ftNFT խանութի բացման լուրը դրական արձագանք էր ստացել՝ արժանանալով համատարած ուշադրության և ոգևորող մեկնաբանությունների։ Առաջին NFT խանութն առաջարկում է այնպիսի ծառայություններ, որոնք նախկինում երբեք չեն իրականացվել ֆիզիկական տարբերակով․ օրինակ՝ NFT-ները անձամբ ուսումնասիրելու, գնելու և վաճառելու հնարավորությունը:Այցելուները կարող են նաև գնահատել արվեստի եզակի գործերը և նույնիսկ ստեղծել իրենց 3D ավատարները պրոֆեսիոնալ 3D սքանավորման սարքի միջոցով:
Հանդիսավոր բացման ընթացքում հյուրերը բացառիկ հնարավորություն ունեցան անձամբ հանդիպել NFT արտիստների ու արվեստագետների հետ և ծանոթանալ վերջիններիս արվեստի գործերին։ Հյուրերի ցանկում էին Ամրիթա Սեթին՝ առաջին NFT արտիստը ԱՄԷ-ում, ով ստեղծել է արվեստը կյանքի կոչելու յուրահատուկ ոճ՝ Voice Note Art-ի միջոցով։ Նաև ուշագրավ էր խանութում ցուցադրված AKNEYE-ի ընդարձակ հավաքածուն՝ աչքի ձեռակերտ նկարված անկրկնելի քանդակները, ինչպես նաև Chiko & Roko-ի բացառիկ արտ-խաղալիքները:
Այս բոլոր իրադարձությունները խանութում ստեղծել էին վիրտուալ և իրականա շխարհների միավորման ազդեցիկ մթնոլորտ: ftNFT խանութի ստեղծմամբ աշխարհում վիրտուալ իրականության ինտեգրման և շփման նոր դարաշրջան է մեկնարկում: Այն հարթում է նոր անվերջ ուղիներ դեպի վիրտուալ աշխարհի բացահայտում և թույլ է տալիս փոխգործակցել NFT-ների և Metaverse-ի հետ:
ftNFT Marketplace-ի յուրաքանչյուր նախաձեռնություն նպատակ ունի խրախուսել մարդկանց կրեատիվ ու փայլուն գաղափարները և թույլ տալ մոնետիզացնել իրենց արվեստը՝ միաժամանակ հնարավորություն ստանալով թրեյդինգ իրականացնել այլ հավաքածուների հետ: Առաջին ftNFT խանութը բացվեց Mall of the Emirates առևտրի կենտրոնում, իսկ երկրորդը՝ շուտով կբացվի Dubai Mall առևտրի կենտրոնում։ Այս բացառիկ նորույթը ԱՄԷ-ի երկու ամենաշքեղ առևտրի կենտրոններ բերելով՝յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում ավելին իմանալ Marketplace-ի մասին և դառնալ դրա մի մասը։
Սա հիանալի սկիզբ է ոգևորելու ոլորտի էնտուզիաստներին և միավորելու համախոհներին։ Fastex Ecosystem-ն իր երկրորդ ftNFT սրահը կներկայացնի Dubai Mall-ում՝ հաջորդ տարի:
Ինչպես նշեցի, առաջին ftNFT սրահը բացվեց Դուբայի Mall of the Emirates առևտրի կենտրոնում, իսկ բացման շնորհանդեսի afterparty-ն տեղի ունեցավ Kempinski հյուրանոցում:
Ամրիտա Սեթին առաջին նկարիչն էր ԱՄԷ-ից, ով երկու տարի առաջ թողարկեց իր NFT պորտֆոլիոն: Ամրիտան թողարկեց իր 2D պորտֆոլիոն և առաջին NFT նկարիչն էր, ով ստեղծեց 2D անիմացիա Audio-ով՝ թույլ տալով մարդկանց «տեսնել ձայնը» իր արվեստի միջոցով: Նա գործարկեց իր առաջին NFT պորտֆոլիոն Terra Virtua-ում՝թվային էկո համակարգում, որը թույլ է տալիս մարդկանց կիսվել, վաճառել և հավաքել 2D և 3D թվային ակտիվներ, ինչպիսիք են կրիպտոարվեստը, Non Fungible Tokens (NFT)-ը և այլ կոլեկցիոներներ ինչպես VR-ում, այնպես էլ AR-ում: Բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով Ձեր թվային արվեստը գնելը թույլ է տալիս հաստատել սեփականության իսկությունը, պաշտպանել և ապացուցել ծագման ապացույցը՝պահպանելով և բարձրացնելով ձեր պորտֆոլիոյի արժեքը:
AKNEYE-ն եզակի գաղափար է, որը համախմբում է արվեստը, կրեատիվությունը և նորարարական լուծումները մեկ հարթակում: Այն կամուրջ է ստեղծում արվեստագետների և արվեստասերների միջև: AknEye-ի ձեռակերտ աչք-քանդակների անկրկնելի հավաքածուն անտարբեր չի թողնի ոչ մեկի: