l

lifestyle

ARM Construct ընկերությունը ներկայացրեց իր նախագծերը և խաղարկեց 25 000$ TOON EXPO-ի ընթացքում

ARM CONSTRUCT ընկերությունը TOON EXPO 2022 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի ընթացքում ներկայացրեց իր բազմաբնակարան համալիրները, ինչպես նաև խաղարկեց 5 հատ 5000$ արժողությամբ սերտիֆիկատներ՝ նրանց միջև, ովքեր պատրաստվում են ձեռք բերել բնակարան ARM CONSTRUCT-ի նախագծում: 

TOON EXPO 2022-ըանշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենաՄԵԾ և մասշտաբային ցուցահանդեսն էր Հայաստանում: Երեք օր շարունակ, Կ.Դեմիրճյանի անվ. Համալիրում այցելուներն ու մասնակիցներն ունեցան հնարավորություն տետ-ա-տետ ծանոթանալու 200-ից ավել՝ կառուցապատող ընկերությունների, անշարժ գույքի գործակալությունների, բանկային համակարգի, ունիվերսալ վարկային կազմակերպությունների, շինարարական նյութերի մատակարարների և այլ ոլորտների հետ առնչվող այլ կառույցների, որոնցից 100-ն ունեին տաղավարային մասնակցություն:

Մասնակիցները ներկայանում էին հատուկ առաջարկներով այցելուների համար և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար: Ցուցահանդեսին զուգահեռ ընթացավ մասշտաբային խաղարկություն, որի ընդհանուր բյուջեն կազմում էր 100 000 $:

Ցուցահանդեսի մասնակիցների թվում իր գեղեցիկ տաղավարով առանձնանում էր ARM CONSTRUCT ընկերությունը: ARM CONSTRUCT ընկերությունը ստեղծվել է 2019թ-ին և, որպես կառուցապատող ընկերություն, իր առաջին նախագիծը սկսել է Արաբկիր 25 հասցեի 17 շենքից։ Գտնվելով ռիսկային ժամանակաշրջանում (համավարակ,սահմանափակումներ, պատերազմ և այլն), ընկերությունը պատվով է կատարել իր առջև դրված խնդիրը և ստեղծել է իրական արժեք Երևան քաղաքում և մեր հայրենիքում։

Նշվածի վառ օրինակ է Արաբկիր 25 հասցեի 17 շենքի (առաջին նախագիծ) բազմաբնակարան համալիրի շահագործման հանձնումը նախատեսված ժամկետից շուտ։ Համալիրը կառուցված է բարձրակարգ և դիզայներական լուծումներով,ունի բարձր սեյսմակայունություն, կանաչապատ և բարեկարգված բակ, նաև ճկուն գնային քաղաքականություն և գոհունակ բնակիչներ։ Որպես բազմաբնակարան շենքերի կառուցապատման ոլորտում առաջին փորձ, ARM CONSTRUCT-ը գերազանցել է և՛ գնորդների, և՛ երևանցիների սպասումները։ 2022թ-ին սկսել են երեք խոշոր նախագծեր Երևանի տարբեր վարչական շրջանների Կոմիտաս 60, Դավիթ Բեկ 290, Զորավար Անդրանիկ 121/6 հասցեներում։

Կոմիտաս 60 հասցեում Պրեմիում դասի բազմաբնակարան համալիր։

Առավելություններն են`
• Համալիրը կառուցվում է լավագույն թաղամասերից մեկում և առանձնանում է իր աշխարհագրական դիրքով, ինչը ապահովում է բարձր սեյսմակայունությունը:
• Արտաքին տեսքը պահպանում է հին Երևանի կոլորիտը և համապատասխանում է Սուրբ Խաչ եկեղեցու ճարտարապետական լուծումներին:

• Տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը,Կոմիտասի և Ազատության պողոտան,Կենտրոն համայնք և կանաչապատ այգի:
• Պատուհանները նախատեսվում են Եվրոպական բարձրորակ ալյումինե պրոֆիլներով:
• Երեսպատումը նախատեսվում է իրականացնել հովացող (չժանգոտվող պողպատի պրոֆիլներով) արտաքինը բնական քար:

• Վերելակները եվրոպական են՝ նոր սերնդի, յուրաքանչյուր մուտքում երկուական:
• Շենքը ամբողջությամբ ձայնա և ջերմամեկուսացվում է:
• Ֆոյեն առանձնանում է իր նորաոճ դիզայնով և տաքացվող համակարգով:

• Տաքացում կատարվում է ընդհանուր կաթսայատնով, իսկ վճարումն իրականացվում է հաշվիչներին համապատասխան:

• Պրեմիում դասի համալիրն իր բնակիչների համար ունի առանձնացված լողավազան (մանկական և մեծահասակների), մարզասրահ և մանկական սենյակ:

• Ընդարձակ և հասանելի կայանատեղին Ձեզ կազատի անհարմարություններից:

• Համալիրը,ինչպես նաև հարակից այգին,ապահովված են արտաքին լուսավորմամբ:
• 24/7 անվտանգություն և կոնսյերժ ծառայություն:
• Էլեկտրոմոբիլների համար նախատեսված 4 էլեկտրասնուցման կայան:
• Անվճար դիզայն բոլոր բնակարանների համար:

 ArmConstruct.am կայքում, ինչպես նաև սոցիալական էջերում, կարող եք հետևել բոլոր նախագծերի ընթացքին և նույնիսկ հենց առցանց հաշվարկ կատարել ապառիկ ձևակերպման դեպքում: 

ARM CONSTRUCT ընկերությունը, համագործակցելով լավագույն ճարտարապետների և ճարտարապետաշինարարական ընկերությունների հետ, մանրամասն հաշվարկում և նախագծում է բազմաբնակարան համալիրները՝ հաշվի առնելով ամեն մի մանրուք: 

Պահպանված են անվտանգության բոլոր նորմերը, արևաշատ Երևանի կոլորիտը, հայրենակիցների նախասիրությունները, հին հայկական ճարտարապետությունը՝ ուղղորդված նորարար լուծումներով։ Ընկերության տեսլականն է՝ ստեղծել իրական արժեքներ և լինել ոլորտում առաջատարներից:

Երեք օր ընթացող TOON EXPO 2022-ի ընթացքում ARM CONSTRUCT ընկերության մասնագետները տետ-ա-տետ ծանոթացրեցին ցուցահանդեսի հազարավոր այցելուների ընկերության նախագծերին, ինչպես նաև մասշտաբային խաղարկության ընթացքում խաղարկեցին ամենամեծ բաժինը՝ 5 հատ 5000$ արժողությամբ սերտիֆիկատներ:

Բազմաբնակարան բնակելի համալիրների հասցեները
Կոմիտաս 60 / Դավիթ Բեկ 290 /Զորավար Անդրանիկ 121/6


Գրասենյակի հասցե՝ Արաբկիր 25,17 շենք։
(+374) 41 00 10 60

 

www.armconstruct.am

Facebook / Instagram

 

back-top