l

lifestyle

Նոր կոնցեպտով բացառիկ Bershka սրահի բացումը Մեգամոլում

Մեգամոլը ներկայացնում է եզակի ձևաչափով նոր Bershka սրահը, ինչպիսին ոչ միայն Հայաստանում չկա, այլ ամբողջ աշխարհում այս կոնցեպտով գործում են միայն երկու սրահներ: Նոր Bershka-ն դուր կգա բոլոր այն երիտասարդներին, ովքեր հետաքրքրվում են Fashion-ով, Hi-Tech-ով և քայլում են ժամանակին համընթաց: Բացառիկ սրահի բացման շնորհանդեսը և նոր հավաքածուի ցուցադրությունը դիտեք ԿամոԲլոգում:

  • MegaMall
  • Կամո Թովմասյան

Մեգամոլում բացվել է արդեն երրորդ Bershka սրահը Հայաստանում, սակայն այս ձևաչափը նոր է, և ամբողջ աշխարհում նման կոնցեպտով գործում է ընդամենը 2 սրահ Ֆրանսիայում և Գերմանիայում: Bershka Megamall-ը գերժամանակակից ինտերիեր ունի, այն կարծես ժամանակից էլ մեկ քայլ առաջ է ընկել ու հիշեցնում է Իլոն Մասկի նախագծերը: Անչափ հաճելի է պարզապես շրջելը սրահում, շնորհիվ ընդարձակ ինտերիերի ավելի հարմար է գնումներ կատարել, իսկ նոր՝ աշնանային տեսականին էլ կարծես ստեղծված լինի հենց այս սրահի համար:

Ամբողջ աշխարհում երիտասարդների սիրված բրենդը ներկայացնում է նորաոճ հագուստ տղաների և աղջիկների համար, ընդգծված շարք հենց թինեյջերների համար, որտեղ հանդիպում ես Pokemon-ից մինչ Hello Kitty-ն, Nirvana խմբի լոգոտիպից մինչ Nasa: Հավաքածուն նաև ավելի բարձր տարիքի տղամարդկանց ու կանանց համար է, ես ինքս հաճախ եմ օգտվում սրահից, հատկապես նշեմ շատ հարմար ձգվող ջինսերը և սպորտային բաձր կոշիկները, որոնք նորաոճ են ու հասանելի: 

Bershka Megamall-ը գործում է առավոտյան 10.00-22.00-ը, այն գտնվում է հենց Մեգամոլի առաջին հարկում՝ շատրվանների հարևանությամբ: Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրութուն և նոր հավաքածուի ցուցադրություն, որը Դուք ևս կարող եք դիտել վիդեո տարբերակում: Bershka ապրանքանիշն ունի ավելի քան 1000 սրահ աշխարհի 70 երկրներում: Իսպանական այս բրենդը Inditex ընկերության կազմում է: Բրենդը ստեղծվել է 1998 թվականին։

back-top