l

lifestyle

Առաջին անգամ Հայաստանում! LADY SPACE Fitness & Spa-ն ներկայացնում է X-Body NeWave մարզասարքը

Ինովացիոն մարզասարքերի վերջին բումը՝ X-Body-ն, որը ողջ Եվրոպայում արդեն մեծ մասսայականություն է վայելում, արդեն Հայաստանում է: LADY SPACE Fitness & Spa-ն, որի բացման շնորհանդեսը տեղի կունենա Ապրիլի 1-ին, առաջին անգամ Հայաստանում հնարավորություն է ընձեռում մարզվել այս թրենդային մարզասարքով կենտրոնում գործող Profit Studio-ում: 20 րոպեանոց 1 մարզումը կփոխարինի մարզասրահի երկժամյա քրտնաջան մարզումներին:

Ապրիլի 1-ից Բաղրամյան 76 հասցեում իր դռները կբացի LADY SPACE Fitness & Spa-ն, որը մենք կներկայացնենք հենց հաջորդ օրը, սակայն մինչ այդ շտապեմ հայտնել, որ կենտրոնում գործող Profit Studio-ն ներկայացնելու է մարզասարքերի ոլորտում ինովացիոն բումը՝ X-Body-ը, որը կարճ ժամանակահատվածում մեծ պահանջարկ է ստացել ողջ Եվրոպայում, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում:

Հայաստանում X-Body սարքավորումը ներկայացվում է առաջին անգամ: EMS (էլեկտրամկանային ստիմուլյացիա) ֆիթնեսը-մկանների զարգացման և տոնուսի բարձրացման նորարարական արդյունավետ մեթոդ է, որը թույլ կտա հասնել առավելագույն արդյունքի կարճ ժամանակահատվածում:

Երևանում է Վլադիմիր Պատշինը, ով X-Body Russia-յի գլխավոր մարզիչն է. Նա անցկացնում է թրեյնինգ Lady Space Fitness and Spa-յում բացմած Profit Studio-յի մարզիչների համար.

 Profit Studioբոլոր մարզիչները վերապատրաստված են X-Body-ի մասնագետների կողմից, ովքեր Հայաստան են ժամանել հատուկ Profit Studio-ի հրավերով: Բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել 044-707 701 հեռախոսահամարով, կամ միանալ Profit Studio Ինստագրամի էջին՝ Instagram/ProfitArmenia

Մարզումներն անցկացվում են հատուկ մարզահագուստով, որին միացված էլեկտրոդները մարմնին հասցնում են էլեկտրոնային միկրոազդակներ միաժամանակ ազդեցություն թողնելով մարմնի բոլոր մկանային խմբերի վրա, ինչը թույլ է տալիս մարզել մկանների գրեթե 90 %-ը:  Էլեկտրոմիոստիմուլյացիան արդեն 60 տարի է ինչ ակտիվ օգտագործվում է ֆիզիոթերապիայի մեջ ինչպես մարզիչների այնպես էլ տիեզերագնացների կողմից: 20 րոպեանոց 1 մարզումը կփոխարինի մարզասրահի երկժամյա քրտնաջան մարզումներին: Մարզումները հարմար են ցանկացած պատրաստվածության մարդկանց համար և չկան տարիքային սահմանափակումներ:

 

Առաջիկայում X-Body-ը հնարավոր կլինի առաքել, և դուք կարող եք ձեր 20 րոպեանոց մարզումն անցկացնել նույնիսկ ձեր տանը, կամ գրասենյակում:

X-Body-ի կոնցեպտի համաձայն, դուք մարզվում եք միայնակ, ավելի ճիշտ մարզչի հետ հատուկ հատկացված սրահում: Ահա այսպիսինն են եվրոպական մի շարք X-Body-սրահները, իսկ թե ինչպիսին է Profit Studioսրահը, կտեսնեք Ապրիլի 2-ին:

Վստահ եմ, բոլոր այն անձինք, ովքեր այնքան էլ չեն սիրում ժամերով մարզվել մարզասրահում, կդառնան այս նորամուծության հետևորդները և խնայելով իրենց ժամանակը կհասնեն ցանկալի արդյունքի:

back-top