Ես ինքս այդքան էլ չեմ սիրում բնություն, չունեմ երեխաներ, ու անկեղծ ասած չեմ չեմ կիսում ընկերներիս սերը ամեն ուիքենդին ինչ-որ տեղ գնալու հանդեպ: Պասիվ հանգիստ, օկ լեռներ, բնություն...դահուկներ Ծաղկաձորում, այն էլ ձմռանը, էքստրիմ պարկ Ենոքավանում....քնել, հաց ուտել, քնել հաց ուտել, այս տեսակ հանգիստն իմը չէ: Մաքսիմում ընկերների հետ 1 օր պոկվենք քաղաքից, պարզապես միասին ինչ-որ առիթ նշելու, բայց 30 կմ-ից որ հեռու:
Ի տարբերություն ինձ, բոլոր ընկերներս սիրում են հանգստանալ Դիլիջանում, Իջևանում, Սևանում, Ջերմուկում...շաբաթներ առաջ տներ են գտնում, քոթեջների համար են խելագարվում, նկարում են քոթեջների սենյակները, մտածում եմ. "Դե իմ տանն էլա էսպես, իմաստը որնա գնամ էդքան հեռու, ուրիշի անկողնում քնելու համար: Մի խոսքով ես հասկանում եմ, որ ես միակն եմ, որ չեմ սիրում քաղաքից դուրս գնալ, այնպես որ որոշեցի գրել այս հոդվածը, որտեղ ամփոփելով ընկերներիս, ինչպես նաև իմ հետևորդների խորհուրդները, առանձնացրել եմ 2 հյուրանոց կամ առանձնատուն, որտեղ կա ԲԱՑՕԹՅԱ լողավազան, նորմալ քնելու պայմաններ, դե գները...սենց ասեմ, ամեն ինչ ունի իր գինը: Ինչու եմ նշում բացօթյա լողավազան, քանի որ չեմ պատկերացնում թե ինչպես կարելի է հիմա գնալ հանգստանալ մի տեղ, որտեղ չկա լողավազան:
Գները: Ի սկզբանե որոշել էի բոլոր վայրերի գները մեկ օրվա համար գրել, բայց կան մի շարք խնդիրներ: Գները փոփոխվում են, ոմանք ունեն տարբեր զեղչեր բուքինգում, այնպես որ ես կնշեմ բոլոր վայրերի կոնտակտները, Դուք պարզապես պետք է զանգահարեք կամ գրեք տվյալ վայրի ֆեյսբուքյան էջին: Օրինակ վերջին առանձնատունը, որտեղ հանգստանում էինք, հենց նույն օրը, իմ մի քանի սթորիներից հետո գինը 10 000-ով ավելացրեց, այնպես որ իմաստ չունի գին գրել այս փոստում:
Իրոք լավն է, թե ոչ....Ես գիտեմ, հիմա շատերը գրելու են ինձ, թե իրոք լավ վայր է, թե գովազդ եմ անում: Նախ ասեմ, որ սա գովազդային նյութ չէ, լավն ու վատն էլ...գիտեք ճաշակին ընկեր չկա, ինձ կարող է դուր չգալ, բայց Դուք կարող եք ընկերներով գնալ, լավ նշել ինչ-որ առիչ ու գոհ վերադառնալ: Ամեն ինչ հարաբերական է: Հետո չգրեք ինձ, թե Ձեր հոդվածով գնացինք այստեղ հանգստացանք ու խորովածը դուրներս չեկավ, ես հո ամեն տեղ չեմ կերել խորոված, ինձնից հասնում է տեղեկացնելը:
Ռոյալ Արմենիայի TimeOff սուրճը ողջ ամառվա ընթացքում խմում էինք սառը տարբերակով, որ կարողանայինք այ սենց սիրուն ֆոտոնեսիաներ նկարահանեինք ու փոստեր գրեինք: Եթե միանաք իմ ինստագրամի էջին ԱՅ ԷՍՏԵՂ, ամեն օր նման օգտակար ինֆորմացիայի կհետևեք սթորիներում:
_____________
Yerkir Guest House-ի շատ հայտնիա, բազմիցս լսել էի ու նախորդ շաբաթ այստեղ ծնունդի էի հրավիրված: Պտղնիում հարսանիք կազմակերպելու իդեալական տեղ են ստացել, ծնունդն էլ, ասեմ շատ լավ անցավ, ես վաղուց էդպես չէի հանգստացել: Միակ մինուսը՝ ճանապարհը լավը չի, կեսից ուզում ես թեքվես ու հետ գաս Երևան, բայց եթե դիմանաք ու տեղ հասնեք հաստատ չեք փոշմանի: Շատ լավ կայք ունեն, մանրամասն ամեն ինչ ներկայացված է, երևում է, որ պրոֆեսիոնալ մոտեցում է, Բռավո: Կոնտակտ՝ 077-772291, կայք՝ www.yerkirguesthouse.am
____________
Շատ, շատ, շատ եմ գովում, համ լողավազանն էր լավը, համ անձնակազմը, մի տեսակ շատ դրական էմոցիաներ են մնացել մոտս այս տեղից: Ուրեմն Էմերան կոմպլեքսը գործումա որպես լողավազան և ռեստորան, բայց հարևանությամբ այն իր մեջ ներառումա նաև առանձնատներ, որոնք էլ իրենց հերթին էլի լողավազանով են: Շատ հարմար տարեբարակա, նկատի ունեցեք, նկարում հենց հիմնական լողավազաննա, բայց հենց հարևանությամբ կան այլ ոճով առանձնատներ: Աշխատարկի խճուղի, հենց էս ամսին ենք նկարել ԱՅՍՏԵՂ կարաք դիտեք բացումը, կոնտակտ՝ EMERAN COMPLEX 033-08 70 87
____________
Դելիս ակումբն այս տարի աշխատում է այլ ֆորմատով՝ օրավարձով: Տարածքը կարող եք վարձակալել 2 հոգով, ընտանիքով, ընկերներով, կազմակերպել միջոցառում կամ պարզապես օգտվել լողավազանից: Իդեալական է աղջիկներով ժամանց անցկացնելու համար: Մանրամասների համար խնդրում ենք զանգահարեք 091-58 50 94 հեռախոսահամարով:
Ի դեպ, Ալինայի նկարահանումը հենց էստեղ էինք կազմակերպել:
_____________
Նախորդ տարի ենք հանգստացել ՆՈՒՌՆՈՒՍՈՒՄ: Երևանից հեռու է մոտ 20 կմ երևի, մոդեռն առանձնատուն էր, բացօթյա լողավազանով, շատ հարմար պարտեզով, մոտ 6-10 հյուրերի համար: Թողնում եմ ինստաէջը, մնացած հարցերն իրենց NURNUS FAMILY HOUSE
__________
Շատերը նաև փնտրում են լողավազանով առանձնատուն 1 օրով: Այս առանձնատունը Աջափնյակում է, մեկ օրվա արժեքն է 250 դոլար: Ամբողջովին կահավորված, 7 սենյակ, Wi-Fi ինտերնետով, խոհանոցային և անկողնային բոլոր պարագաներով։ Այգում կա ամառային խոհանոց և բուխարի։ Բակում 2 մեքենայի համար նախատեսված կայանատեղ։ Ավելի շատ նկարներ ԱՅՍՏԵՂ:
Հեռախոսահամար՝ +37494060102 (Viber, WhatsApp)
__________
Եվս մեկ առանձնատուն, այս անգամ Կոտայքի մարզում, Մայակովսկի գյուղում: Մոտ 20 կմ Երևանից: Այս տարբերակը տրվում է առանց գիշերակացի, լինում են չէ դեպքեր, երբ հարկ չկա գիշերելու, նշում ես ծննդյանդ տոնն ու վերադառնում ես Երևան: Ավելի շատ ֆոտոներ ԱՅՍՏԵՂ:
Հեռախոսահամար՝ 091-412211
______
Երկու հանգստյան վայր եմ ներկայացնում Երևանում, որոնք շատ եմ սիրում ինքս, ու անկեղծ ասած չեմ էլ հասկանում իմաստը այդքան ճանապարհ կտրելու, եթե մեզ մոտ ևս կան հանգստյան գոտիներ լողավազանով: Սա Cross Ռեզորթն է: Քոթեջներ 2-6 անձանց համար, մանկական խաղահրապարակ, շքեղ լողավազան, ըստ իս՝ կատարյալ վայր ընտանեկան հանգստի համար: Գները և մանրամասն տեղեկություններ՝ նշված հղմամբ:
Աշտարակի խճ. 50, 098-773773
_______
Terrazaa House! Երևանից 17 կմ հեռավորության վրա օրավարձով նորակառույց առանձնատուն բոլոր հարմարություններով: Գիշերակացով 12-14 հյուրերի համար, առանց գօիշերակացի՝ 30 հյուրերի համար: Մանրամասն տեղեկատվության և ամրագրման համար գրել կամ զանգահարել +37433756767
__________
Այս տարի Դիլիջանի Hotel Restland Dilijan ընտանեկան հյուրանոցը ներկայանում է արդեն բացօթյա լողավազանով: Ընտանեկան քոթեջներ, ռուսական շոգեբաղնիք, մանկական հրապարակ...Գներին և առաջարկներին կարող եք ծանոթանալ հղմամբ:
Դիլիջան, Սայաթ-Նովա 69, 043 104646
______
______________
Aghveran Ararat Resort: Եղել եմ այստեղ, կարող եմ ասել, որ Աղվերանի ամենագեղեցիկ հյուրանոցներից է: Երևանից 45 կմ հեռավորության վրա է գտնվում, ունի 45 հարմարավետ սենյակներ, բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ։ Ավելացնեմ բացօթյա գեղեցիկ լողավազանն ու միջոցառումների հատվածը, երբ ես այնտեղ էի ծննդյան տոն էր նշվում: Կարող եք դիտել իմ նկարահանած վիդեոն, ճիշտ է, այն 4 տարի առաջ եմ նկարահանել, դիտեք ԱՅՍՏԵՂ:
Աղվերան, Անտառային 11, 060-650 606
_______
Իմ ամենասիրած հանգստյան տարբերակներից մեկը՝ ԱՄԲԵՐԴ հյուրանոց: Երկու մասնաշենք, փակ ու բաց լողավազաններ, համեղ խոհանոցով ռեստորան, ընտիր խաշ ենք կերել այստեղ, բոլորին խորհուրդ եմ տալիս, հրաշալի վայր է: Ամբերդ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքից 38 կմ հեռավորության վրա ՝ Արագած լեռան ստորոտին:
Անտառուտ առաջին փողոց, 36, 012-707 777
________
Apricot Hotels and Resort. Հետևորդներս են խորհուրդ տվել, սա Աղվերանի Apricot Hotels and Resort-ն է՝ Երևանից 40 կմ հեռավորության վրա: 20 հյուրասենյակ, ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտեր, մանկական խաղահրապարակ և այսպիսի գեղեցիկ բացօթյա լողավազան:
Կոտայքի մարզ, Աղվերան հանգստի գոտի, 4/9, գյուղ Արզական
(095) 33 00 11
____________
TERRAZZA house-ը Երևանից 17 կմ հեռավորության վրա է գտնվում՝ Արզնի ձորի վրա: 30 անձի համար օրավարձով առանձնատուն լողավազանով, թոնիր-մանղալով, 5 ննջարան, 5 սանհանգույց, մի խոսքով ամեն ինչ կա, լավ տրամադրությունն էլ Ձեզնից:
Նշում եմ հեռախոսը՝ +374 33 756767, նշում եմ ֆեյսբուքյան էջը՝ TERRAZZA house
_______________
«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին: Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Միակն է տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ–ում սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) բուժման, հետինֆարկտային և հետինսուլտային վերականգնման համար
Կոտայքի մարզ, գ․ Նոր Գեղի, Առողջարանային փ 4-րդ փակուղի
093-888 805
________
Հենց նախորդ տարի այս օրը Best Western Bohemian Resort-ում էի: Սևանի ամենաընտանեկան հանգստավայրերից է, միշտ լի հյուրերով, շատ համեղ խորովածով, մանկական խաղահրապարակով, ջեռուցվող բացօթյա լողավազանով: Տարիներ առաջ այստեղ հաճախակի էին կազմակերպվում միջոցառումներ, համերգներ, շնորհանդեսներ, Սևանի ամենահայտնի հանգստյան վայրերից է:
Երևանյան խճուղի 102, Սևանա լիճ, Գեղարքունիքի մարզ
060-49 77 77
______
Arthurs Aghveran Resort. Աղվերանի ամենահայտնի հյուրանոցներից մեկըն ունի 7 մասնաշենք, լողավազան, թենիսի և ֆուտբոլի դաշտ, ձկնորսության լճակ, մանկական խաղահրապարակ: Ընտանեկան ամենահայտնի հանգստյան գոտիներից մեկը գտնվում է Երևանից մոտ 38 կմ հեռավորության վրա:
Կոտայքի մարզ, գ. Արզական, (0226) 61610
________
Նորից տեղափոխվենք Դիլիջան, ես խառն եմ ներկայացնում, որ ավելի հետաքրքիր լինի: BW Plus Paradise Hotel Dilijan-ը Դիլիջանի քիչ թվով հյուրանոցներից, որտեղ կա բացօթյա լողավազան, կառուցվել է 9 տարի առաջ, ունի 72 հարմարավետ սենյակներ, դե տեսարանն էլ ինքներդ եք տեսնում: Հյուրանոցում գործում է վերականգնողական կենտրոն, երեխաների համար խաղասենյակ, Երևանից՝ մոտ 65 կմ: Էլ ինչ կարելի է ասել, ավելին կարող եք գտնել կայքում և ֆեյսբուքյան էջում:
Դիլիջան, Կամոյի փողոց 156, (0268) 24016
FACEBOOK
_______
Դե Սևանի Հարսնաքարը չէի կարող չներառեի: HARSNAQAR Hotel complex and aquapark համալիրն արդեն մոտ 20 տարի երևի հյուրեր է ընդունում, 15 տարի հաստատ, կարծեմ 00-ականների սկզբին այն բացվեց: Սևանի ամենա աչքի ընկնող հանգստյան վայրերից է, զբաղեցնում է 17 հեկտար տարածք, գտնվում է հենց լճի ափին, Երևանից՝ մոտ 58-59 կմ: Երկու նախադասությամբ հնարավոր չէ ներկայացնել Հարսնաքարը, հյուրասենյակները, քոթեջները, ակվապարկը, բայց կարող եմ ասել, որ Սևանում հանգստանալուց պետք է ֆուլ հարմարություններով վայր ընտրել, ինչպիսին է Հարսնաքարը:
Սևան, Ցամաքաբերդ, 060-74 88 88
______
Սևան դեռ կվերադառնանք, հիմա եկեք ուղևորվենք ավելի հեռու, Երևանից մոտ 100 կմ հեռանանք: Վստահ եմ, լսել եք Lastiver Resort-ի մասին: Ենոքավանի ամենատարբերվող հյուրանոցներից է, հայտնի է իր շոգեբաղնիքներով, բացօթյա տաքացվող լողավազանով, հարմար սենյակներով, ասում են համեղ խաշ են տալիս այստեղ:
Տավուշի մարզ, Ենոքավան, փ. 2, 9/1
044-64 88 08
_____
Արարատում գործում է փոքր ու շատ հարմար ամառանոց՝ ԼԻԳՈ ԳԱՐԴԵՆ: Շնորհիվ նաև իր բացօթյա լողավազանի, այն շատ սիրված է բացօթյա միջոցառումներ անցկացնելու համար:
Լիգո գարդենի ընդհանուր տարածքը 2500 ք. մետր է, գտնվում է Երևանից 23 կմ հեռավորության վրա:
Արարատի մարզ, գ.Բերքանուշ, Միկոյան 33, 096-70 44 44
_________
___________
Նորից Սևան, այս անգամ հայտնի ՄԱՐԻԱ ռեզորթ: Եղել եմ մի քանի տարի առաջ, երբ միջազգային վոլեյբոլի առաջնություն էր այստեղ անցկացվում: Ահա այսպիսինն է բացօթյա լողավազանը, չենք գիշերել, ուստի չեմ կարող առաջին ձեռքից խոսել հյուրանոցային 60 սենյակների մասին: Հիշում եմ շատ հաճելի բացօթյա հանգստի հատվածը, խաղահրապարակը: Հրաշալի ժամանակ ենք անցկացրել:
Սևան, 095-646 400
________
Եթե որոշեք հանգստանալ Ալավերդիում, մարդ ես էլի, հանգստացեք բացօթյա լողավազանով Palma Guest House-ում: Բուքինգում բոլոր ճանապարհորդները դրական ռեվյուներ են թողել, այդ պատճառով էլ ներառել եմ այս հանգստյան տունը մեր ցանկում:
Ալավերդի, Զորավար Անդրանիկ 327
________
Sevan Up Inn hյուրանոցային համալիրի տարածքում գործում է ֆուտբոլի մարզադաշտ, լողավազանը տեսնում եք նկարում: Գտնվում է Սևանի ամենահանգիստ վայրերից մեկում՝ Սեւան-Ճամբարակ մայրուղու 3,7 կմ-ի վրա, հենց Սևանա լճի ափին:
041-01 88 08
_______
Tezh Ler Resort. Հենց Լոռի եմ ասում մտքիս Դսեղ գյուղն է, էնքան ենք դպրոցում կրկնել՝ Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում: ԹԵԺ ԼԵՌԸ գտնվում է Դիլիջան քաղաքից դեպի Վանաձոր տանող մայրուղու 24-րդ կիլոմետրին: Մայրուղու տարբեր հատվածներում տեղադրված են ցուցանակներ: 6 երկհարկանի շինություններ, 32 հարմարավետ համարներ, բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, և իհարկե Ձեր սիրած ծառերն ու լեռները: Ասում են շատ համեղ խոհանոց ունեն ու առավոտյան նախաճաշերը բնության գրկում իդեալական են սելֆիների համար:
091-925 999
______
Tufenkian Avan Marak Tsapatagh Hotel. Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցը նոր բացօթյա ջեռուցվող լողավազան ունի, շոգեբաղնիք և բացօթյա տաք ջակուզի: Ինձ սաէլա բավական, եթե այլ հարցեր ունեք, ԱՀԱ ԱՅՍՏԵՂ կարող եք ծանոթանալ գներին, իսկ Ձեր հարցերն էլ կարող եք գրել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:
Գեղարքունիք, Ծափաթաղ գյուղ, 060 501030