"379"-ը գարեջրագործական ընկերություն է, որը մասնագիտացված է 3 ուղղություններով՝ ռեստորան, շշալցված գարեջուր և գարեջրի գործարան։ "379 torch and brew" ռեստորանը գտնվում է Հանրապետության 39 հասցեում։ Այն իսկական վայր է գարեջրի, մսի և ծովամթերքի սիրահարների համար։ Գտնվում է ռեստորանը անմիջապես Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Հանրապետություն 39 հասցեում: Երեք սրահներ, որտեղ կարող եք վայելել գարեջուրը և եվրոպական խոհանոց, ինչպես նաև հրաշալի բացօթյա հատված, որը կարծում եմ ամռանը դառնալու է ամենասիրված հանդիպման վայրերից մեկը մեկը քաղաքում:
Գարեջրի գործարանում արտադրվում է 3 տեսակի գարեջուր՝ Pilsner, American Wheat Ale, Weizen: Գարեջրի արտադրման համար օգտագործվում են գերմանական բարձր որակի տեխնոլոգիաներ և գերմանական լավագույն ածիկը։ Բրենդի նպատակն է արտադրել համեղ և որակյալ գարեջուր ու ստեղծել միջավայր, որտեղ ընկերներով կհավաքվեք և անմոռանալի ժամանակ կանցկացնեք։ Աշխատանքային ժամերը՝ 11.30-00.00:
Բացման միջոցառումը վարում էր Արուսիկ Տիգրանյանը, երաժշտությունը՝ DJ Vakcina-ի: Բրենդի ներկայացման արշավի ընթացքում կազմակերպվել էր նաև յուրօրինակ մրցույթ՝ ՎԻՇԱՊԱԽԱՂ, որն ամփոփվեց հենց միջոցառման ընթացքում և խաղի հաղթողները ստացան իրենց մրցանակները: Փնտրեք "379" գարեջուրը բոլոր պրեմիում սրահներում, իհարկե "379 torch and brew" ռեստորանում, իսկ տարեվերջին արդեն նախատեսվում է այս նոր հայկական գարեջրերի արտահանումը: Հետևեք ՎԻՇԱՊԻՆ, ավելի ճիշտ՝ "379" գարեջրին, ու վայելեք այն ընկերների հետ Ձեր նախընտրած վայրում:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 39 / 093-37 93 79