2016 թվականին Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից սահմանվել է «Անահիտ» կինոմրցանակը, որը հանձնվում է 2 տարին մեկ անգամ։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2017 թվականին, երկրորդը՝ 2019-ին։ Համավարակի և հետպատերազմյան անբարենպաստ իրավիճակի պատճառով 2021 թվականի մրցանակաբաշխությունը հետաձգվեց: Եվ ահա, 2022-ի ապրիլի 15-ին՝ Հայ կինոյի օրվա նախօրեին «Դվին Մյուզիք հոլլում» կայացավ «Անահիտ» 3-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի ազգային կինոակադեմիան «Անահիտ» մրցանակաբաշխությունն անցկացնում է «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ և «Թովմասյան» միջազգային հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառման գործընկերներն են Երևանի կոնյակի գործարանը իր լեգենդար հայկական ARARAT կոնյակներով և «ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը:
Ինչպես արդեն ասացի, նկարել եմ հյուրերին և կազմակերպչական ընթացքը, որպեսզի տեսնեք, թե ինչ շքեղ երեկո էր, բայց անվանակարգերում հաղթողներին չեմ բացահայտի, որպեսզի հետաքրքիր լինի դիտել հեռուստատարբերակը: Շաբաթ երեկոյան դիտեք մրցանակաբաշխությունը ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության եթերում: Հուշեմ, որ եթե միանաք իմ ինստագրամյան էջին, այնտեղ սթորիներում բացահայտում եմ որոշ գաղտնիքներ:
Ահա 12 անվանակարգերի հավակնորդները՝
Լավագույն խաղարկային ֆիլմ
«Դրախտի դարպասը»
«Երբ որ քամին հանդարտվի»
«Չնչիկ»
Լավագույն ռեժիսորական աշխատանք
«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյան
«Երբ որ քամին հանդարտվի» Նորա Մարտիրոսյան
«Չնչիկ» Արամ Շահբազյան
Լավագույն օպերատորական աշխատանք
«Անհայտ բաժանորդ» Սուրեն Թադևոսյան
«Լույսի կաթիլներ» Արտո Խաչատուրյան
«Չնչիկ» Հայկ Կիրակոսյան
Ֆիլմի լավագույն երաժշտություն
«Դրախտի դարպասը» Միշել Ջոսիա
«Չնչիկ» Դավիթ Դավթյան,
Դավիթ Բաբայան
«Սողոմոնի երգերը» Անդրանիկ Բերբերյան
Լավագույն սցենար
«Դրախտի դարպասը» Արտավազդ Եղիազարյան,
Մկո Մալխասյան
«Երբ որ քամին հանդարտվի» Նորա Մարտիրոսյան
«Չնչիկ» Մարիամ Ասրյան,
Արամ Շահբազյան,
Հարություն Կբեյան,
Արա Մնացականյան
Տղամարդու լավագույն դերակատարում
«Անհայտ բաժանորդ» Բաբկեն Չոբանյան
«Դրախտի դարպասը» Ռիխարդ Զամմել
«Երբ որ քամին հանդարտվի» Դավիթ Հակոբյան
Կնոջ լավագույն դերակատարում
«Դրախտի դարպասը» Տատյանա Սպիվակովա
«Երբ որ քամին հանդարտվի» Նարինե Գրիգորյան
«Չնչիկ» Լիլի Էլբակյան
Լավագույն նկարչական ձևավորում
«Դրախտի դարպասը» Սևակն Բաղդասարյան,
Յուրգիտա Գերդվիլայտե
«Չնչիկ» Արմեն Ղազարյան
«Սողոմոնի երգերը» Ավետ Տոնոյանց
Լավագույն հնչյունային ձևավորում
«Դրախտի դարպասը» Էդգար Հակոբյան,
Մարիուս Բլազիս
«Չնչիկ» Ռանկո Պաուկովիչ
«Սողոմոնի երգերը» Տիգրան Կուզիկյան
Լավագույն վավերագրական ֆիլմ
«Դիմակայություն» Արման Երիցյան
«Ես գիտեմ մարդուն․ Հենրիկ Մալյան»
Հրաչյա Զաքարյան,
Լիլիթ Մարտիրոսյան
«Կանանց գյուղը» Թամարա Ստեփանյան,
Ստեֆան Ժուրդեն
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
«Երեք օր» Դավիթ Ներկարարյան,
Անի Որսկանյան
«Ժամանում» Րաֆֆի Մովսիսյան,
Վարդան Հակոբյան
«Նոր տարվա գոճի» Ալեքսանդր Բաղդասարյան,
Կարինե Սիմոնյան
Լավագույն անիմացիոն ֆիլմ
«Կաֆկայի երազը» Դավիթ Բաբայան
«Օլիմպիկոս» Դավիթ Սահակյանց և Հայկ Սահակյանց