l

lifestyle

Annie's Wedding Studio-ի բացումն ու նոր հավաքածուի ցուցադրությունը Երևան Մոլում

Կարող եք ասել, թե ինչ էր պակասում Երևան մոլում: Այո, հարսանյաց սրահ և այդ է պատճառը, որ Annie's Wedding Studio-ի բացումն անչափ սպասված էր: Մուլտիբրենդային հարսանյաց զգեստներ, աքսեսուարներ ոչ միայն հարսանեկան, այլև Սուրբ մկրտության և այլ նշանավոր միջոցառումների համար, ինչպես նաև միջոցառումների կազմակերպման ամբողջական ծառայություն: Annie's Wedding Studio-ի բացումը և նոր հավաքածուի ցուցադրությունը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Բացի վաճառքում ներկայացված տեսականին, Annie's Wedding Studio-ն վարձույթով տրամադրում է իտալական մուլտիբրենդային հարսանեկան յուրահատուկ զգեստներ, որոնք կդարձնեն Ձեզ իսկական արքայադուստր, կընդգծեն Ձեր կանացիությունն ու անհատականությունը: Նշեմ, որ տեսականին շատ մեծ էր, տարբեր գնային սահմանում՝ ըստ համապատասխանաբար բրենդի: Սրահում վաճառվում ու տրվում են վարձով նաև հարսանեկան աքսեսուարներ՝ տարոսիկներ, զամբյուղներ, ծաղկեփնջեր և այլն: Գործում է նվերների ինքնատիպ փաթեթավորման ծառայություն: Հարսանեկան կատարյալ զգեստը գտնելու ու այդ նվիրական օրը հեքիաթ դարձնելու երազանքը կարող է դառնալ իրականություն Annie's Wedding Studio-ի հետ: Նշեմ նաև, Annie's Wedding Studio-ն կատարում է կազմակերպչական տարբեր ծառայություններ ինչպես փոքր, այնպես էլ մեծ միջոցառումների դեպքում: Սրահի բացման երեկոյի ընթացքում հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, նոր հավաքածուի ցուցադրությունը քայլահարթակին և լավ երաժշտություն DJ Leo-ից:

Արշակունյաց 34/3

044-29 29 93

Facebook/Annie'sWeddingStudio

back-top