l

lifestyle

Որտեղ Ուտել Լավ ԽԱՇ Երևանում (ու ոչ միայն Երևանում)

Չէ, իրականում ամենալավ խաշը Պոնչի մոտա գիշերվա 2-ին, դա չենք քննարկում, բայց ես ընտրել եմ ավելի.. ոնց ասեմ, ռեստորանային խաշի տարբերակներ, որտեղ կարող եք ուտել իրոք համով խաշ: Համ էլ Պոնչի մոտի օբյեկտը ֆեյսբուքյան էջ չուներ: Բոլոր ընտրածս տեղերում անձամբ եմ կերել խաշ, այնպես որ ներկայացնում եմ մենակ փորձված տեղերը, որ կարող եմ պարզ ճակատով ասեմ ՀԱՄՈՎ ԷՐ: Աղն ու սխտորը չմոռանաք, թե չէ էլ ինչ խաշ: Ամրագրեք ձեր ֆեյսբուքյան պատին այս փոստը, այսօրվա արևը հաշվի առնելով դեռ մինչը մարտի 8 Խաշի սեզոնա լինելու ոնց որ:

  • Kamo Tovmasyan

Ֆիլիպ Մորրիս ընկերությունն իր գործընկերներին հրավիրել էր խաշի, ու մինչ սպասում էինք այստեղի խաշին, որոշեցի ի մի բերել բոլոր այն վայրերը, որտեղ կերել եմ խաշ ու հավանել եմ: Փորձել եմ այս ցանկում ներառել ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս գործող ռեստորանները, որոնք տարբեր ձևաչափերի են: Իրականում այս փոստը պետք է դեռ սեպտեմբերին գրեի, բայց այնքան զբաղված էի, որ հիմա նոր միայն կարողանում եմ խոսել այս մասին: 

ՊԱՆԴՈԿ ԵՐԵՎԱՆ ԳԵՏԱՓԻՆ

Ոնց որ ասում են, որտեղ հաց ես ուտում, այնտեղից էլ սկսի: Առաջին անգամ էի այստեղ, ցերեկով շատ գեղեցիկ էր, պատկերացնում եմ ինչ գեղեցիկ կլինի երեկոյան: Եկել էինք հենց խաշ ուտելու, մոտ 25 հոգով: Համով խաշ, բացօթյա հաճելի հատված, լավ սպասարկում, հետաքրքիր սպասք...ամեն ինչ իդեալական էր, բոլորին խորհուրդ ենք տալիս:

Իսակով 48ա

099-50 80 40

FACEBOOK

______

VOSTAN by TSIRANI

Խաշը կարծում եմ վաելի լավ է ուտվում, երբ քաղաքից դուրս ես, բայց անձամբ ես չեմ սիրում դուրս գալ քաղաքից, ու հակառակը, փնտրում եմ կենտրոնում ռեստորան, որտեղ կարող եմ խաշ ուտել: Ոստանում նախորդ շաբաթ ենք փորձել ընկերուհուս հետ: Իրոք համեղ էր, թանկ չէր, մեծ սրահը շատ հարմար էր, միանշանակ լավագույն տարբերակներից մեկը խաշ ուտելու համար:

Աբովյան 8

(011) 48 00 00

FACEBOOK

______

ԷԼ ԳԱՐԴԵՆ

Գիտեք, նրանք, ովքեր չեն սիրում ոտով-գլխով մտնել խաշի մեջ, հաստատ կհավանեն այս տարբերակը: Բնության գրկում, ցիվիլ, համեղ, կտրված կենտրոնի աղմուկից, ցուրտ ժամանակ տաքացվող առանձնահատվածներում: Եթե չեք եղել, փորձեք, անհնար է դուր չգա ձեզ և ձեր հյուրերին:

Ծիծեռնակաբերդի խճուղի

043-49 00 01

FACEBOOK

______

 

ASTAFYAN & BELLAGIO

Էն որ ասում են՝ Մատներդ հետը կուտես, այ էս տեղի մասինա: Քանի շատ ցրտերը չեն ընկել, գնացեք Ջրվեժում բացված Astafyan & Bellagio-ի բացօթյա հատվածում կերեք խաշ, եթե չհավանեք, զանգեք, ես կգամ հաշիվը կփակեմ: 

Ջրվեժ 2, 6/10

044-300 700

FACEBOOK

______

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՅԱՍԱՄԱՆ

Յասամանը, կարծում եմ դարձել է Ծաղկաձորի գլխավոր այցեքարտերից մեկը, երբ գնում ես Ծաղկաձոր, ուզած-չուզած մտնում ես Յասաման, իսկ եթե մնացել ես Ծաղկաձորում, առավել ևս առավոտյան պետք է գաս այստեղ խաշի, ոնց որ մենք արեցինք: 

Ծաղկաձոր, Օրբելի եղբ. 8

091-61 33 33

FACEBOOK

______

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՄԲԵՐԴ

Մեր ԱՄԵՆԱ համեղ օրերից մեկը, համ խաշն էր համով, համ տեղն էր լավը, համ օդն էր մաքուր...արդեն երկրորդ տարին է, գնում ենք Բյորական հատուկ այստեղ հանգստանալու ու խաշ ուտելու համար: Խորհուրդ ենք տալիս ամբողջ թիմով:

Բյուրական, Անտառուտ 1/36

099-90 28 02

FACEBOOK

______

ԿՈՎԿԱՍ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Դե գիտեք, Կովկասում, երևի թե մեզանից շատերն իրենց առաջին խաշն են կերել դեռ 10 տարի առաջ, իհարկե նկատի ունեմ տան խաշից հետո: Անձամբ ինձ շատ է դուր գալիս Աշտարակի խճուղում գտնվող ԿՈՎԿԱՍ համալիրում թե ռեստորանը, թե լողավազանը, թե հյուրանոցը...հենց այստեղ եմ խորհուրդ տալիս վայելել խաշ:

Գևորգ Չաուշի 122

098-919 919

FACEBOOK

_________

 

Кавказская Пленница 

Փորձված, տնական, ամեն ինչով: Միանգամից 3 հասցե կարող եմ նշել, Ես կերել եմ խաշ Սայաթ-Նովայի և Ծաղկաձորի Кавказская Пленница-յում, գործում է ռեստորանը նաև Ամիրյան 4/6 հասցեում: Նախորդ ամսին հյուր ունեինք Ավստրալիայից, այստեղ էինք հրավիրել: Կերավ խաշը, էլի ուզեց, ասացինք երկու հատը շատ է, ասաց հետս տանելու եմ Ավստրալիա, բայց հենց էստեղինը, պատվիրեք, թող բանկաներով տան: Մտացեցինք խայտառակ կլինենք, եթե բանկաներով ուզենք Ավստրալիա տանելու համար, ստիպված խաբեցինք հյուրին, որ մեր խաշը չեն թողնում Հայաստանից դուրս հանել:

Ամիրյան 4/6, Սայաթ-Նովա 25, Օրբելի եղբ. 20(Ծաղկաձոր)

098-919 919

FACEBOOK

_________

ԳԵՆԱՑՎԱԼԵ ՊԱՆԴՈԿ

Դե իհարկե Գենացվալեում ամեն ինչն է համեղ, բայց խաշը մենք առանձնացրել ենք մեր ցանկում: Մանավանդ երբ երաժշտություն էլ է լինում, ավելի հավեսով ես ուտում:

Իսահակյան 12 | Կիևյան 7 | Կոմիտաս 35 | Պարոնյան 1 | Փափազյան 23

(010) 277 999

FACEBOOK

_________

back-top