Սիրելի հետևորդներ, նախ միանգամից շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ այսքան տարի հետևում եք մեզ: Գուցե նոր եք սկսել հետևել, չգիտեմ: Իհարկե այսօր ԿամոԲլոգը ավելի կոմերցիոն է քան առաջ, ես ինքս էլ դա հասկանում եմ, բայց այդպիսինն է այսօրվա կենսակերպը, ցավոք մենք ևս պետք է հետևենք այս ձևաչափին: Փորձելով ներկայացնել ձեզ լավագույն միջոցառումները, երկրները, միջազգային իրադարձությունները, մենք մաքսիմալ բարձր որակ ենք ապահովում, ինչը մեզ ստիպում է ավելացնել մեր կոմերցիոն դաշտը: Առաջարկում եմ բոլորին միանալ իմ ինստագրամյան էջին, որտեղ, սթորիներում ես մաքսիմալ իրական եմ: Ամեն օր այցելեք մեր կայք և շատ ակտիվ ֆեյսբուքյան էջ՝ հետևելու օրվա ժամանցային իրադարձություններին: Այ հիմա գրում եմ ու մտածում եմ, որ շատ կուզեի հանդիպել այն հետևորդների, ովքեր ամեն օր կարդում են ԿամոԲլոգ, բայց նրանց ես չեմ ճանաչում, վերջին շրջանում պակասում է ինձ այն բնական շփումը, որն առկա էր ԿամոԲլոգի առաջին տարիներին: Սպասում եմ ձեզ 2019-ին, նորից նույն հունով աշխատելու ենք, փորձեմ քիչ կոմերցիա-շատ հոդվածներ ներկայացնեմ, բայց խոսք չեմ տալիս, գիտեք բիզնեսը կլանում է մի ուրիշ ձև: Այս տարին ֆանտաստիկ տարի էր, չեմ էլ ուզում վերջանա, բայց մյուս տարին կարծես ավելի լավն է լինելու, ուստի եկեք սկսենք միասին նոր ճանապարհորդություն, դեպի 2019-ը: Սիրով ձեր Կամո և ԿամոԲլոգի թիմ: