l

lifestyle

YEREVAN PARK-ը կազմակերպել էր անակնկալ օր մեր հերոսների հարազատների համար

Պատերազմի հերոսների 800-ից ավել երեխաներ, եղբայրներ, քույրեր, կանայք և ծնողներ մայիսի 8-ին հրավիրվել էին YEREVAN PARK՝ վայելելու տարածաշրջանի ամենամեծ թեմատիկ այգու ատրակցիոնները մինչ պաշտոնական բացումը: Բոլոր ներկաներին սպասվում էր հատուկ անակնկալներով լի ծրագիր, ատրակցիոնների անսահմանափակ վայելում, համեղ հյուրասիրություն ու հանդիպում այգու հերոսների հետ: Մենք ևս այստեղ էինք ու ներկայացնում ենք այս հատկանշական օրվա ընթացքը:

YEREVAN PARK-ը պաշտոնապես կսկսի գործել մայիսի 15-ից: Տոմսերն արդեն օնլայն կարելի է պատվիրել yerevanpark.am կայքում, կամ ձեռք բերել հենց տեղում: Ես նախապես ներկայացրել եմ այգին, կարող եք կարդալ իմ նախորդ փոստը, որտեղ առկա է անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Մեր նախորդ փոստը 2 օրում գրանցեց 360 000 դիտում, ինչը ևս մեկ անգամ հուշում է, թե որքան սպասված է այս մասշտաբային նախագիծը:

Քանի որ բացմանը սպասվում են մեծ քանակությամբ այցելուներ, այգու տնօրինությունը որոշեց նախապես կազմակերպել հատուկ օր պատերազմի հերոսների ընտանիքի անդամների համար: Ավելի քան 800 հյուրեր հնարավոր եղավ հրավիրել այս նախաձեռնության շրջանակներում, սակայն այն շարունակական կլինի և ապագայում արդեն նաև մանկատների, սահմանամերձ գյուղերի երեխաներ ևս կկարողնան վայելել այգու ատրակցիոնները: 

YEREVAN PARK-ը «ՆՈՒՇԻԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»-յին պատկանող PARK GROUP-ի նախագիծն է, որի ներդրումը կազմել է մոտ 30 000 000 դոլար: Այգու աշխատանքային ժամերն են՝ 14.00-ից 23.00 աշխատանքային օրերին, 11.00-23.00՝ հանգստյան և տոն օրերին: Արդեն ստեղծվել են ավելի քան 200 աշխատատեղեր, հատուկ կարևորությամբ շեշտադրված է հյուրերի սպասարկումը, նրանց անվտանգությունը, բժշկական կենտրոնի աշխատանքը և ատրակցիոնների սպասարկումը։

Ինչպես նշեց PARK GROUP-ի տնօրեն Գագիկ Նուշիկյանը, յուրաքանչյուր տարի այգում կհայտնվեն նոր՝ էլ ավելի արագընթաց ատրակցիոններ, առկա է նաև տեղում կառուցվող հյուրանոցի նախագիծ, կկանաչապատվի ողջ տարածքը: Բացօթյա հատվածում պլանավորվում են նաև Ամանորյա ծրագրեր, փակ սրահում գործում են ծննդյան և այլ առիթների համար նախատեսված երեք սրահներ: Հատուկ YEREVAN PARK-ի համար գրվել է 10 րոպեանոց ստեղծագործություն Մարտին Ուլիխանյանի կողմից, որը Դուք կունկընդրեք այգում, իսկ շուտով նաև պատրաստ կլինի այգու հերոսների մասնակցությամբ երաժշտական ներկայացումը:   

back-top