l

lifestyle

Աննա Ղուկասյան. Ինչպե՞ս գնել բնակարան Դուբայում և չսխալվել

Անշարժ գույքի շուկան Դուբայում ամենաթեժ ոլորտն է արդեն նաև հայերի շրջանում: Ես հանդիպել եմ Դուբայի Top 5 կառուցապատող ընկերություններից մեկի՝ Azizi Developments-ի ներկայացուցիչ Աննա Ղուկասյանի հետ՝ ստանալու ինձ, նաև Ձեզ հուզող հարցերի պատասխանները հենց մասնագետից: Ինչպե՞ս և որտե՞ղ ձեռք բերել բնակարան Դուբայում, ինչպիսի՞ վճարման տարբերակներ կան, ո՞ւմ վստահել, ի՞նչ արտոնություններ կարող եք ստանալ... Աննան ներկայացնում է Դուբայի անշարժ գույքի "ներքին խոհանոցը" և օգնում մեզ ճիշտ ընտրություն կատարել:

  • Կամո Թովմասյան

Հաշվի առնելով երևանյան անշարժ գույքի շուկան, գիտեմ, որ շատ շատերը քննարկում են նույն գնային տարբերակով բնակարանի կամ հողատարածքի ձեռքբերման հնարավորությունը արտերկրում: Ամենատարածված ուղղություններն են Թբիլիսին և Դուբայը: Հետևում եմ ռուս բլոգգերների, ովքեր ներկայացնում էին Դուբայի քաղցր կյանքը, անշարժ գույք ձեռք բերման անհավանական արժեքները, արտոնությունները և իհարկե այս թեման սկսեց ինձ ևս հետաքրքրել: Ֆեյսբուքյան էջումս տեղադրեցի հարցում և ստացա բազմաթիվ քոմենթներ, որտեղ հետևորդներս ևս ցանկանում էին տեղեկանալ Դուբայում անշարժ գույք՝ մասնավորապես նորակառույց շենքում բնակարան ձեռք բերման պայմանները, տարբերակները, արտոնությունները: Անշարժ գույքի շուկան օրեցօր զարգանում է ամբողջ ԱՄԷ-ի տարածքում, բայց ես կոնկրետ հետաքրքրվեցի հենց Դուբայի կենտրոնական հատվածներում կառուցվող թաղամասերում բնակարան, թաունհաուսներ ձեռք բերման համար: Ծանոթացա մեր հայրենակցուհի Աննա Ղուկասյանի հետ, ով արդեն 8 տարի ներկայացնում է Դուբայի առաջատար կառուցապատող ընկերություններից մեկը, ուստի ակնկալեցի Աննայից սպառիչ պատասխաններ իմ և հետևորդներիս հետաքրքրող որոշ հարցերին: 

Azizi Developments-ը անշարժ գույքի առաջատար ընկերություններից է Դուբայում 2007թ.-ից: Azizi Developments-ի նախագծերի հիմնական վայրերն են՝ Al Furjan-ն, Meydan-ը (MBR City), Dubai Healthcare City-ն, The Palm Jumeirah-ն, Downtown Jebel Ali-ն, Studio City-ն և Sports City-ն: Ընկերության գրասենյակը Դուբայի սրտում՝ Sheikh Zayed Road-ում էր: Ազիզիում աշխատում են մոտ 1200 անհատներ, որոնք ներկայացնում են ավելի քան 50 տարբեր ազգություն: Ազիզին ներկայումս ունի մոտ 100 ընթացիկ նախագիծ, որոնք իրականացման փուլում էին 2021-ից 2023 թվականներին, և ավելի քան 100 պլանավորման մեջ գտնվող նախագծեր, որոնք նախատեսվում է ավարտել 2024-ից 2025 թվականներին: Ընկերության մասին ավելին, ինչպես նաև բոլոր նախագծերին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝ www. azizidevelopments.com

Ահա այսպիսի ցուցասրահներում ներկայացված էին ընկերության բոլոր նախագծերը, բնակարանների իրական մասշտաբները, ինչի արդյունքում ավելի վստահելի և ճանաչողական դարձավ իմ այցելությունը: Աննան մեզ մանրամասնորեն ներկայացրեց Դուբայի անշարժ գույքի ներքին խոհանոցը, ամենապահանջված թաղամասերը, ռիսկերը, առավելությունները, կազմակերպեց շրջայց ընկերության ցուցասրահներում, որից հետո պատասխանեց մի քանի հաճախ տրվող հարցերի:

Հարցերն իհարկե բազմաթիվ էին ու իրականում որքան շատ ինֆորմացիա ես ստանում, այնքան ավելին ես փորձում իմանալ: Ես ընտրել եմ հիմնական հուզող հարցերը, սակայն անշարժ գույք ձեռք բերման ցանկության դեպքում Դուք կարող եք արդեն կապ հաստատել Աննայի հետ, այցելել Azizi Developments-ի գրասենյակ, ինքներդ շրջայց կատարել ցուցասրահներում և ստանալ արդեն Ձեզ հուզող հարցերի պատասխանները: Նշեմ, որ գրասենյակը շատ մոտ է Դուբայ մոլին, այն կենտրոնական՝ Sheikh Zayed Road-ում է, հենց Museum of Future-ի դիմաց: Այցելեք, նախ Ձեզ ևս կհետաքրքրի ներկայացման այս ձևաչափը և կարող եմ ասել, որ կստանաք ահռելի մեծ ոգևորում:

Աննա Ղուկայանի հետ կարող եք կապ հաստատել.

e-mail: [email protected]

WhatsApp / Viber / +971 52 377 69 32
Instagram / ann_dxb_realestate

1. Ինչպե՞ս որոշել, թե որ կառուցապատող ընկերությանը դիմել Դուբայում

- Վստահեք արդեն տևական ժամանակ շուկայում գործող ընկերությանը, որն ունի արդեն իրականացված և ընթացիք նախագծեր: Նաև ավելի վստահելի կլինի անմիջապես հենց կառուցապատող ընկերության ներկայացուցչի հետ գործարքի կնքումը: Ճիշտ է ԱՄԷ-ում օրենքը բավական խիստ է, բայց միևնույն է պատահում են անհատներ, ովքեր կարողանում են շրջանցել օրենքը, եթե չեն հանդիսանում որևէ ընկերության հիմնական աշխատակից: 

2. Խորհուրդ կտաք ձեռք բերել բնակարան արդեն պատրաստ շենքում, թե՞ նոր պլանավորված նախագծում: 

-Ավելի շահավետ է ձեռբ բերել անշարժ գույք կառուցվող նախագծերից մեկում, քանզի այսպես Դուք անհամեմատ շահավետ գին կվճարեք, իսկ ավելի ուշ կկարողանաք վերավաճեռել այն 20-25% ավլի բարձր գնով:

3.Ճի՞շտ է արդյոք, որ Դուբայում բնակարան կարելի է գնել բավական ցածր գնով, ինչպես գովազդում են տասնյակ ռուս և միջազգային բլոգգերներ:

-Այո. այժմ Դուբայում կարելի է կենտրոնական հատվածում կառուցվող նորակառույց շենքում ձեռք բերել 35 քմ.-ից սկսած ամբողջությամբ վերանորոգված (ներառյալ կահույքը) բնակարան՝ վճարելով մոտ 140 000 դոլարին համարժեք դիրհամ, ինչը նույնիսկ ավելի մատչելի է, քան այս պահին Երևանյան կենտրոնում առաջարկվող նման տարբերակները:

4. Շատերը նման տարբերակ քննարկում են, որպես հաջող բիզնես ներդրում: Ձեր ընկերությունը զբաղվո՞ւմ է բնակարանների վաճառքից հետո դրանց վարձակալման ընթացքով:

-Այո մեր ըկերությունը զբաղվում է ոչ միայն բնակարանի վաճառքով, վերանորոգմամբ, կահավորմամբ, այլև շահավետ վարձակալման, բոլոր տեսակի հարցերով, ուստի Դուք կարող եք պարզապես հետևել ընթացքին հեռակա տարբերակով:

5. Որքան ժամանակ է հարկավոր բնակարանի ձեռք բերման համար և արդյոք հնարավոր է իրականացնել գործարքն արտերկրից:

-ԱՄԷ-ը թույլ է տալիս շատ արագ և պարզ ճանապարվող, մաքսիմալ կարճ ժամանակահատվածում իրականացնել գործարքը, նույյիսկ եթե Դուք չեք ժամանաել Դուբայ և որոշել եք անշարժ գույք գնել գտնվելով արտերկրում:

6. Ինչ արտոնություններ են ստանում ոչ ԱՄԷ-ի քաղաքացիները, ովքեր թեռք են բերում բնակարան Դուբայում:

-205 000 դոլարից սկսած անշարժ գույք ձեռք բերման դեպքում Դուք ունենում եք Դուբայում աշխատանքի ընդունվելու հնարավորություն, բանկային հաշիվ բացելու արտոնություն, կարողանում եք ծավալել Ձեր բիզնեսն առանց միջնորդի և վիզայի կարիք այլևս չեք ունենում: Ինվեստոր վիզան տրվում է նույնիսկ այն դեպքում, երբ Դուք կատարել եք մի քանի գնում տարբեր տարիների ընթացքում, պարզապես պետք է անցնել 205 000 ԱՄՆ դոլարի սահմանը:

7. Ունեցել եք արդյոք հայ գնորդներ և ո՞ր հարցերն են նրանց հետաքրքրել առաջնահերթ:

-Հայաստանից ժամանած կամ արտերկրում բնակվող ազգությամբ հայ գնորդներ հաճախ ենք ունենում: Հիմնական հարցերը կապված են եղել հարկերի, վճարման տարբերակների, ժառանգաբար փոխանցման և վարձակալման հետ:

8. Կարո՞ղ եմ արդյոք վերավաճառել բնակարանս, եթե գործարքը դեռ ընթացքի մեջ է:
-Այո մեր հոլդինգում գործում է նաև White Doors ընկերությունը, որը հենց զբաղվում է բնակարանների վերավաճառքով և վարձակալմամբ: Եթե Դուք արդեն վճարել եք Ձեր բնակարանի 30%-ը, արդեն կարող ենք այն վերավաճերել:

9. Որպես մասնագետ, խորհուրդ տալի՞ս եք բնակարան ձեռք բերել հենց որպես բիզնես նախագիծ: Ինչով է այն շահավետ և արդյոք շատ չեն ընթացիկ ծախսերն ու հարկերը, եթե դիտարկենք ձեռքբերումը որպես բիզնես ներդրում:

-Դուբայն ունի ահռելի մեծ տարածք, որտեղ անդադար կառուցվում են նոր թաղամասեր, նոր կառույցներ, ինչի շնորհիվ անշարժ գույքի շուկան անհավանական տեմպերով զարգանում է: Դուք ինքներդ տեսնում եք, որ այսօր ԱՄԷ-ը կարծես Աշխարհի նոր կենտրոնը լինի, ուստի անշարժ գույքի շուկան ոչ միայն կայուն է, այլև գնաճ է ապրում յուրաքանչյուր օր: ԱՄԷ-ն անկասկած ապահով երկիր է թե ապրելու, թե որևէ օրինական գործարք կատարելու, բիզնեսի ծավալման համար, այնպես որ բոլոր դրույթները խոսում են կայուն ապագայի մասին: Դուբայն առաջարկում է անշարժ գույքի բարձր եկամտաբերություն քան Լոնդոնը կամ Նյու Յորքը: Որպես համեմատություն, եթե Լոնդոնում կամ Նյու Յորքում եկամտաբերությունը կազմում է 6-10%, Դուբայի դեպքում դա 7.5-11% է:

10. Ինչպես է կատարվում վճարման ընթացքը:

-Վճարում կարող եք կատարել առցանց, կանխիկ, բանկային փոխանցմամբ, բոլոր տարբերակները հնարավոր են: Վճարել կարող եք ԱՄՆ դոլարով կամ ԱՄԷ դիրհամով:

11.  Վերջին և ամենահուզող հարցը. որքանով է ապահով նման գործքարը: 

ԱՄԷ-ում գոյություն ունի Escrow համակարգ, որը իրավական հայեցակարգ է: Escrow-ի շնորհիվ կազմվում է ֆինանսական համաձայնագիր, ըստ որի ակտիվը կամ գումարը պահվում է երրորդ անձի կողմից երկու այլ կողմերի անունից, մինչ գործընթացի ավարտը: Կառուցապատողը Ձեր գումարը կարող է օգտագործել միայն  Ձեր բնակարանը ամբողջությամբ պատրաստ վիճակում Ձեզ հանձնելուց հետո:

Ավելի շատ հարցեր կարող եք ուղղել Աննային՝ կապ հաստատելով վերևում նշված կոնտակտներով:

back-top