l

lifestyle

Alaska Resort & Hotel! Բարի գալուստ հյուրընկալ Ծաղկաձոր

Ինչ ուզում եք՝ ասեք, Ծաղկաձորը միևնույն է մնում է Հայաստանի ամենահայտնի հանգստյան գոտին ողջ տարվա ընթացքում: Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորում շարունակվում են բացվել նոր հանգստյան տներ, հյուրանոցներ, ու այսօր առաջարկում եմ ծանոթանալ Alaska Resort & Hotel-ի հետ: Կհանգստանաք այստեղ ամռանը թե ձմռանը՝ որոշեք ինքներդ…

  • Կամո Թովմասյան

Քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի 55՝ ահա այս հասցեում է Ձեր նոր հանգստավայրը, որի մասին կպատմեմ: ԱԼՅԱՍԿԱ ՌԵԶՈՐԹ հանգստյան համալիրում կարող եք ամրագրել նորաոճ հյուրանոցային համարներ, ընտանեկան քոթեջներ, կամ պարզապես այցելել բարձրակարգ ռեստորանում հարուստ ճաշացանկը վայելելու համար: Ծաղկաձորի հրաշք բնությանն ավելացրեք հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, հայկական հյուրընկալությունը, ինչպես պասիվ՝ այնպես էլ ակտիվ հանգստի համար տարբեր առաջարկներ, ռեստորանային հատվածի մասին էլ կխոսեմ ավելի ուշ...

Ինչպես կարող եք ամրագրել հյուրանոցային համար կամ քոթեջ: Կարող եք այցելել www.alaskaresort.am կայք, ծանոթանալ գներին, հնարավոր տարբերակներին և ամրագրել հենց առցանց: Կարող եք ամրագրել նաև BOOKING.COM տարբերակով, որտեղ, ի դեպ, Alaska Resort & Hotel-ը գրանցել է 9.7 ցուցանիշ: Եվս մեկ տարբերակ՝ պարզապես զանգահարեք 044-75 15 05 հեռախոսահամարով և ամրագրեք հնարավոր տարբերակներից որևէ մեկը: Նաև առաջարկում եմ միանալ ինստագռամ էջին՝ հետևելու համար առաջարկներին և զեղչերին ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Alaska Resort & Hotel Tsaghkadzor-ը առաջարկում է հարմարավետ հյուրանոցային համարներ և 5 նորաոճ ու գերհարմարավետ քոթեջներ Ծաղկաձորում: Համարները և քոթեջները հագեցած են ջեռուցման համակարգով և ներառում են՝ հարմարավետ մահճակալներ և գերժամանակակից կահավորանք, լոգասենյակ հագեցած վարսահարդարիչով, հայելիով և անհրաժեշտ բոլոր հարմարություններով ու սարքավորումներով, որոնք Ձեզ անհրաժեշտ կլինեն հանգստի ընթացքում հեռուստացույց համակցված արբանյակային ալեհավաքներով, անվճար մասնավոր ավտոկայանատեղի, անվճար գերարագ WiFi հյուրանոցի ամբողջ տարածքում:

Այստեղ գործող ռեստորանի կողմից տրամադրվող սննդամթերքից կարող եք ինքներդ պատրաստել ավանդական հայկական խորովածը հենց տեղում` համակցելով այն ընկերներական հաճելի ժամանցի հետ: 

Հյուրանոցային համարները 2-4 տեղանի համարներ են, իսկ քոթեջները նախատեսված են մինչև 10 հյուրի համար: Համարների և քոթեջների գներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: 

Հարմարավետ բացօթյա հատված հանգստանալու, երեկոյան ժամերին՝ խարույկ վառելու, զբոսնելու համար:

Alaska Resort & Hotel-ն առաջարկում է նաև 2 փայտե տաղավարներ։ Փայտե տաղավարները նախատեսված են մինչև 8 անձի համար։ Այս տաղավարների յուրօրինակությունը կայանում է նրանում, որ այստեղ առկա է սեղանին ներկառուցված կրակարան։ Պատրաստեք ավանդական հայկական խորովածը, խորովեք Ձեր նախընտրած սննդամթերքը հենց տեղում համակցելով այն ընկերների հետ հաճելի ժամանցի հետ։

Ահա տեսնում եք սեղանի ներկառուցված կրակարանը, որտեղ Դուք ինքներդ կարող եք պատրաստել խորոված ընկերներով: Ցանկության դեպքում խորովածը կպատրաստեն մասնագետները, կամ կարող եք պատվիրել արդեն նախապես ամրագրված տարբերակով: Կարծում եմ՝ հյուրերի մեծ մասը կնախընտրի հենց սեփական ձեռքերով պատրաստել ու վայելել խորովածը: Ինչպես արդեն ասացի, պարտադիր չէ Դուք գիշերեք Alaska Resort & Hotel-ում, կարող եք պարզապես ամրագրեք այս փայտե տաղավարները որպես ռեստորանային առանձնահատված: Գներին ծանոթանալ և ամրագրել կարող եք ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Իսկ ահա առանձին առաջարկ տոների նշման համար: Այս բուխարիով տաղավարը նախատեսված է մինչև 40 անձի համար։ Եթե ցանակնում եք անցկացնել Ձեր ժամանակը ընկերների, գործընկերների և բարեկամների հետ, ապա այս տաղավարը կլինի Ձեր իդեալական ընտրությունը։ Այս տաղավարում առկա են բոլոր պայմաններն ու հարմարությունները Ձեր ժամանցի համար։ Մասնավորապես, առկա է՝ բուխարի նախատեսված խորովածի համար, խոհանոց և այլն։ Գները և առցանց ամրագրումը՝ ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Ներկայացնեմ նաև ռեստորանային հատվածը, որտեղ ներկայացված է կոսվկասյան, եվրոպական և ֆյուժն խոհանոցներ, մեր ավանդական խաշը, նաև ճաշատեսակներ վեգանների համար, այս հարցում անկասկած գոհ կմնաք:

Ամառ թե ձմեռ, ընկերներով թե ընտանիքի անդամներով համեցեք Alaska Resort & Hotel՝ Ծաղկաձորում Ձեր հանգիստը վայելելու համար:

back-top