Նրանք, ովքեր դեռ ոչինչ չեն հասկանում բացատրեմ մանրամասնորեն: Սա մոդել Բելլա Հադիդն է, նա նկարահանվել է Balenciaga x Adidas քմփեյնում, որի մասին խոսում են այսօր բոլորը: Մենք էլ կես կատակ կես լուրջ նկարահանել ենք մեր բելլահադիդ՝ մոդել Մարիամ Հակոբյանին 90-ականները հիշեցնող Adidas լուքերով, մի փոքր համադրելով այսօրվա թրենդերը: Այսպես ասած՝ եթե Բելլա Հադիդը 90-ականներին հայտնվեր Երևանում, ինչ ֆոտոսեսիա կստացվեր.....
Մեր ֆոտոնախագիծը անվանել ենք՝ ՆԱՅԵԵԵՔ ԱՂՋԻԿՆԵՐ ՋԱՆ, ըստ ինստագրամում հայտնի էջի, որտեղ հենց ՆԱՅԵԵԵՔ ԱՂՋԻԿՆԵՐ ՋԱՆ խանութ-սրահի էջում Լենան ընտիր ներկայացնում է երևանյան առցանց շոփինգի համն ու հոտը: Հատուկ շնորհակալություն Լենային գլխավոր նկարը իր սրահում նկարելու համար, իսկ մնացած շարքը նկարել ենք Մալաթիայի տոնավաճառում, քանի որ 90-ականներին Adidas մարզահագուստը հենց գնում էինք տոնավաճառներից՝ Մասիվի, Մալաթիայի և Հրազդան ստադիոնի: Նախագիծը ոչ կոմերցիոն է, այն չի գովազդում ոչինչ, սա լոկ մեր սյուև երևակայության արդյունքն է, ինչպես հիմա քուլ դեմքերը սիրում են կրկնել՝ կրինժ է....ջիսըս:
Նախագիծը՝ Կամո Թովմասյանի
Արտ-տնօրեն՝ Գայա Գևորգյան
Լուսանկարիչ՝ Կարեն Դավթյան
Դիմահարդար՝ Alexis Rose (Asoyan Beauty)
Վարսահարդար՝ Էրիկ Ջուլֆայան (Asoyan Beauty)