l

lifestyle

Exclusive Կիևից! 12 հայ դիզայներներ Mercedes-Benz Fashion Days Kiev-ում

Դիզայներ Վահան Խաչատրյանն այս տարի նախաձեռնել էր 12 հայ դիզայներների գարուն/ամառ 2018 հավաքածուների կոկտեյլային ցուցադրությունը Կիևում տեղի ունեցող Mercedes-Benz Fashion Days Kiev-ի ընթացքում: Նախագծի գլխավոր աջակիցն էր EU4Business-ի Support to SME Development in Armenia (SMEDA) ծրագիրը: Ես ևս մեկնել էի Կիև՝ ներկա լինելու և ձեզ ներկայացնելու Armenian Designers in MBKFD ցուցադրությունը, որը մանրամասնորեն կարող եք դիտել ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Վիդեո տարբերակը՝ շուտով, մինչ այդ կարող եք դիտել լայվ միացումն ահա այստեղ:

___________

Վահան Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ ներկայացնում է հայկական նորաձևությունը միջազգային հարթակներում, սակայն այս անգամ նրա նախաձեռնությամբ ևս 11 դիզայներներ հնարավորություն ունեցան Ուկրաինայի մայրաքաղած Կիևում անցկացվող Mercedes-Benz Fashion Days Kiev-ի շրջանակներում ներկայացնել իրենց նոր հավաքածուները: Նախաձեռնությունը դուր եկավ EU4Business-ին, որն իր Support to SME Development in Armenia (SMEDA) ծրագրով դարձավ գլխավոր գործընկեր:

Հայ դիզայներներն իրենց գարուն/ամառ 2017 հավաքածուները ներկայացրեցին Just In Space հարթակում: Կոկտեյլային ցուցադրության ընթացքում աշխատում էին K Models ուկրաինական մոդելային կենտրոնի մոդելները: Մոդելների դիմահարդարման և վարսահարդարման աշխատանքները կատարվեցին MAC Cosmetics և L'OREAL ընկերությունների մասնագետների կողմից: Միջոցառման գործընկերներից էր նաև ArArAt-ը, որը հյուրասիրեց բոլոր ներկաներին ֆիրմային կոկտեյլներ, նաև բոլոր հյուրերը երեկոյից հեռացան իրենց ArArAt կոնյակով: Շատ հաճելի էր նաև, որ հյուրասիրությունը ոչ թե ստանդարտ ֆուրշեթ էր այլ հայկական չիր, հայկական փախլավա... ամեն ինչ հիանալի էր մտածված:

Հյուրերի թվում էին միջազգային Vogue, Harper's Bazaar, L'officiel, W, Cospopolitan ամսագրերի, ֆեշն ինտերնետային կայքերի ներկայացուցիչներ, բլոգգերներ, Mercedes-Benz Fashion Days Kiev-ի բայերներ:  Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էր Ուկրաինայում Հայաստանի դեսպան Պրն. Անդրանիկ Մանուկյանը տիկնոջ հետ: Այս նախաձեռնությունը հիանալի քայլ էր հայ երիտասարդ դիզայներների համար՝ միջագային ասպարեզում գործընկերներ ձեռք բերելու համար: Այսպես, 3 բրենդեր (LOOM Weaving, Z.G.Est, Petoor) արդեն իսկ ստացել են առաջարկ Կիևի նորաոճ բրենդային սրահում ներկայացնելու իրենց հավաքածուները, իսկ ուկրաինական Cospopolitan ամսագիրը RUZANE ապրանքանիշի զգեստը ներառել էր Mercedes-Benz Fashion Days Kiev-ի ընթացքում ներկայացված 10 ամենահետաքրքիր զգեստների ցանկում:

Կարծում եմ, բոլոր մասնակիցների համար սա աշխատանքային հիանալի փորձ էր, տարբերակ՝ ծանոթանալու, շփվելու, կապեր հաստատելու, հետևելու, թե ինչպես են կազամկերպվում նորաձևության ցուցադրությունները արտերկում, չէ որ դիզայների հաջողության գրավականը լոկ զգեստի ստեղծումը չէ, այլ նաև ճիշտ կապերի ձեռք բերումը, համաշխարհային տենդենցների հետևումը, մասնակցությունը... Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, ողջունում եմ կազմակերպիչներին հիանալի և արդյունավետ նախագիծ իրագորելու կապակցությամբ:

Այսպիսով 12 հայ դիզայներներն էին..

BIAYNI BY VAHAN KHACHATRYAN

ARAM NIKOLYAN

RUZANĒ

LOOM Weaving

SHABEEG

 

 Z.G.EST

 Sončess

 SEDA MANUKYAN

PETOOR

NELLI SEROBYAN

NAGHASH

VAHAN AVAKIAN

back-top