընթացքում նրանք մի քանի անգամ ներկայացել են նոր շոու-ծրագրերով, այ բոլորովին վերջերս մենք պատմել ենք նրանց Իսպանական Կրքեր նոր շոուի մասին...Ամառվա շրջանում ամեն շաբաթ այստեղ կազմակերպվում էին փուլ-փարթիներ, ինչպես նաև թեմաիկ միջոցառումներ:   

CLUB BAND OF THE YEAR

MARBEY

________

Տարվա ընթացքում Մարինե Հակոբյանին իր MARBEY բենդով մենք ոչ միայն հանդիպել ենք տարբեր միջոցառումների ընթացքում, այլև Մարբեյին տեսել ենք el ամսագրի շապիկին, Petoor ֆեշն բրենդի գովազդային դեմքի կարգավիճակում, այսինքն երգչուհին ակտիվ ներկայանում է ոչ միայն իր բենդի շրջանակներում, այլ որպես անհատ ևս շատ ճիշտ է իրեն մատուցում, ամրապնդելով "լեդի ջազի" իր տիտղոսը: 

CLUB SINGER OF THE YEAR

ARAM MP3

________

Չնայած, որ Արամն ավելի շոու-բիզնեսի աշխարհի վառ աստղ է, իվենթային ոլորտում նա նույնքան ակտիվ էր: Փոքր ու մեծ միջոցառումների, բացման երեկոների ընթացքում այս երգիչն առաջին իսկ կատարումից ստիպում էր բոլորին պարել: Կարող եք դիտել նրա մասնակցությամբ օրինակ Lennon Gastro-pub-ի բացման երեկոն և կհամոզվեք:  

CONCEPTUAL PARTY OF THE YEAR

JAMESON BLOCK PARTY

____________

Բրուքլինյան մթնոլորտ, Միշոյի կենդանի կատարումները, ավելի քան 2 000 հյուրեր, ու այս ամենը երևանյան գործարաններից մեկում: Տարվա ամենակոնցեպտուալ փարթի անվանակարգում հաղթողն է Jameson Block Party-ին: Միջոցառման կազմակերպիչն էր Pernod Ricard ընկերությունը:

DJ OF THE YEAR

GUEVO

__________

Ամենապահանջվածը, ամենասիրվածը և ամենաաշխատասերը: Բացի որպես DJ աշխատելը, Guevo-ն ամառվա ընթացքում ներկայացրել է Corn Pop բացօթյա կինոթատրոնը և իր ընկերների հետ կազմակերպել մի շարք թեմատիկ փարթիներ, որոնք բոլորն էլ մեծ հաջողություն են ունեցել: Բացի այս ամենից, գրեթե ամեն օր ինձ զանգահարում են նույնիսկ անծանոթ անձինք խնդրելով Guevo-ի հեռախոսահամարը...այնինչ նրա աշխատանքային գրաֆիկը դեռ երկու ամիս առաջ արդեն ֆուլ է:

CONCERT OF THE YEAR

TIMATI AND L'ONE

__________

4 ժամ սպասեցինք, բայց ոչ ոք չհեռացավ: Տարվա ամենաաղմկալի համերգը Timati-ի և L'One-ի համերգն էր, որին հաջորդեց JetSet ընկերության երկրորդ նախագիծը՝ Comedy Club-ի համերգը Օգոստոս ամսին: JetSet ընկերության ներկայացուցիչը հայաստանում ստացավ Տարվա Համերգ անվանակարգում մրցանակը:

NEW HOOKAH BRAND AND PLACE

EG SMOKE HOOKAH AND MORE

_____________

Մոսկովյան լոֆթ, որտեղ կարող ես խաղալ ու զբաղվել տարբեր էքթիվիթիներով երկրորդ հարկում, իսկ առաջին հարկում ծխել հիանալի նարգիլե և օգտնվել համեղ խոհանոցից: Ամեն շաբաթ այստեղ նվագում են հայ DJ-ներ, և Իսահակյան 14 հասցեում գործող EG Smoke Hookay and More-ը տարվա նոր ու շատ ոճային ժամանցավայրն է, որի գործունեությանը մենք հետևում էինք տարվա ընթացքում: Նոր նարգիլե բրենդ և վայր անվանակարգում մրցանակը հանձնում ենք EG Smoke-ին:

UNDERGROUND PARTY WITH SPECIAL GUEST

SMOOTH BEATS. JAMES ZABIELA

______________

Underground փարթիներ թերևս երբեք այսքան շատ չէին կազմակերպվել Հայաստանում, որքան անցնող տարվա ընթացքում: Այս տարի հրավիրվել են մի շարք հայտնի DJ-ներ, որոնցից ամենահայտնին իր ֆորմատում իհարկե James Zabiela-ն էր, որը Smooth Beats փարթիի հյուրն էր Ռոբոտների գործարանում: Ավելի քան 4 000 հյուրեր, խելահեղ ինչպես ասում են լուսային և ձայնային էֆեկտներ, հատուկ հյուր՝ James Zabiela: Միջոցառման կազմակերպիչն էր Phillip Morris ընկերությունը:

UNDERGROUND PARTY OF THE YEAR

ANGAR

___________

Իհարկե միջազգային հայտնի DJ-ի անունը բավական է, որպեսզի փարթիի հանդեպ մեծ հետաքրքրություն ապահովել, սակայն կազմակերպել փարթի միայն հայ DJ-ներով և ստիպել բոլորին խոսել այդ երեկոյի մասին գրեթե անհնար երևույթ էր թվում: Ավանի անգարներից մեկում Guevo-ն, Leo-ն և Տիկոն հրավիրեցին բոլորիս I'll Make My Own Party-ին ու պարզապես բոմբեցին: Անցնող տարվա ամենահիշվող ու սիրված երեկոներից մեկը, որը կարող եք վերհիշել ահա այստեղ:

SPECIAL DEVELOPMEN AWARDS

FAMOUS LOUNGE Ծաղկաձոր/Թբիլիսի

_________

Երբ մենք հանգստանում ենք Ծաղկաձորում, երեկոյան ժամերին կա մի քանի տարբերակներ երեկոն հետաքրքիր կերպ անցկացնելու համար, որից մեկն է Famous ակումբը, որտեղ ամեն շաբաթ կազմակերպվում է DJ փարթի: Բացի այդ, երկու Famous Lounge-ներ բացվել են Թբիլիսիում, և շատ հաճելի է Վրաստանում հանդիպել և ժամանցն անցկացնել հենց հայկական ժամանցավայրում: Երևանից դուրս ժամացի զարգացման համար հատուկ մրցանակ ստանում է Famous Lounge-ների ցանցը Ծաղկաձորում և Թբիլիսիում ակտիվ գործունեության համար:

HOSPITABLE AWARDS

THE VIEW LOUNGE

______

Յուրաքանչյուր տարի մեր մրցանակաբաշխության վերջում մենք հանձնելու ենք հատուկ Hospitable մրցանակ այն ժամանցավայրին, որտեղ տարվա ընթացքում կազմակերպել ենք միջոցառումներ, որտեղ անցկացրել ենք բիզնես-հանդիպումներ, որը մեր անձնակազմին սիրով է միշտ ընդունել և համագործակցել: Այս տարի մեր հատուկ մրցանակը ստանում է The View Lounge-ը, որտեղ վերջին երկու ամիսների ընթացքում մենք ամեն օր պլանավորում էինք Kamoblog Night Life Awards 2016 երեկոն:

Հատուկ երաժշտական պրեմիերաներով բեմում էր Մարբեյը, նրա կատարումն, ի դեպ լսում եք վիդեո տարբերակում:

Դեպի Եվրատեսիլ շոուի աստղ Egine-ը ևս մեր հատուկ հյուրերի ցակնում էր:

Յուրաքանչյուր տարի Kamoblog երեկոների ընթացքում մենք ներկայացնում ենք տվյալ սերնդի երիտասարդ DJ-ների, ով, ըստ մեզ ունի մեծ պոտենցիալ այս ոլորտում առաջխաղացման համար: Այս տարի առաջին անգամ մեր երեկոյի ընթացքում նվագում էր երիտասարդ DJ GREG-ը, ում դուք ամառվա ընթացքում լսել եք 44 Sky Bar-ում և Paparazzi ակումբում:

Իհարկե մեր երեկոն անվարտ կլիներ առանց ամենասիրված հայ DJ-ի:

Շնորհակալություն բոլորին ներկա գտնվելու և մասնակցելու համար: Մրցանակաբաշխության հեռուստատարբերակը կդիտեք Նոյեմբերի 11-ին ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում: Կհանդիպենք հաջորդ տարի KAMOBLOG NIGHT LIFE AWARDS 2017-ի ընթացքում:

back-top