Ինչպես արդեն պատմել էի նախորդ փոստում, Adjarabet.am կայքն անցկացնում էր ամառային հանգստի 20 ամբողջական փաթեթների խաղարկություն: 20 մասնակիցներ շահեցին ուղետոմսեր դեպի Բաթումի 2 անձի համար, կացություն 5 աստղանի շքեղ հյուրանոցում և Բաթումիում տեղի ունեցող Black Sea Jazz Festival-ի տոմսեր, այդ թվում և Jamiroquai խմբի շոուին ներկա գտնվելու հնարավորություն: Այս նախագծի շրջանակներում մենք ևս ուղևորվեցինք Բաթումի՝ ներկայացնելու քաղաքը, փառատոնը և հանդիպելու Ջեյ Քեյին: Փառատոնի մասին մեր փոստը կարդացեք այստեղ, իսկ այս փոստում ես կներկայացնեմ քաղաքը:
Երևանից Թբիլիսի (30 րոպե), Թբիլիսիից՝ Բաթումի (40 րոպե): Այո, թանկ է, գնալ գալով մոտ 160 000 դրամ, բայց եթե դուք էլ ինձ պես մեքենա չեք սիրում նստել, սա ձեր փրկությունն է, կամ էլ պարզապես եթե ունեք նման հովանավոր:
Թռիչքները վաղ առավոտյան են, ինքնաթիռում բացի ինձնից ևս 20 ուղևորներ էին, ընկերներս ասում էին, թե փոքր ինքնաթիռներով ճանապարհորդելը հարմար չէ, վտանգավոր է, բայց ես միայն դրական լիցքեր ունեմ, համենային դեպս հարկ չեղավ 10 ժամից ավել մեքենայով Երևանից Բաթումի հասնել: Ասում են, երբ չվերթը քիչ տոմսեր է սպառում, թռիչքը կարող են առանց զգուշացման չեղյալ համարեն, բայց իմ դեպքում նման բան չեղավ, հավանաբար պիկ շրջան էր:
Եթե կարողանաք այս տաքսի սերվիսի մեքենան նստել օդանավակայանից, մինչ կենտրոն կվճարեք 3-7 դոլար, հակառակ դեպքում 23-27 դոլար:
Շնորհակալություն նաև Hello SIM Travel SIM Card-ին: Բաթումիից բոլոր լայվ միացումները մեր ֆեյսբուքյան էջում հնարավոր եղավ իրագործել Hello SIM Travel SIM Card -ի շնորհիվ: Հուսալի ինտերնետ արտերկրում: Մանրամասները՝ (011) 990 111 հեռախոսահամարով:
FACEBOOK/Hello SIM Travel SIM Card
Ինչ է պետք իմանալ Բաթումի մասին: Բաթում կամ Բաթումի, մեծությամբ երկրորդ քաղաքը Վրաստանում, համարվում է Աջարիայի Ինքնավար Հանրապետություն մայրաքաղաքը։ Տեղակայված է Սև ծովի ափին և համարվում է ժամանակակից Վրաստանի գլխավոր զբոսաշրջային, ինչպես նաև տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է 154 600 մարդ: Սա օֆիցիալ, իսկ ոչ օֆիցիալ՝ վրացական Դուբայ, էջան Բարսելոնա...ինչպես ասես, որ չէին կոչում այն: Եղանակը հիանալի, չնայած, որ այս տարի ամռանն անձրևները շատ էին տեղում, զբոսաշրջիկները շատ, բազում նորակառույցներ, որոնք կառուցվում ու կառուցվում են, վաճառվող տներ այդ նորակառույցներում, որոնց գովազդները սկսվում է հենց օդանավակայանից...Մի խոսքով ապշած եմ, ինչպես են կարողացել վրացիները վերջին տարիների ընթացքում նման արդյունքի հասնել?
Որտեղ մնալ, սա առաջին հարցն է, ներկայացնում եմ 2 տարբերակ՝ էջան ու թանկ: Կարող եք ամրագրել բնակարան նորակառույցում, ծովի մոտ, հիանալի հարմարություններով: Օրը 50 դոլար: Viber / WhatsApp +79503512377 Ariy Romanov, ասեք Կամոն է տվել, 5 % զեղչ կանի: Խորհուրդ չեմ տա ավելի էջան տարբերակ ընտրել քանի որ մեր Թբիլիսիի փորձից /կպատմեմ մյուս փոստում/ վստահաբար ասում եմ. տունը, կամ հյուրանոցը ձեր հանգստի ու տպավորության սկիզբն են, մի խնայեք, փոշմանելու եք...
Կա թանկ տարբերակ, լավագույն հյուրանոցներից Radisson Blu-ն և Hilton-ը: Օրեկան ամրագրումը՝ 250-300 դոլար: Երկու հյուրանոցներում էլ կան ռուֆթոփեր, որտեղ մեռան նկարվելով հայերն այս ամառ, բայց ասեմ, որ Բաթումում պետք է բացօթյա ու ծովափնյա ռեստորաններում սնվել, ռուֆթոփերը մի տեսակ ոչ ծովափնյա քաղաքներում է հետաքրքիր այցելել: Կա միայն մեկ ռուֆթոփ, որը պարտադիր պետք է այցելեք, ներքևում կկարդաք այդ մասին:
Սև ծով, բան չունեմ ասելու, ալիքներ, ծովի հոտ, անվերջություն...բայց մյուս կողմից էլ քարքարոտ ափ, չկա ավազ, շաաատ մարդիկ...
Նրանք, ովքեր չեն սիրում քարքարոտ ափում արևահարվել, առաջարկում եմ այցելել Շերատոն հյուրանոցի լողավազանը: 50 լարի, դա մոտ 12 000 դրամ է, մեծ, մաքուր....հա, քանի չեմ մոռացել խորհուրդ տամ կանխիկ լարի ունենալ, եթե քարտով չեք վճարում: Հայկական դրամ չէին փոխում Բաթումում: Հենց թենիսի կորտի կողքն է Շերատոն հյուրանոցը, հսկայական շենքը կնկատեք հեռվից. Գործում է մինչ 21.00-ն:
Շրջել քաղաքում ու հիանալ ժամանակակից արվեստի նմուշներով: Ամենուր սիրո թեմատիկայով քանդակներ են, որոնք ամբողջացվում են Բաթումիի խորհրդանիշ հանդիսացող ԱԼԻ ԵՎ ՆԻՆՈ քանդակով: Շարժվող քանդակը Թամարա Կվեսիտաձեի աշխատանքն է, ցավոք ոգեշնչման աղբյուր հանդիսացել է ադրբեջանական համանուն վեպը, որի հերոսների անուններով էլ վրացի քանդակագործը անվանել է իր աշխատանքը: Ալին և Նինոն 10 րոպեն մեկ համբուրվում են, բաց չթողնեք....
Բացի քանդակները լողափի երկայնքով մեկ մարզասարքեր են, հին ու նոր, այնպես, որ առավոտյան կարող եք վազել ու մարզվել:
Շատ ափսոս, որ Դելֆինարիումում չկարողացանք լողալ Դելֆինների հետ, միայն շոուն է հասանելի, լողալու ամրագրումները մինչ Օգոստոսի վերջ զբաղված էին, տեղ չկար: Շոուն 16.00 էր, 19.00 և կարծեմ 21.00, գինը կախված ժամից՝ 20 լարի ու ավել, իսկ այ լողալ դելֆինների հետ կարող եք 150 լարի վճարելով...եթե տեղ լինի իհարկե:
Անսպասելի գեղեցիկ էր Բաթումիի McDonalds-ը: Այն ժամանցային կենտրոնի է նման. բասկետբոլ, 3Դ խաղեր, ընթերցասրահ ու իհարկե հայտնի ֆաստֆուդը...Ճարտարապետն է վրացի Գեորգի Խմալադձեն. Այս McDonalds-ը համարում են Աշխարհի ամենաօրիգինալ McDonalds-ներից մեկը. Այցելեք նույնիսկ եթե սոված չեք, պարզապես ճարտարապետությամբ հիանալու: Հասցե-9 Sherif Khimshiashvili
Ամենաթույն տեղը Բաթումիում. Botanico լաունջը ցերեկային ժամերին սրճարան է, իսկ գիշերը ակումբ. Պարտադիր այցելեք, գտնվում է հենց Ալի և Նինո քանդակի և Radisson Blu հյուրանոցի հարևանությամբ. Սպասարկում չկա, բայց կա հաճելի միջավայր ու լավ մյուզիք. բուրգեր չուտեք չեք հավանի, պարզապես կոկտեյլ խմեք...
Ներկայացնում եմ ձեզ Բաթումիի մեկ այլ հետաքրքիր անկյուն: 2012 թ.ին Հրաշքների այգի կոչվող հատվածում կառուցվել է վրացական ԱՅԲՈՒԲԵՆ շինությունը. Վրացական 33 տառերը պատկերված են 130 մետրանոց այս շիինության վրա, որի վերևում գործում է ռեստորան. Նախագծի ճարտարապետն իսպանացի է ՝Ալբերտո Դոմինգո Կաբո:
Այցելեք երեկոյան, տոմսի արժեքն է 8 լարի:
Ամենագեղեցիկ վայրերից մեկը Բաթումիում. 130 մետր բարձրության վրա գտնվող Alphabet ռեստորանը լողափին. Դիտահարթակ, նաև ռեստորան եվրոպական ու վրացական խոհանոցով, գները նորմալ, տպավորությունները անմոռանալի...բոլորին խորհուրդ եմ տալիս: Բարձրանալու համար պետք է նախապես վճարել 8 լարի. պատվիրեք թայիլանդական հավով աղցան, օջախուրի և բրնձով հավի տաք ուտեստ....չմոռանաք լուսանկարվել....Մոռացա ասել, որ ռեստորանը պտտվող է...
Ինչով զբաղվել օրվա ընթացքում? Կարող եք նստել այսպիսի նավ, որը շրջում է Սև ծովով, պարուն են արևելյան պարուհիներ, կոկտեյլներ են մատուցում....
Էքստրիմի սիրահարներին խորհուրդ եմ տալիս նստել դելտապլան: 10 րոպե թռիչքն արժե 100 լարի, մոտ 20 000 դրամ: Սև ծովով թռիչքը ինձ համար ռիսկային էր, բայց մեր նկարիչ Հայկը թռավ: Ամեն դեպքում զգույշ եղեք, վերջերս Թայիլանդում մի զբոսաշրջիկ լավ չկապելով ամրագոտին ընկել էր վերևից: Պետք է նստել Հրաշքների այգու մոտից, որտեղ Ալիի և Նինոյի քանդակն է և ԱՅԲՈՒԲԵՆ կառույցը...
Բաթումիի ԱՐԳՈ ճոպանուղին շարժվում է 5 մետր/ վայրկյան արագությամբ, այդ պատճառով ամբողջական թռիչքը տևում է 10 րոպե: Երկարությունն է 2600 մետր, բարձրությունը՝ 260 մետր, խցիկների թիվն է 9, որոնցում տեղավորվում են 6-ական անձ: Հերթերը շատ են...չգիտեմ, ես առանձնապես ճոպանուղիներ չեմ սիրում, դուք ինքներդ որոշեք: Գինը՝ 15 լարի մեծերին, 5 լարի փոքրերին, ամեն օր 10.00-22.00, պիկ շրջանում՝ մինչ 01.00:
Ով ասես թե չի եկել Բաթումի Սնուփ Դոգը, Մառուն Ֆայֆը, մենք գնացել էինք Ջեմիրոքուաի համերգին, իսկ Սեպտեմբերի 16/17-ին էլ Էլթն Ջոնն է գալիս, պատկերացնում եք? Տոմսեր դեռ մնացել են, սկսվում է 40 դոլարից մինչ մոտ 300-500 դոլար: Ոնց որ ասելա ընկերներիցս մեկի տնօրենը՝ Էլթնը կարողա մոմենտներ ունի, բայց իրա երգերը լավն են, արժի գնալ....
Նայթլաֆ...համարյա ոնց որ Բարսելոնայում: Լողափի երկայնքով բացօթյա ակումբներ են, որոնք առավոտյան լաունջ/լողավազաններ են, իսկ երեկոյան մարդիկ տեսեք թե ինչ են անում, այսինքն մենք էլ էինք անում: Հիանալի մյուզիք, ամեն օր տարբեր բենդեր, դիջեյներ, սկսվում էր 23.00-ից ու չեմ հիշում, երբ էր վերջանում: Մուտքը 15 լարի, ֆեյս, ներսում՝ թույն դեմքեր, նույնիսկ հայեր: Պարում ենք մեր համար, մեկ էլ ԿԱՄՈՈՈՈՈՈՈՈ.....դե հայուհիներին հնարավոր չի չնկատել: Մի խոսքով հիշեք` SECTOR 26 համար մեկ վայրը, ուր պետք է գնալ խմելու ու պարելու:
Հենց կողքը՝ ՍՈՀՈ. Ու տենց գնում եք, մինչև տեսնեք, որտեղ է ավելի լավ մյուզիք այդ երեկո, որտեղ ձեզ կթողնեն, կամ որտեղ է ձեր պոտենցիալ մասսան:
Միացեք իմ ֆեյսբուքյան ու ինստագրամի էջերին ու ուղղեք ձեր հարցերը, ու ընդհանրապես եկեք մյուս տարի հավաքվենք ու միասին գնանք, խմբով ավելի հետաքրքիր կլինի....