l

lifestyle

Անձանական փորձով! Ավստրիական Ավիաուղիների նոր ուղիղ թռիչքը դեպի Լոս Անջելես

Այս տարվա ապրիլ ամսից Ավստրիական Ավիաուղիներ ընկերությունը մեկնարկել էր Երևան-Վիեննա-Լոս Անջելես ուղիղ չվերթների շարքը: Ընկերության հրավերով ես մեկնեցի Լոս Անջելես՝ մանրամասն ներկայացնելու այս նոր չվերթի առավելությունները, պայմանները և ակցիաները: Այսպիսով ինչու մեկնել Լոս Անջելես Ավստրիական Ավիաուղիներով և ինչ առավելություններ կստանաք դուք, եթե ամրագրեք ձեր տոմսերը մոտակա ամիսների ընթացքում:

  • www.austrian.com
  • Kamo Tovmasyan

Դիտեք ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԸ ԿամոԲլոգի հետ ծրագիրը ԱրմՆյուզ ընկերության եթերում Հոկտեմբերին:

Լոս Անջելես մեկնողները կարող էին երևանյան ցանկացած տուր-կենտրոններում ամրագրել թռիչք Ավստրիական Ավիաուղիներով, որը մինչ օրս չէր իրագործում Վիեննայից ուղիղ չվերթ դեպի LAX : Չվերթի մանրամասները.

Չվերթներն իրականացվում են ամեն օր, ամրագրել կարող եք երևանյան ցանկացած տուր-կենտրոնում, օնլայն ամրագրում չի իրականացվում:

Երևան-Վիեննա թռիչքը Երևանի ժամանակով 04.25-ին և և տևում է 3.20 ժամ: Վիեննայի ժամանակով 06.10-ին ուղևորը Վիեննայի օդանավակայանում է, դեպի LAX թռիչքը՝ 10.00-ին է: 12 ժամ տևող թռիչքի արդյունքում դուք նույն օրը, արդեն ԱՄՆ-ի ժամանակով 13.30-ին՝ Լոս Անջելեսում եք:

Վիեննայից Լոս-Անջելես կմեկնեք առավոտյան 10.00-ին, այսինքն Վիեննայի օդանավակայանում սպասելու եք մոտ 3 ժամ:

Ներկայացնում եմ էկոնոմ թռիչքը, իսկ ետդարձի համար կներկայացնեմ բիզնես դասի թռիչքը: Երբ մեկնում եք ԱՄՆ, ճանապարհն ավելի կարճ է թվում, բնականաբար հետդարձի ճանապարհն ավելի դժվար է:

Ես ինքս մոտ 9 ժամ էնել եմ, այնուհետև արդեն նախաճաշի ժամն էր, ու անկեղծ ասած զարմանալիորեն արագ տեղ հասանք:

Եթե չեք սիրում քնել թռիչքի ընթացքում, կարող եք դիտել մի քանի ֆիլմ կամ հեռուստաշոու:

Քանի որ հետադարձ ճանապարհին Վիեննայում օդանավակայանում սպասելու եք մոտ 10 ժամ, Ավստրիական Ավիաուղիները մինչ Հոկտեմբերի վերջ տոմսեր ամրագրող ուղևորներին նվիրում են Բիզնես Լաունջի կտրոններ, որոնցով դուք կարող եք հանգստանալ Վիեննայի օդանավակայանում գործող լաունջ-սրահում՝ օգտվելով տեղի ծառայություններից անվճար. ինտերնետ, սուրճ, զովացուցիչ ըմպելիքներ, աղանդներ:

Բիզնես լաունջից կարող եք հետևել թռիչքներին, սնվել, նույնիսկ լողանալ. բոլոր հարմարությունները ստեղծված են:

Եվս մեկ անակնկալ! Ամրագրեք Երևան-Լոս-Անջելես ուղետոմս Ավստրիական Ավիաուղիներով մինչ Հոկտեմբերի վերջ և ստացեք հնարավորություն 1 ուղեբեռի փոխարեն 2 ուղեբեռ (23x2 կգ) տանելու հնարավորություն:

Չվերթի գինը կապված է ամրագրման օրից, այնպես որ գնային առաջարկը կարող եք ստանալ արդեն դիմելով տուր-կենտրոններին:

Հետադարձ թռիչք. Լոս-Անջելես-Վիեննա՝ 15.05-12.05 հաջորդ օրը, այնուհետևե թռիչք դեպի Երևան՝ 22.20-03.30 հաջորդ օրը: Արդյունքում Երևանում դուք լինում եք արդեն 2 օր անց, եթե օրինակ մեկնում եք LAX-ից Սեպտեմբերի 1-ին, Երևանում կլինեք Սեպտեմբերի 3-ին:

Հետդարձի ճանապարհն ավելի երկար է թվում, քանի որ վերադառնում ես երևանյան աշխատանքային ընթացքին, առօրյա խնդիրներին..հոգեբանորեն կարծում եմ շատերիս մոտ է այդպես..Բիսնես դասի թռիչքն առանձնանում է մի շարք առավելություններով. երկար հերթեր չես կանգնում, առաջինն ես նստում և լքում ինքնաթիռը և իհարկե ավելի հարմարավետ պայմաններում ես ճանապարհորդում. Հատկապես հաճելի է ամբողջությամբ հորիզոնական դիրք ընդունող նստատեղը մերսման ռեժիմով. Ֆիլմերի, հեռուստաշոուների բազմաժանր ցանկ, հիգիենիկ պարագաների տրամադրում՝ այդ թվում սափրվելու, քնելու, դեմքի խնամքի...բոլոր մանրուքները հաշվի են առնված. 2 ֆիլմ, մի քանի ժամ քուն, իհարկե համեղ սնունդ, որի մասին ես կպատմեմ հաջորդ փոստում դուք արդեն Վիեննայում եք, կամ հակառակը՝ ԱՄՆ-ում.

Ծանոթացեք Austrian Airlines ընկերության չվերթներում աշխատող 60 խոհարարներից մեկի՝ ....թու...անունը մոռացա...Բիզնես դասով ճանապարհորդելն իրականում կարծես օդային ֆուդ-ատրակցիոն լինի, ոչ միայն հաճելի պայմաններում ճանապարհորդում ես, դիտում ես ֆիլմեր, լսում երաժշտություն, կարող ես հանգիստ աշխատել քո սեղանի մոտ, այլև քեզ ողջունում է շեֆ-խոհարարը և առաջարկում հատուկ մենյու. Յուրաքանչյուր չվերթ ունի իր մենյուն, իր խոհարարը և նա բիզնես դասի ուղևորներին մոտենալով ընդունում է ինդիվիդուալ պատվեր, ինչպես բարձրակարգ ռեստորանում. Բիզնես դասի թռիչքներում հիմնականում սիֆուդ է, որը ես չեմ ուտում, այնպես որ մեր խհարարն ինձ համար պատրաստեց միքս տարբերակ, որտեղ չպետք է լիներ սունկ, բռոկոլի և սիֆուդ՝ 3 բան, որ ես չեմ ուտում. Գինիների, շամպայնի, գարեջրի մենյուն չեմ գրանցել, քանի որ ես ոգելից խմիչք չեմ օգտագործում. Նաև հենց սկբում ընտրում ես առավոտյան նախաճաշի քո տարբերակը...Բանջարեղենով ապուր, աղցան, մրգերի, պանրի, մսի տեսականի, կոնկրետ իմ տարբերակում հավի դոշ բրնձով, առավոտյան ձվածեղ բեկոնով...ու շատ համեղ, հարմար սպասքով..ֆոտոներով կարող եք մտածել, թե ֆրանսիական ուտեստների պես փոքր են, բայց իրականում շատ հագեցնող էր.

back-top