Kamancha
l

lifestyle

Accent by Gayane Breiova ռեստորանի բացումը Իտալիայի 1 հասցեում

Նրանք, ովքեր եղել են Մոսկվայում, վստահ եմ՝ լսել են Gayane’s և Панаехали ռեստորանների մասին, որոնց հիմնադիրը մոսկվայաբնակ ռեստորատոր Գայանե Բրեյովան է: Այժմ արդեն անվանի բրենդ-շեֆը բացում է իր գաղտնիքները Հայաստանում՝ Իտալիայի 1 հասցեում բացված Accent by Gayane Breiova ռեստորանում: Բացման շնորհանդեսին Գայանեն անձամբ դիմավորեց բոլոր հյուրերին, ներկայացրեց մենյուի գլխավոր ուտեստներն ու մի քանի գաղտնիք էլ բացեց, որոնց շնորհիվ էլ Accent by Gayane Breiova-ն կարող է հավակնել իր տեսակով եզակի ռեստորանի կոչմանը Երևանում:

  • Kamo Tovmasyan

Եթե հիշում եք, վերջերս Մոսկվայում ես հանդիպել էի Գայանեի հետ ու ներկայացրել էի նրա գործունեւոթյունն ու Gayane’s ռեստորանը: Եթե բաց եք թողել, կարդացեք հոդվածն ահա այստեղ: Հենց այդ ժամանակ էլ Գայանեն խոսեց Երևանում պլանավորված Accent by Gayane Breiova նախագծի մասին, որով շատ ոգևորված էր ու մի փոքր էլ հուզված, քանզի սա ռեստորատորի առաջին երևանյան ռեստորանն է: Ի դեպ, բացի ռեստորանային գործունեությունը Գայանեն թողարկել է 3 հեղինակային գրքեր, որոնցից առաջինը՝ Армянские кулинарные рецепты անվանվող գիրքն ամբողջությամբ նվիրված է հայկական խոհանոցին և ներկայացնում է բոլոր հայտի ու մեզ անծանոթ հայկական ուտեստները, երկրորդը հումակերների՝ raw խոհանոցի մասին է, իսկ երրորդ գիրքը՝ Жар в моей кухне-ն, որը կթողարկվի այս տարի, հաստատում է ամենատարածված թեորեմներից մեկը. ռուսերեն գրեմ, հայերեն այնքան էլ լավ չի հնչում՝ Путь к сердцу мужчины лежит через желудок?

 

Accent by Gayane Breiova-ն գործում է ամեն օր մինչ կեսգիշեր: Խորհուրդ եմ տալիս առավոտյան 07.00-ից այցելել ինքնատիպ նախաճաշերը փորձելու համար, կեսօրից մինչ 16.00՝ համենալ լանչի, դե իսկ երեկոյան ժամերին էլ կարող եք բացահայտել ռեստորատորի բաղադրատոմսերով պատրաստված եզակի ուտեստները: Բաց խոհանոց, մտերմիկ ինտերիեր և հայկական խոհանոցի ամենահայտնի ու նույնիսկ մոռացված ուտեստները տարբերվող համով, չէ որ Գայանեն բոլոր ուտեստների մեջ ավելացնում է իր բաղադրատոմսը, ձեռագիրը: Անձամբ բրենդ-շեֆը բուսակեր է, վերջին տարիներին նա պրոպագանդում է առողջ սննդակարգը, այժմ Ռուսաստանում ու նաև Եվրոպայում մեծ տարածում գտած raw խոհանոցը: Նշեմ սակայն, որ Accent by Gayane Breiova-ն պարզապես բուսակերների կամ հումակերների համար ռեստորան չէ, մենյուն ծավալուն է, հետաքրքիր ու վստահ եմ, կգոհացնի գուրմաններին: Հետաքրքիր էր նաև chef's table-ը, որը գուցե նորույթ չէ Հայաստանում, սակայն տարբերվում է իր մեծությամբ, հարմարավետությամբ: Այն այցելուներն ովքեր նախընտրում են հետևել խոհարարի աշխատանքին ու կարելի է ասել ինտերակտիվ ընթրիքի մասը դառնալ, կարծում եմ chef's table-ի շուրջ հետաքրքիր ժամանց կանցկացնեն:

Իտալիայի 1

(010) 59 11 88

Facebook/Accent by Gayane Breiova

Instagram/accent_by_breiova

back-top