l

lifestyle

ՅԱՍԱՄԱՆ ռեստորանի բացումը Ծաղկաձորում

Անսպասելի շքեղ ու չափազանց արդիական վայր Ծաղկաձորում: Օրբելի 8 հասցեում մոտ մեկ ամիս գործող ՅԱՍԱՄԱՆ ռեստորանը պաշտոնապես բացեց իր դռները և մենք էլ սիրով ներկայացնում ենք ձեզ այս հրաշք վայրը: Բացման երեկոյի հյուրերն էին Սրբուհի Սարգսյանը, Մարբեյը, հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, Յասաման կոկտեյլների և Armenian Wines ընկերության գինիների համտեսում: Բաց մի թողեք Ծաղկաձորի ամենագեղեցիկ ռեստորանի բացումը ԿամոԲլոգում: 

  • Kamo Tovmasyan

Սկսեմ նրանից, որ նման վայր Ծաղկաձորում իրոք անհրաժեշտ էր: Երկհարկանի ՅԱՍԱՄԱՆ ռեստորանը կզարմացնի ձեզ իր շքեղ ինտերիերով: Բացօթյա հատվածն արդեն իսկ դարձել է երևանցիների և Ծաղկաձոր այցելող զբոսաշրջիկների սիրված հատվածը թե առավոտյան, երբ կարող ես Ծաղկաձորի մաքուր օդի ներքով վայելել նախաճաշդ, թե երեկոյան, երբ գեղեցիկ լուսավորության ներքո, week-end-ներին նաև կենդանի երաժշտության ուղեկցմամբ հաճելի ժամանց անցկացնել: 

Երկրորդ հարկում 7 առանձնասրահներն են 10-30 հյուրերի համար, նաև ձեզ դուր կգա ընդարձակ սրահը, որտեղ կարող եք հանգստանալ, խաղալ սեղանի խաղեր կամ պարզապես հետևել բուխարուն: Առաջին հարկում երեք ընդարձակ սրահներ են, բացօթյա երկու հատվածներ, խաղային հատված երեխաների համար, նաև այստեղ կարող եք բաց թոնրատան հատվածից հետևել թե ինչպես են տեղում թխում հացը: Առաջին հարկն ի դեպ իդեալական էր հարսանիքների անցկացման, կամ պարզապես տարբեր տոնակատարություններ նշելու համար: Ընդհանուր հաշովով առաջին հարկը կարող է ընդունել 150  հյուր: 

Խոհանոցը հիմնականում հայկական է, իհարկե զբոսաշրջիկները այստեղ հենց մեր ուտեստները կցանկանան համտեսել, չնայած, որ մենյուում առկա են նաև որոշ ուտեստներ եվրոպական խոհանոցից: Իհարկե առկա է գինիների մեծ տեսականի, տեղում պատրաստված ըմպելիքներ, տնական կոմպոտներ: Ինչպես նշեցի, week-end-ներին կազմակերպվում են սիրված բենդերի և արտիստների ելույթները, որոնց կարող եք հետևել միանալով ռեստորանի ֆեյսբուքյան էջին: Ռեստորանն աշխատում է ամեն օր առավոտյան 10.00-ից մինչ կեսգիշեր: Վստահ եմ, ՅԱՍԱՄԱՆ-ն իր կարևոր դերն է ունենալու Ծաղկաձորում զբոսաշրջության զարգացման ոլորտում: 

ք. Ծաղկաձոր, Օրբելի 8

091-613 333

Facebook/YasamanRestaurant

back-top