l

lifestyle

Երկրորդ ԵՐԱԶ Մանկական Կենտրոնի բացումը Հանրապետության 53/51 հասցեում

Շնորհավորում եմ բոլոր մայրիկներին՝ նոր, արդեն երկրորդ ԵՐԱԶ Մանկական կենտրոնի բացման կապակցությամբ: Երկար տարիներ Հանրապետության 53/51 հասցեում գտնվող  Mothercare խանութ-սրահը վերափոխվել և դարձել է ԵՐԱԶ Մանկական Կենտրոն՝ մի հարկի տակ միավորելով մի շարք հայտնի բրենդեր: Mօthercare, Chicco, Prenatal, Foppapaedretti, Picci, Inglesina ապրանքանիշերի տեսականիները նորածինների, ապագա մայրիկների և դեռահասների համար այսուհետ կարող եք ձեռք բերել նաև նոր ԵՐԱԶ Մանկական կենտրոնում:

  • Կամո Թովմասյան

 Առաջին հարկը զբաղեցնում է Mothercare սրահը՝ հանգուստի և կոշիկների, ապագա մայրիկների համար նախատեսված տեսականիով, երկրորդ հարկում ներկայացված  են Mօthercare, Chicco, Prenatal, Foppapaedretti, Picci, Inglesina բրենդերի մանկասայլակներ, կահույք, ավտոմեքենայի նստատեղեր, կերակրասեղաններ, ճոճաթոռներ և այլ պարագաներ: Իսկ երրորդ հարկում տեղ է գտել Prenatal Milano ապրանքանիշը՝ մանկական նորաձև, ոճային և ապագա մայրիկների համար նախատեսված հագուստի տեսականիով: Հիշեցնեմ, որ առաջին ԵՐԱԶ Մանկական կենտրոնը գործում է Ազատության պող. 27/3 հասցեում:

Հանրապետության 53/51

FACEBOOK

back-top