ԵՎՐՈՏՈՒՐ ԿամոԲլոգի հետ 2 նախագիծը ներկայացնում է ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք շուտով:
Նախորդ տարի, երբ Ամստերդամում էինք A'Dam Toren-ը դեռ կառուցվում էր, այն գտնվում է Overhoeksplein 5 հասցեում՝ Կինոյի թանգարանի հարևանությամբ, կենտրոնական կայարանի ետնամասում:
Այն իրենից ներկայացնում է կոմպլեքս, որի տարբեր հարկերում տարբեր ընկերություններ ներկայացնում են իրենց կամ բիզնես-գրասենյակները, կամ սրահները, սրճարանները, ակումբ կա գործող, հյուրանոց, սակայն որպես տուրիստական կենտրոն ամենաայցելվող և գովազդվող հատվածը 20-րդ հարկում գտնվող A’DAM LOOKOUT-ն է և 19-րդ հարկում գտնվող պտտվող ռեստորանը, որը կոչվում է Լուսին:
A'Dam Toren կարող եք գնալ նավով, հենց կայարանի ետնամասից, անվճար....
Գործում է ամեն օր 10.00-22.00-ն, սրճարաններն ու ռեստորանն իհարկե գործում են մինչ լուսաբաց:
Տոմսի արժեքն է 12.5 եվրո մեկ անձի համար:
Ձեզ կվախեցնեն այսպես ասած դժողքային վերելակով, բայց եթե դուք նստել եք Բեռլինի հեռուստաաշտարակի վերելակը, այստեղ ձեզ ոչինչ չի վախեցնի:
Ահա այսպիսի գեղեցիկ տեսարան, իրոք 360 աստիճան Ամստերդամը օրվա բոլոր ժամերին...
Տանիքին գործում է շատ վախենալու ճոճանակ...եթե չեք վախենում, կարող եք նստել:
Երեկոյան ժամերին տեսարանն իհարկե ավելի գեղեցիկ է....