l

lifestyle

Հաջողակ լինելու բանաձևը ժամանակի ճիշտ կառավարումն է

Ամենքս ունենք ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼՈՒ մեր բանաձևը, ավելի ճիշտ՝ մեր ընտրությունը: Ոմանց համար դա կարիերայի աճն է, մյուսների համար՝ լավ ընտանիք ստեղծելը, կան մարդիկ, ովքեր հաջողությունը կապում են փողի հետ, ոմանք էլ երազում են ինստագրամյան փառքի մասին: Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ է մեզ համար հաջողությունը, հաջողակ լինելը, բայց մեզ բոլորիս համախմբում ու կառավարում է…..ժամանակը, որն անողոք է և չի սիրում երբ իրեն վատնում են: Ես պատմում եմ այն մարդկանց մասին, ովքեր պահանջված են իրենց գործում ու ժամանակի ճիշտ կառավարումն էլ հենց նպաստել է դրան:

  • Kamo Tovmasyan

Ամենաանդառնալի կորուստներից մեկը ժամանակի կորուստն է: Դու փորձում ես հաջողության հասնել կյանքում ու այդ ճանապարհին հաճախ կորցնում ես տարիներդ՝ օրդ անիմաստ անցկացնելու արդյունքում:  

Նոր դասի Apple Watch-ը օգնում է ճիշտ կորդինացնել աշխատանքային գրաֆիկը և հասցնել ավելին՝ քան պլանավորել ես: Թե աշխատանքի ընթացքում ու թե հանգստի՝ AW-ը դառնում է ուղեցույցդ և լրացնում է ինդիվիդուալ կերպարդ: Այս փոստում ես ներկայացնում եմ ինձ մտերիմ այն անձանց, ովքեր նույնպես հաջողակ են իրենց գործում և ովքեր ինչպես և ես, նույնպես կրում են Apple Watch:

Apple Watch շարքի ամենամեծ էկրանը, հաղորդագրություններին և զանգերին հետևելու ֆունկցիան, Apple Pay-ով գնումների համար վճարումը, սմարթֆոնի տեսախցիկի հեռակառավարումը. առավելությունները ակնհայտ են, ոճը՝ կատարյալ։ Apple Watch նոր մոդելը կարելի է ձեռք բերել ամսական ընդամենը սկսած 5420 դրամից։ Եթե ​​կարևորում եք մոդելի ֆունկցիոնալությունը, անկասկած պետք է ծանոթանաք Apple Watch Series 7-ին: Ձեռք բերել կարող եք Apple-ի պաշտոնական ներկրող Mobile Centre սրահից:

___________

Ֆաինա Հարությունյան

 12 Տարի առաջ Ղազախստանից տեղափոխվելով Հայաստան՝ Ֆաինա Հարությունյանը ստեղծեց իր FAINA բրենդը, բացեց իր սրահը, դարձավ հայուհիների ֆավորիտ դիզայներներից մեկը և մինչ օրս պահպանում է իր դիրքերը առաջատարների շարքում: “Սիրված կինը միշտ հաջողության է հասնում”- վստահեցնում է Ֆաինան:

Նա առաջիններից էր, որ շեշտեց MADE IN ARMENIA հայկական ֆեշնում՝ դարձնելով ՍՏԵՂԾՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ կարգախոսը մեյնստրիմ: Այսօր նրա FAINA երեկոյան ու հարսանեկան զգեստները և F by FAINA քեժուալ շարքը կրում են գործարար կանայք և ուսանողուհիները, շոու-բիզնեսի աստղերը և հարսիկները: “Գործարար կնոջ համար կարևոր է ժամանակի ճիշտ  կառավարումը: Իմ ժամացույցը հիշեցնում է ինձ օրվա ընթացքում բոլոր հանդիպումների մասին ձեռքի նուրբ վիրբրացիայով՝ առանց շեղող ձայնային ազդանշանի”:

____________

Մանո Պրուդյան

Անհատական պրեմիում դասի մարզիչ, բոդիբիլդեր, Classic bodybuilding 2017 BLACK SEA Championship-ի բացարձակ չեմպիոն, Bodybuilding Am-ի չեմպիոն: “Հաջողությունը պետք է չափել ոչ այնքան այն դիրքով, որին մարդը հասել է կյանքում, որքան այն խոչընդոտներով, որոնք նա հաղթահարել է հաջողության հասնելու համար”։

Հանդիսանում է սերտիֆիկացված պրեմիում դասի մարզիչ ու իր հաջողությունը կապում է հենց ժամանակի ճիշտ օգտագործման հետ: «Ես օգտագործում եմ իմ Apple Watch-ը սպորտային գործունեությանը հետևելու համար՝ վազք, ֆունկցիոնալ մարզում, սրտի զարկեր. ամբողջ տեղեկատվությունը ձեռքիս վրա է: Բացի այդ, սարքի դիզայնը և էրգոնոմիկան հիանալի լրացնում են ինչպես սպորտային, այնպես էլ առօրյա ոճերս»:

___________

 

Նարի Վարդանյան

Մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի: Դուք հանդիպել եք նրան Արմենիա հեռուստաընկերության “Փափուկ խաղալիք” ու “Սիրո հասակ” սիտքոմերում, գովազդային և երաժշտական հոլովակներում, թոք-շոուներում: “Նա, ով թվում էր, թե կյանքում ամեն ինչի է հասել, սովորաբար գտնվում է այնպիսի վիճակում, որտեղ անհարմարություններն ու տխրությունները թաքցնում են ուրախությունն ու հարմարավետությունը”-վստահ է Նարին: 

Սիրում է իր աշխատանքը, ուշադրություն գրավել և ճանապարհորդել: «Ես հաճախ օգտագործում եմ Apple Watch-ի iPhone-ի տեսախցիկի հեռակառավարման գործառույթը, հատկապես ճանապարհորդելիս: Ես կարող եմ իմ սմարթֆոնը տեղադրել ցանկացած հարմար վայրում՝ ինձ համար գեղեցիկ անկյուն ընտրելու և լանդշաֆտը ամբողջությամբ ծածկելու համար, իսկ սելֆի անելու համար օգտագործել AW կոճակը»:

___________

Guevo aka KAI

Ամենահայնտի ու մեծ պահանջարկ ունեցող հայ DJ–ներից մեկը, ում մասնակցությունը միջոցառման ընթացքում արդեն հաջողված երեկոյի սկիզբն է: “Այս աշխարհում հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր փնտրում են իրենց անհրաժեշտ պայմանները և, եթե չեն գտնում, իրենք են ստեղծում դրանք”-ասում է Guevo-ն: 

Լինելով The Triangulum Community–ի համահիմնադիր, առաջին անգամ մեզ մոտ նախաձեռնել է եվրոպական խոշորագույն՝ CERCLE փառատոնի անցկացումը Հայաստանում՝ Գառնիում, իսկ այս տարի էլ նվագել է արդեն Cercle’22-ում՝ Փարիզի Le musée de l'Air թանգարանում: “Նոր AW–ի էկրանն ամենամեծն է (7-րդ դասի մոդելների շարքում), ու աշխատանքի ընթացքում հարմար է հետևել, թե ինչ հաղորդագրություններ ու զանգեր ես ստացել: Բացի այդ, հարմար է նաև գնումներ կատարել վճարելով Apple Pay-ով”:

 

back-top