l

lifestyle

Ինչպես Գայանեն և Մանեն բացեցին ԱՌԱՋԻՆ 2D ձևաչափով AREA սրճարանը Երևանում

AREA սրճարանը, որն օրեր առաջ է բացել իր դռները, ներկայանում է, որպես առաջին 2D ձևաչափով երևանյան սրճարան: Կարծում եմ Դուք պարզապես կսիրեք այն, որպես ամբողջությամբ նկարազարդ նոր ժամանցավայր՝ առանձ փորձելու համեմատել 2D կամ 3D չափանիշները: Աղջիկների ինստասթորիների տարվա ապագա բումի մասին պատմում եմ առաջինը՝ այստեղից:

Սեուլն առաջինն էր, որտեղ նման ձևաչափով սրճարան ներկայացվեց: Այն կոչվում է Yeonnam-dong ու նվիրված է կորեական “W” հեռուստասերիալին: Համաձայնեք, հենց առաջին իսկ հայացքից ցանկություն ես հայտնում լինել նման յուրահատուկ միջավայրում, սրճել, շփվել ընկերների հետ նման ոչ ստանդարտ ինտերիերում, իհարկե օրիգինալ սելֆիներ կամ ֆուդփոստեր նկարել: Ասեմ անկեղծ, չէի կարծում, որ Երևանում կհայտնվի այսքան որակյալ նկարազարդ սրճարան ու երբ հանդիպեցի՝ ինքս փորձեցի ծանոթանալ հիմնադիր-քույրեր Գայանեի և Մանեի հետ ու խնդրեցի պատմել նրանց AREA 2D եզակի սրճարանի մասին:

ԱՄԵՆ  ԻՆՉ  ՍԿԻԶԲ  ԱՌԱՎ…..

Ստեղծել նոր ժամանցավայր, որտեղ տարբերվող ինտերիերի հետ միասին հնարավոր կլիներ նաև զարմացնել այցելուներին որակյալ սննդով, համեղ ըմպելիքներով, դե իհարկե լինելով առաջին հերթին արդի անկյուն, որը կհամապատասխանի այսօրվա ինստագրամյան հասարակության պահանջներին: Գաղտնիք չէ, որ այսօր երիտասարդությունն ընտրում է ժամանցավայր, ոչ միայն պարզապես հարմար հասցեի կամ մենյուի համար: Մեծ կարևորություն է տրվում ինտերիերին, հենց սելֆի անկյուններին, դետալներին, իսկ մեր դեպքում դա հենց գլխավոր մեխը թերևս կդառնա: Երբ մեր AREA 2D ձևաչափի գաղափարն ամբողջացրեցինք, սկսեցինք ծանոթանալ ու համագործակցել մասնագետների հետ՝ ստանալու համար AREA սրճարանն այն տարբերակով, որը Դուք այսօր արդեն կարող եք գնահատել:

ԻՆՉՊԵՍ  ԻՐԱԳՈՐԾԵՑԻՆՔ

Ողջ կահույքը ստեղծվել է հատուկ 2D ձևաչափին համապատասխան: Եթե միանաք մեր ինստագրամյան էջին, նաև կհետևեք, թե ինչպես են մեր նկարիչները և դիզայներները բառացիորեն 0-ից նկարել, ստեղծել, չափագրել ամեն մի անկյուն, ամեն մի թեմա: Իրականաում նման ձևաչափով սրճարան ստանալն ավելի բարդ էր, քան մենք կարծում էիք: Համագործակցեցինք մի շարք նկարիչների հետ, ովքեր բազմամյա փորձ ունեին, սակայն պարզվեց 2D ձևաչափով սրճարանի կոնցեպտ ստանալը պարզապես լավ նկարելու գաղտնիքը չէ, ու այցելուները տեղում արդեն կհամոզվեն, որ AREA սրճարանը պարզապես նկարազարդ սրճարան չէ, սա իրականում բարդ համակցմամբ մի ամբողջ աշխարհ է, որը կարծում ենք մեզ մոտ ստացվեց հենց այնպիսին, ինչպիսին պատկերացնում էինք:

Էյֆելյան աշտարակից մինչ Լոնդոն ու Կասկադ

AREA սրճարանն իրականում ստացավ բնակարանի տեսք: Բացօթյա սրահը բակն է, ներսում արեն բնակարանն է իր կահույքով, հեռուստացույցով, գրապահարանով, բուխարիով: AREA սրճարանի գաղափարը ծնվել էր դեռ պանդեմիայի ընթացքում, երբ մեզանից ոչ ոք դեռ չէր էլ հասկանում, թե երբ կրկին կկարողանա ճանապարհորդել: Այդ պատճառով էլ ինտերիերում օգտագործվել են նաև տեսարժան վայրեր, որտեղ Դուք կցանցանաք կրկին հայտնվել, որոնց պահանջը զգում եք:

ՈՎՔԵՐ ԿԴԱՌՆԱՆ ՄԵՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ

Հայտնվել այնտեղ, ուր այս պահին չեք կարող. Երևի թե այսպես ճիշտ կլինի նկարագրել մեր սրճարանը: Իհարկե մենք հուսով ենք, որ մեր առօրյա կյանքի ռիթմը դեռ կվերականգնվի ու բոլորս կկարողանանք ճանապարհորդել ու իրապես վայելել Աշխարհը, սակայն արդեն իսկ ստեղծված իրավիճակի թելադրմամբ և նաև ներգնա տուրիզմի զարգացման շրջանակներում, կարծում ենք AREA սրճարանը կլրացնի իր բացը ու կդառնա Երևանի սրտում գործող հենց այդ տարբերվող անկյունը:

 ՄԵՆՅՈՒՆ

Իհարկե շատերը կմտածեն, թե մենք մեր ողջ ուշադրությունը ինտերիերին ենք հատկացրել, բայց նշենք, որ ոչ պակաս ժամականակատար էր հենց մենյուի հաստատումը: Քաղցր նախաճաշերից մինչ հատուկ ուտեստներ, ֆիրմային աղանդերից մինչ տարբեր կոկտեյլներ: Մենք իհարկե հասկանում ենք, որ բացի սելֆիներ նկարելը մեր այցելուները պետք է իրենց կոմֆորտ զգան այստեղ և ցանկություն հայտնեն վերադառնալ: Այս հարցում մենք ևս կփորձենք զարմացնել բոլորին: Ի դեպ, հիմնական սրահը non smoking է, սակայն բացօթյա հտվածում ծխել թույլատրելի է:

 

Մենք սպասում ենք բոլորին՝ գնահատելու մեր երևակայությունը, ու կսպասենք արդեն Ձեր գնահատականին տեղում: Ժամանակից շուտ չենք բացի փակագծերը, բայց մենք արդեն իսկ աշխատում ենք մեր հաջորդ՝ կրկին բարդ կառուցվածքով նախագծի վրա ու հուսով ենք կկարողանանք Ձեզ ևս մեկ անգամ զարմացնել: AREA սրճարանը բացել է իր դռները Պուշկինի 15 հասցեում` Պուշկին/Հ. պող. հատման վայրում (Hugo Boss սրահի հարևանությամբ): Գործում է այն առավոտյան 09.00-ից մինչ 00.00-ն:

FB/ Areacafe

IG/ areacafe_yerevan

back-top