l

lifestyle

Շատ եք հավանելու! ROPE LAND Aerial Park / Zipline Canopy Tours-ը Հաղթանակի զբոսայգում

Ուռա, Ուռա! Այժմ արդեն հենց Հաղթանակի զբոսայգում փոքրերն ու մեծերը կարող են վայելել  Zipline Canopy: Այս տարվա նորույթը Հաղթանակի զբոսայգում ROPE LAND Aerial Park-ն է, որը հենց նոր է բացվել ու մենք, կարելի է ասել առաջին այցելուներից ենք: Մանրամասնորեն ձեզ եմ ներկայացնում դետալները, վստահ եմ հենց վաղը ձեր երեխաների հետ այցելելու եք Հաղթանակի զբոսայգի...ու շատ ճիշտ էլ անելու եք!!!

  • Sargis Mkoyan
  • Kamo Tovmasyan

Ամեն տարի Հաղթանակի զբոսայգին նոր անակնկալ է մատուցում իր այցելուներին: Նախորդ տարվա նորույթն էր ՄԱՐՍ ատրակցիոնը, որն այսօր էլ ամենաշատ այցելվող ատրակցիոնների տասնյակում է: Այս տարվա անակնկալն էլ ավելի մասշտաբային է. ROPE LAND Aerial Park / Zipline Canopy Tours, որը վստահ եմ դառնալու է զբոսայգու թիվ 1 ատրակցիոնը, ու այս փոստում ես ձեզ կծանոթացնեմ անակնկալի հետ:

Ահա այն, զբոսայգու առանձին, բավական մեծ հատվածում տեղակայված է նորաբաց ROPE LAND Aerial Park-ը: Լայվ վիդեոն կարող եք դիտել ահա այստեղ: Բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 205881 հեռախոսահամարով, կամ միանալ ֆեյսբուքյան էջին ահա այստեղ:

Մեզ այսօր հրավիրել էին գնահատելու այն ու մենք փոխանցում ենք մեր տպավորությունները:

Նոր ատրակցիոնը 3-ից բարձր անձանց համար է, գործում է երկու ուղի՝ ընտանեկան, ավելի պարզ և էքստրեմալ, ավելի բարդ:

Ահա գնացուցակը:

Մասնագետները ձեզ կբացատրեն բոլոր մանրամասները:

Դուք կրելու եք հատուկ գլխարկներ, ձեռնոցներ, պաշտպանիչներ:

Շատ մանրակրկիտ բացատվում է անվտանգության կանոնները...

Դուք նույնիսկ ստորագրում եք հատուկ համաձայնություն...

Մինչև 12 տարեկանների մասնակցությունը թույլատրվում է ծնողների հետ միասին: Մասնակցի քաշը չպետք է գերազանցի 120 կգ-ը:

Սա էքստրեմալ ուղին է, այն ավելի բարդ էր...

Ընտանեկան ուղին ավելի կարճ էր ու հեշտ, որին կարող են մասնակցել նույնիսկ 3 տարեկանները:

Շարունակելով մեր ժամանցը Հաղթանակի զբոսայգում, որոշեցինք շրջել ու տեսնել, թե էլ ինչ հետաքրքիր կարուսելներ ու ժամանցի տարբերակներ կան այստեղ:

Ինչպես արդեն ասացի, նախորդ տարվա բումը՝ ՄԱՐՍ կարուսելը, որը նույնպես բավական տպավորիչ է...

Ի դեպ, պարզվեց մեր Տաթևն ու Հայկը չգիտեին, թե Մայր Հայաստան քանդակի տեղում ում քանդակն է տեղադրված եղել նախորդ դարում:

Հաղթանակի զբոսայգու աշխատանքները սկսվել են 1930 թ-ին, բացվել է այն 1950-ին: Մայր Հայաստան քանդակի տեղում տեղադրված է եղել Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը:  1962 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո Մայր Հայաստան արձանը։ Հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 52 մետր է։ 

back-top