l

lifestyle

Երկրորդ BEST SHOP սրահի և LIKA Beauty Salon-ի բացումը Տերյան 50 հասցեում

BEST SHOP-ը իր առաջին՝ Տիգրան Մեծ 52 հասցեում գործող սրահում ներկայացնում էր դիմահարդարման և մազերի խնամքի միջոցների մեծ տեսականի: Նորաբաց սրահում, որը գործում է Տերյան 50 հասցեում արդեն բացի կոսմետիկ խնամքի միջոցները ներկայացված են կանանց ու տղամարդկանց համար օծանելիքներ և թարմացված է դեմքի, մազերի խնամքի ողջ տեսականին: Սրահի ներսում գործում է նաև LIKA Beauty Salon-ը, որը ներկայացնում է դիմահարդարման ծառայություններ: Ներկայացնում եմ մանրամասնորեն, գնահատում եք Դուք:

BEST SHOP-ը հիմնադրվել է 3 տարի առաջ: Տերյան 50 հասցեում՝ PUMA սրահի հարևանությամբ բացվում է արդեն երկորրդ՝ ընդլայնված տեսականիով սրահը, ինչպես նաև LIKA Beauty Salon-ը: Տոնային քսուկներ, դեմքի մաքրման միջոցներ, ալգինատե դիմակներ, կոնսիլերների և կորրեկտորների տեսականի, թարթչաներկեր, ստվերաներկեր, մազերի խնամքի պրոֆեսիոնալ տեսականի, շրթներկեր, վրձիններ, դիմահարդարման լույսեր: Նշեմ, որ սրահի սոցէջերում մանրամասնորեն ներկայացված է տեսականին, գները, պայմանները, այնպես որ հարցերի դեպքում միացեք սրահի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին, հղումները վերջում թողնում եմ: Ասիական և եվրոպական բրենդերի ներկայացված շարքում են` Huda Beauty, Anastasia Beverly Hills, Pupa, Catrice, Locean, Inglot,Cocochoko, Loreal, մոտ երկու տասնյակ ապրանքանիշ: Ինչպես նշեցի, սրահն արդեն ներկայացնում է միջազգային հայտնի բրենդերի օծանելիների տեսականի կանանց և տղամադրկանց համար: Տեսականին հաճախակի թարմացվում է, գործում է առաքման ծառայություն: Նույն հասցեում սկսել է գործել նաև ԼԻԿԱ բյութի սրահը, որն էլ ներկայացնում է դիմահարդարման ծառայություններ: BEST SHOP միջազգային ցանցի սրահներ հավանաբար նկատած կլինեք Ռուսաստայի մի շարք քաղաքներում: Երևանում այն գործում են երկու սրահներ՝ Տիգրան Մեծ 52 և Տերյան 50 հասցեներում:

Տերյան 50/ Տիգրան Մեծ 52

(012) 22 77 77

Ֆեյսբուք/Best_shop_for_makeup

Ինստագրամ/best_shop_evn

back-top