l

lifestyle

Հայկական արտադրանքի ցուցահանդես-վաճառք «1001 Մանրուք» սրահում

Այս տարի «1001 Մանրուք» խանութների ցանցը նշում է հիմնադրման 25-ամյակը: 1997 թ.-ից «1001 Մանրուք»-ը ներկայացնում է տնտեսական և շինարարական ապրանքների, շինանյութի լայն տեսականի։ Լայն տեսականիով և մշտապես գործող ակցիաներով բոլորին հայտնի «1001 Մանրուք»-սրահում երկու օր շարունակ ընթացավ հայկական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, որին մենք ևս հրավիրված էինք:

Հայաստանում գործում են 7 «1001 Մանրուք» սրահներ, 6 սրահ Երևանում և ևս մեկը Վաղարշապատում: Մեզանից յուրաքաչյուրը վերջին 25 տարիների ընթացքում բազմիցս օգտվել է այս ցանցից, երբ անհրաժեշտ է եղել տան համար գնել կարևոր ինչ-որ ապրանք: Դեռ 90-ականների վերջին առաջին սրահը, որ շտապում էիր հենց «1001 Մանրուք»-ն էր, քանզի այստեղ վստահորեն կարող էիր գտնել ամեն ինչ:

Սանտեխնիկա, դեկորատիվ ներկեր, կենցաղային տեխնիկա, լամպերի և աշխատանքային գործիքների լայն տեսականի, աստիճաններ, չորանոցներ, շինանյութերի հարուստ տեսականի, այգեգործական իրեր, ծաղկամաններ տան և այգու համար, կենցաղային ապրանքներ, անկողնային պարագաներ, խնամքի պարագաներ, հիգիենայի և մաքրման պարագաներ, տրիկոտաժ, պահեստամասեր, գրենական պիտույքներ, կարճ ասած՝ «1001 Մանրուք»…..

 Դեկտեմբերի 3-ին և 4-ին, «1001 Մանրուք» ցանցի Ադոնց 6 մասնաճյուղում հայկական արտադրանքը ներկայացնող ցուցահանդես-վաճառք էր: Մասնակից ընկերությունների թվում էին՝ Armsponge, ANENI cosmetics, ՓԱՓԿԻԿ, Bianco, Cleopatra, Katil, Mister Jin, Silk Soft, Bentati, Sanita, Coltex, Master, Hobby, Skarlet, Vulcan, Ecca և այլք… Բացի հայկական արտադրանքը «1001 Մանրուք» ցանցում ներկայացված են ռուսական, ԱՊՀ երկրների, նաև եվրոպական արտադրության ապրանքատեսակներ:

«1001 Մանրուք» խանութների ցանցում մշտապես գործում են զեղչեր և պրոմո ակցիաներ, որոնց ծանոթանալու համար հետևե՛ք ներքևում նշված սոց.էջերին: Գործում է ինչպես առաքման, այնպես էլ Էքսպրես առաքման ծառայություն, իսկ երևանից դուրս առաքման ծառայությունը գործում է մեծածախ պատվերների դեպքում: 

«1001 Մանրուք» սրահների հասցեներն են՝

ք․ Երևան, Թումանյան 15

ք․ Երևան, Փափազյան 23

ք․ Երևան, Ադոնց 6

ք․ Երևան, Մաշտոց 31

ք․ Երևան, Խորենացի 27

ք․ Երևան, Լվովյան 14/1

ք․ Վաղարշապատ, Թումանյան 2/1

Առաքման հեռախոսահամար՝ +374 60 83 00 08

FB / IG

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top