l

lifestyle

9 ՍՊԱՍՎԱԾ ՆՎԵՐ ՍԻՐԵԼԻ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

Վերջին տարիներին շատ հայուհիներ տղամարդկանց տոնն արդեն շնորհավորում են ոչ թե Փետրվարի 23-ին, այլ Հայոց բանակի օրը՝ Հունվարի 28-ին: Նամանավանդ այս տարի շատերը կշտապեն շնորհավորել իրենց սիրելի տղամարդկանց՝ ամուսիններին, եղբայրներին, ընկերներին...նրանց, ովքեր արդեն ծառայել են հայոց բանակում, ովքեր հիմա ծառայում են ու դեռ կծառայեն: Տղամարդկանց տոնին ընդառաջ առաջարկել ենք DJ Mai-ին ընտրել 9 նվերի տարբերակ, որոնք դուր կգար նրա ամուսնուն: 

Իհարկե առաջին նվերը, որ գալիս է մտքիդ՝ խաղախությունն է: Գիտեմ, որ տասնյակ քոմենթներ կլինեն այն մասին, որ միակ նվերն այս տարի հայ տղամարդուն՝ խաղաղությունն է և սերը մտերիմների կողմից: Մենք բոլորս ենք դա հասկանում, սակայն կանայք նվերներ միևնույն է մեծ ոգևորությամբ են գնում՝ իրենց սերն ու գնահատականը փոխանցելով սիրելիներին, իսկ նվերները միշտ սիրված են բոլորիս համար:  

Ինչու որոշեցինք DJ Mai-ին առաջարկել ընտրել նվերներ: Նախորդ շաբաթ նա նվագում էր Compote բարում, որտեղ քննարկում էինք, թե տղամարդիկ ինչպիսի նվերներ են նախընտրում ստանալ: Նվագելուց հետո DJ Mai-ն էլ միացավ թեմային, որոշելով որ հաջորդ օրն ամուսնու համար նվեր է փնտրելու, մենք էլ առաջարկեցինք միասին գնումների գնալ՝ հուշելով նաև հայուհիներին, թե ինչ կարող եք նվիրել Ձեր սիրելիներին: Առանձնացրել ենք 9 տարբեր գնային սահմանի, ոճի, նախասիրության նվերներ, բայց ինչպես վերջում ասաց DJ Mai-ն՝ "Իրականում, ամենամեծ նվերն ամուսնուս համար Իմ ՍԵՐՆ է": Ի դեպ՝ DJ Mai-ի ոճի համար շնորհակալություն դիզայներ Մանուկ Ալեքսանյանին և LA LA LAND beauty space-ի անձնակազմին:

ՀԱՐՍԱՆԻՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ 

Մի քանի օրից «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը կցուցադրվի մեծ էկրաններին: Կարծում եմ ֆիլմի տոմսերը հիանալի նվեր են տղամարդկանց, ում հետ միասին էլ կարող եք դիտել ֆիլմը Cinema Star կինոթատրոնում: Հոդվածի վերջում Cinema Star-ը խաղարկելու է 4 տոմս, ուշադիր եղեք և մասնակցեք:

Արժեքը՝ սկսած 1000 դրամից

Որտեղ՝ բոլոր կինոթատրոնում

________

ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻ

Բոլոր տղամարդիկ են երազում տնային կենդանի պահել, հիմնականում՝ շուն: Շատերին ծնողները չեն թողնում, շատերն ինքներն են երկմտում՝ վախենալով, որ ժամանակ չեն կարող հատկացնել կենդանուն ճիշտ խնամելու համար: Վստահ եղեք, տնային կենդանի նվիրելը Ձեր կողմից ամենահաճելի անակնկալը կլինի նրա համար:

Ամենասիրված ցեղատեսակի շներից են մոպսերն ու բիգլները: Կարող եք նախապես ճշտել ՆՐԱՆԻՑ, ապա պատվիրել նաև արտերկրից:

Արժեքը՝ գինը կախված է ցեղատեսակից

Որտեղ՝ կենդանական սրահներ, կամ list.am կայքում

____________

IQOS ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ 

Նկատած կլինեք, որ այսօր տղամարդկանց էլ ավելի հաճախ կարող եք տեսնել ոչ թե սիգարետով, այլ օգտագործելիս: Նթե ՆԱ արդեն իսկ IQOS օգտատեր է, ապա նվերեք նրան աքսեսուարներ:

Մեքենայի աքսեսուարներ, սթիքերից ազատվելու տարաներ, կաշվե պատյաններ....կարող եք ծանոթանալ ողջ տեսականուն ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Արժեքը՝ կախված աքսեսուարներից:

Որտեղ՝ IQOS սրահներ գործում են Դալմա Գարդեն Մոլում, Երևան Մոլում, Մեգամոլում և այլն:

____________

Օ ծ ա ն ե լ ի ք

Լավ օծանելիքը երբեք ավելորդ չի լինում, իսկ եթե Դուք գուշակում եք նաև նրա ճաշակը, ուրեմն նվերը կրկնակի սպասված էր: Paco Rabanne-ի MILLION-ը հատկապես հայ տղամարդկանց կողմից անչափ սիրված է, բացի այդ, կհուշեք նրան, որ արդեն ժամանակն է մտածել իր առաջին միլիոնի մասին:

Արժեքը՝ 42 600 դրամ (50մլ), 57 300 դրամ (100մլ)

Որտեղ՝ ԲՈՒՐՄՈՒՆՔ խանութ սրահների ցանցում, կամ Burmunk.am կայքում

________

Ն Վ Ա Գ Ա Ր Կ Ի Չ

Թե գրասենյակի և թե տան համար իդեալական նվեր է նոր սերնդի նվագարկիչը: Արդեն անցել է 5-6 կտորից բաղկացած կամ գույնզգույն լույսերով նվագարկիչների ժամանակը, օրինակ Marshall նվագարկիչներն այսօր թե նորաոճ են, թե որակով:

Արժեքը՝ սկսած 75 000 դրամից

Որտեղ՝ iBOLIT սրահում/ Թումանյան 35

________

Շ Ա Խ Մ Ա Տ

Նեթֆլիքսի վերջին՝ The Queen's Gambit սերիալից հետո ԱՄՆ-ում շախմատների վաճառն ավելացել է 30%-ով: Ողջ աշխարհում կանայք սկսել են հետաքրքրվել այս սպորտաձևով հենց շնորհիվ սերիալի ու կարծում եմ մեզ մոտ ևս The Queen's Gambit-ը մեծ քանակությամբ երկրպագուներ ունի:

Նվիրեք ՆՐԱՆ ITALFAMA օրիգինալ շախմատները ու եթե դիտեք սերիալը, վստահ եմ՝ երկուսով էլ հենց կխաղաք:

Արժեքը՝ սկսած 85 000 դրամից

Որտեղ՝ LUXE Gifts & Home Decor սրահներում

____________

ՄՈՐՈՒՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Քանի որ վերջին տարիներին տղամարդկանց մեծ մասը մորուք է պահում, մարուքի խնամքի հավաքածուները ամենաթոփ նվերներն են տղամարդկանց մեծ մասի համար: Եթե ՆԱ էլ մորուք ունի, նվերեք TABAK բրենդի մորուքի խնամքի միջոցները:

Արժեքը՝ սկսած 5 400 դրամից

Որտեղ՝HERMITAGEխանութների ցանցում կամHermitage.amկայքում

____

Վ Ի Ն Ի Լ

DJ Mei-ի ամուսինը նույնպես DJ է, ուստի մենք վստահէ ինք, որ հայտնվելու ենք այստեղ: Եթե ՆԱ նույնպես մելոման է, ապա լավ վինիլը ամենալավ նվերն է: 

Արժեքը՝ սկսած 3 000 դրամից

Որտեղ՝ Garage Vinyl Store, Սայաթ-Նովա 6

________

I P H O N E 12 

Գիտեմ, շատ ստատիկ է, բայց սա այն նվերն է, որը բոլորի մոտ առաջին տեղում է, անկեղծ լինենք: 

Արժեքը՝ սկսած 460 000 դրամից

Որտեղ՝ iBOLIT սրահ, Թումանյան 35

________

 

 

back-top