l

lifestyle

HAPPY B-DAY KAMO! Ինչպես նշեցի ծննդյանս տոնը արտակարգ իրավիճակում

Դե մարտ-մայիս ամիսներին ով ծնվել էր, այս տարի նորմալ ծնունդ չկարողացավ նշել: Ես էլ թարսի պես շատ եմ սիրում նշել ծննդյանս տոները: Մինչ 14-ը դեռ սահմանափակումներ են, երևանյան ժամանցավայրերում էլ 5 հոգուց ավել չի թույլատրվում սեղան ամրագրել, այն էլ միայն բացօթյա հատվածներում, այս անձրևին: Այլ ելք գտա ու հրաշալի ծննդյան հիշողություններ սեյվեցի: Ընկերները կան, շամպայնը կա, տորթերը ևս, էլ ինչ է հարկավոր ստացված տոնի համար: Թե ինչ էի պլանավորել՝ դիտեք ինքներդ...

  • Kamo Tovmasyan

Երբ Ռայանէյրը բացվեց, միանգամից պլանավորեցի, որ այս տարի ընկերներիցս 12-ի հետ մեկնելու եմ Բեռլին կամ Ամստերդամ՝ նշելու ծնունդս, իսկ այդ ընթացքում էլ հենց Դուա Լիպայի տուրն էր: Համերգը տեղի չունեցավ, թռիչքները չեղարկվեցին, բայց ծննդյան տոնը պետք է պարտադիր նշել, չեմ սիրում, երբ մարդիկ չեն սիրում իրենց ծննդյան օրը ու չեն նշում: Ելք գտա: Մեկ օր առաջ այդ 12 ընկերներիս ուղարկեցի Mini Moët & Chandon շամպայն, փոքր անվանական տորթ, խնդրեցի լուսանկարվել ու վիդեոբացիկ տեսագրել, որպեսզի հիշողություն մնա: Կարծում եմ լավ ստացվեց, ինքս գոհ եմ, ունեմ այս տարվա ծննդյան օրվա հետ կապված հավես ֆոտոներ ու լավ հիշողություններ: Շնորհակալություն ՍԱՐԳԻՍ ԿԱՌՈԼԻՆԱ ընկերությանը տոնական շամպայնների համար և N Sweet տորթերի սրահին, իմ ուզած սև էմոջի մինի-տորթերը պատրաստելու համար: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ROOMZ Unity Complex-ին, ընկերներիս նկարահանման համար:

Ես նշել եմ իմ բալկոնում, որտեղ վերջին երկու ամիսների ընթացքում աշխատում էի: Իրականում շատ ընկերներ ունեմ, ովքեր կադրից դուրս են, ովքեր արտերկրում են, նաև ուզում եմ սիրով նշել ու խմել իմ հետևորդների կենացը, ովքեր արդեն 10 տարուց ավել հետևում են ինձ: Շնորհակալություն բարի մաղթանքների, լավ քոմենթների և ուշադրության համար: Նույնիսկ ինքնամեկուսացման ընթացքում Ես վայելում եմ իմ կյանքի ամեն մի վայրկյան, կյանքը հրաշալի բանա, ուղղակի պետքա կարողանալ այն գնահատել ու լինել լիարժեք երջանիկ:

Ֆաինան և Արմենը: Մոտ 15 տարվա ընկերներ...Նույն ժամանակ ենք սկսել աշխատել, ստեղծագործել, ոնց որ ասումա՝ ճանաչումեինք իրար, երբ դեռ մեզ չգիտեին ոչ ոք:

Սոնյան և Վահանը, կրկին մոտ 15 տարվա ընկերներ...Ինձ թվումա իրանց ոճից Դուք հասկացաք, որ նրանք իմ ամենաէքտրավագանտ ընկերներն են:

Իմ հաղորդավարուհիները՝ Թերեզան, Տոման և Մարիամը: Մենք պարզապես չենք աշխատում, այլ ճանապարհորդում ենք, օգնում ենք իրար կյանքի բոլոր դեպքերում, ու իհարկե, ինչպես բոլոր ընկերները՝ մեկ մեկ կռվում ենք:

Հայկն ու նրա գըրլֆրենդ Կրիստինան: Հայկն արդեն 5 տարի իմ ամենավստահելի աշխատողն է, Կրիստինային հատուկ չենք ընդունում գործի, գիտեք, որ զույգը նույն տեղումա աշխատում, ուրեմն չի աշխատում )))

Գենրին ու Վիկան Կրասնոդարից: Այս Ամանորը նրանց հետ եմ դիմավորել: Իսկական կյանքի ընկերներ:

Սիլվային կարող ես վստահել բոլոր գաղտնիքներդ, բանկային կոդտ ու տանդ բանալին: Ամեն տարի Իբիցան մեզա սպասում, բայց այս տարի ոնց որ Ջերմուկում ենք հանգստանալու:

Լեոն ու Շուշանը: DJ-ֆրենդեր շարքից, ում հետ խմել ենք Իբիցայում, ծնունդ ենք նշել Փարիզում, իսկ Ամստերդամում սիգարետ ենք ծխել, պարզապես մեկ գլանակ Մարլբորո: Ասում են Լեոն սիրումա Շուշանին, իսկ Շուշանը նկարահանվումա Սիրուշոյի հարսանյաց հավաքածուի գովազդում: Վսյո օչենյ սլոժնո վ էտոյ ժիզնի:

Գուեվոն և նրա կինը՝ Մարիամը: Գուեվոյի հետ դեռ 10 տարի առաջ փարթիներ էինք պլանավորում: Ի դեպ, Գուեվոն եղելա իմ ամենաառաջին հետևորդներից, դեռ 2008թ.-ին, այն ժամանակ դեռ DJ-ությամբ չեր զբաղվում: Մարիամը ծնունդիս ընտրիր նվեր էր նվիրել, Թբիլիսիի Մարիոթի համար՝ Լեննի Կրավիցի համերգին գնալու օրերին, էն էլ համերգը քենսլ արեցին:

Իրականում այստեղ պետք է լինեին մինիմում ևս 25 ընկերների նկարաներ, ու թող որ բոլորն ասեն, թե նեղ օրվա ընկերները քիչ են լինում: Իսկ ով ասեց, որ ես ընկերներին նեղ օրվա համար եմ պահում, հակառակը, նա ով կարողանումա լեն օրերդ կիսի հետդ առանց նախանձի, արդեն լավա.....

back-top