Եթե մեկնում եք Բեռլին! Որտեղ մնալ, ինչով զբաղվել և ում ճանաչել?
Ավստրիական Ավիաուղիները և ԿամոԲլոգը շարունակում են Ձեզ ներկայացնել Աշխարհի գլխավոր քաղաքների ամենահետաքրքիր ժամանցավայրերը և 2017 թ.-ը սկսում ենք Եվրոպայի ամենաunderground քաղաքից՝ Բեռլինից: Այս փոստում դուք կգտնեք գրեթե այն ամենը, ինչը ձեզ հարկավոր կլինի Բեռլին ուղևորվելիս: Որտեղ մնալ, ուր այցելել, ինչով զբաղվել...տեղադրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, եթե այս տարի պատրաստվում եք մեկնել Բեռլին:
Պետք է փորձել! Բեռլինի Radisson Blu հյուրանոցը Աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումով
Երբ ընկերներով ես ճանապարհորդում՝ ընտրում ես հյուրանոց, որ լինի է կենտրոնում ու թանկ չլինի: Մնացած հարմարություններն այդքան էական չեն, նկատի ունեմ նախաճաշը, սպասարկումը...ով է հյուրանոցում երկար մնում որ (եթե դու չես մեկնել ընտանեկան all inclusive հանգստի Դուբայ)?: Բայց կան հյուրանոցներ, որտեղ գոնե 1 օր պետք է մնալ, ու այդ հյուրանոցների շարքում է Բեռլինի Radisson Blu-ն: Մենք այդպես էլ արեցինք, որպեսզի ձեզ ներկայացնենք Աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումով հյուրանոցը:
Jan Blomqvist-ը Ամանորին, Բեռլինի House Of Weekend-ում
Սկսում եմ մեր Ամանորյա եվրոտուրի մասին պատմող փոստերը և սկսում եմ այն Բեռլինի House Of Weekend ակումբում հայտնի պրոդյուսեր և DJ Յան Բլոմքվիստի համերգի մասին պատմող նյութով: Բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել Բեռլին, առաջարկում եմ ամրագրել այս փոստը ֆեյսբուքյան էջում, եթե պլաններում կա լավ փարթիների այցելումը:
10 Must Do List ԿամոԲլոգից՝ Բեռլին մեկնելու համար
Ինչպես ասում են, մինչև սեփական աչքերով չտեսնես, կողքինիդ խորհուրդ մի տուր...Ավստրիական Ավիաուղիներ ընկերության հետ միասին Մենք՝ 4 ընկերներով մեկնեցինք Բեռլին՝Ձեզ ներկայացնելու համար 10 Must Do List-ը, եթե դուք ևս պատաստվում եք մեկնել Բեռլին: Այսպիսով ինչ տեսնել, ուր գնալ, ինչով զբաղվել Բեռլինում, եթե դուք առաջին անգամ եք այստեղ:
Բեռլինի գիշերային կյանքը. Nicolas Jaar-ը, David August-ը և սկանդալային Bergain ակումբը
Ի տարբերություն մոխրագույն քաղաքի, Բեռլինի ակումբային կյանքն այնքան պատկերավոր է, որ դժվար էր նույնիսկ որոշել, թե տվյալ գիշեր որ ակումբ գնալ: Գիշեր, որորվեհետև Բեռլինում 00.00-ից շուտ իմաստ չունի գնալ ակումբ, ինչպես եվրոպական շատ քաղաքներում, սակայն բեռլինյան գիշերային կյանքը տարբերվում է ցանկացած եվրոպական քաղաքի nightlife-ից: Այն, ինչ տեսանք, լսեցինք ու զգացինք Բեռլինում, թերևս էլ ոչ մի տեղ չենք տեսնի ու զգա..
Բեռլինյան 3 rooftop բարերը, որոնք խորհուրդ եմ տալիս այցելել. Monkey Bar, Solar, Sphere
Ինչպես յուրաքանչյուր քաղաքում, Բեռլինում ևս Ես փորձեցի գտնել rooftop բարեր, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել և որտեղից կբացվի հետաքրքիր բեռլինյան տեսարան: Խորհուրդ եմ տալիս Ձեզ այցելել երեք rooftop ռեստորան/բարերը, որտեղ մենք եղանք, և որոնք իրոք տարբերվում էին իրենց թե դիզայնով, թե կոնցեպտով: Հիշեք այս հասցեները, վստահ եմ Բեռլին մեկնելիս Դուք ցանկություն եք հայտնելու այցելել նշված վայրերը:
Ինչպես մենք անվճար գնացինք Մադոննայի Rebel Heart համերգին
Տարվա ամենապահանջված համերգային շրջագայությունը՝ լեգենդար Մադոննայի Rebel Heart-ն արդեն մի քանի ամիս է, ինչ երգչուհու երկրպագուներին հնարավորություն է տալիս վայելել Նրա նոր շոուն: Համերգի տոմսերը գնել էինք դեռ Մարտ ամսին, սակայն Բեռլինում՝ համերգից 1 օր առաջ ViaGogo ընկերությունը մեզ նամակ է ուղարկում. "Կներեք, տեխնիկական պատճառներով Ձեր տոմսերն անվավեր են համարվում և Ձեր գումարը մենք կրկին փոխանցում ենք Ձեր հաշվեհամարին"...բայց իհարկե Մենք չէինք կարող այդքան հեշտ հանձնվել...
Լեգենդար Հելմուտ Նյուտոնի PRIVATE PROPERTY ցուցահանդեսը Բեռլինի Museum für Fotografie-ում
Բեռլինյան ֆոտոյի թանգարանի այցելուները մինչ նոյեմբերի 15-ը հնարավորություն ունեին ծանոթանալու 20-րդ դարի թերևս ամենահայտնի լուսանկարչի՝ Հելմուտ Նյուտոնի PRIVATE PROPERTY հավաքածուին, որումն ներառված էր Նյուտոնի տարբեր տարիների աշխատանքները, անձնական իրեր, նամակներ, նույնիսկ լուսանկարչի աշխատանքային սենյակի կոնցեպտը: Այս բառաիկ ցուցահանդեսի մանրամասները՝ հենց Բեռլինից, ԿամոԲլոգում: