Kamancha
l

lifestyle

4TEEN ռեստորանը թինեյջերների և նրանց ծնողների համար Չարենցի 22 հասցեում

Նման ձևաչափով ժամանցավայրի պահանջ Երևանում անկասկած կար: Վայր, որտեղ թինեյջերները կարող են նշել իրենց ծննդյան տոները, հավաքույթները, շուտով նաև ավարտական հանդեսները, կամ պարզապես ընկերներով այցելել համեղ սնվելու և ժամանց անցկացնելու համար: Չարենցի 22 հասցեում բացված 4TEEN սրճարան/ ռեստորանն առաջին հերթին թինեյջերների և նրանց ծնողների համար է, բայց այստեղ իրենց ծննդյան տոները նշում են նաև փոքրերն ու նաև ավելի հասուն սերնդի անձինք: 

  • Kamo Tovmasyan

 4TEEN սրճարան/ ռեստորանը գործում է 11.00-ից մինչ կեսգիշեր: Բացի մեծ սրահից, որը կարող է ընդունել մինչ 70 հյուրերի, գործում է նաև փակ սրահ, որը նույնպես ստեղծված է հավաքույթների և ծննդյան տոների համար, արդեն ավելի փոքր ընկերական խմբերի համար: Նշեմ, որ 4TEEN-ը չի գործում միայն ծննդյան տոների համար, այն ամեն օր գործում է որպես սրճարան/ռեստորան, որտեղ կարող եք այցելել պարզապես սրճելու և փորձելու համեղ խոհանոցը: Նշեմ նաև, որ ինտերիերի դիզայնը վստահվել է Design DeLux Interier ընկերությանը: 4TEEN-ի անձնակազմը կարող է կազմակերպել ձեր միջոցառման ամբողջական կազմակերպումը՝ ֆուրշեթ, տոնական տորթ, շոու ծրագիր...Միացեք 4TEEN-ի սոց-էջերին՝ հետևելու մրցույթներին, ակցիաներին և այցելեք ձերերեխաների հետ, կամ կազմակերպեք ձեր երեխաների տոները այս գեղեցիկ նոր ժամանցավայրում:

Չարենցի 22

044-14 14 41

Facebook/4teen

Instagram/4teencafe

 

back-top