1995 թվականից Հովհաննիսյան 24/1 հասցեում գործող Իգդիր ռեստորանային համալիրը ներկայացնում է միջոցառումների կազմակերպման ժամանակակից ու էլեգանտ նոր սրահ: Մինչ նոր սրահին անցնելը, հիշեցնեմ, որ Իգդիր ռեստորանային համալիրում գործում են երկու միջոցառումների սրահներ՝ 60 և 200 հյուրերի համար, ինչպես նաև 5 առանձնասրահներ, որտեղ կարող եք հյուրընկալվել 4-22 հյուրերով: Ռեստորանային համալիրը գործում է ամեն օր մինչ կեսգիշեր:
Նորաբաց Aria Hall-ում կարող եք անցկացնել ամենատարբեր կորպորատիվ, ծնունդի, հարսանեկան և այլ տոնական արարողություններ: Նոր շքեղ սրահը նախատեսված է մինչև 200 հյուրերի համար: Հագեցած մենյուն ներկայացնում է հայկական ու եվրոպական խոհանոցի լավագույն ուտեստները: Արդի դիզայնով և միջոցառումների համար նախատեսված տեխնիկական բոլոր հնարավորություններով սրահը տեղծվել է հյուրերի ակնկալիքներն ու ցանկություններն իրականություն դարձնելու և վերջիններիս անմոռաց երեկոներ պարգևելու համար: Հարսանեկան իրարանցման ողջ ընթացքը՝ զագսի արարողությունը, ծաղկեփնջի նետումը, հարսի պարը և իհարկե տորթի կտրման արարողությունը կարող եք պլանավորել հենց Aria Hall-ի բացօթյա և փակ սրահներում: Շքեղ ձևավորում, անմոռանալի հարսանեկան տորթի ներկայացում, կենդանի նվագախումբ և պարային խմբեր, մեծ էկրան և բեմ, հարսի պատրաստման համար առանձին սրահ, ամեն մանրուք մտածված է Ձեր միջոցառման անթերի անցկացման համար: Aria Hall-ը ցանկացած զույգի երազանքը վերածում է իրականության:
Հովհաննիսյան 24/1
033-64 55 34