l

lifestyle

3 333 000 FTN մրցանակային ֆոնդով առաջին B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 13-ին Երևանում, Dvin Music Hall-ում կայացավ առաջին՝ B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 3 333 000 FTN կամ մոտ 5 մլն դոլար։ Խաղային ինդուստրիայի այնպիսի միջազգային գիգանտներ, ինչպիսիք են Evolution-ը, Pragmatic Play-ը, 1x2Network-ը, Tom Horn Gaming-ը, KA Gaming-ը և Spinomenal-ը՝ B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը մասնակցող 50 միջազգային կազմակերպությունների թվում էին։

 

B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը նախորդող 4 ամիսների ընթացքում մասնակիցները ներկայացրել էին բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա գրված խաղեր, որոնց մասնակցության վճարումը բացառապես FTN-ով էր։ Խաղերը ներառում էին 4 հիմնական տարրեր՝ պարոն Առաջինին, FTN-ը, Bahamut-ը և Akneye-ը։ Խաղային ինդուստրիայի այնպիսի միջազգային գիգանտներ, ինչպիսիք են Evolution-ը, Pragmatic Play-ը, 1x2Network-ը, Tom Horn Gaming-ը, KA Gaming-ը և Spinomenal B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը մասնակցող 50 միջազգային կազմակերպությունների թվում էին։

B.F.T.H. Arena մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվեցին հետևյալ 6 անվանակարգում` «Առցանց խաղատան լավագույն խաղ», «Լավագույն FTN կազինո խաղ», «Լավագույն խաղային դիզայն», «Լավագույն խաղային սյուժե», «Լավագույն Bahamut խաղ» և «Լավագույն DeCa (ապակենտրոնացված կազինո) խաղ»։

«Տեխնիկական առաջադրանքներում մենք նշել ենք ոչ միայն այն, թե ինչ է անհրաժեշտ ստեղծել, այլև այն, թե ինչից է պետք խուսափել խաղերի ստեղծման ընթացքում։ Մրցանակի հավակնող մշակող թիմերից ու կազմակերպություններից ակնկալում ենք ստեղծարար միտք, նորարարական լուծումներ, ներկայացուցչական դիզայնով խաղեր և մրցակցության արժանի արդյունք»,-նշեց է B.F.T.H. Arena մրցանակաբաշխության նախաձեռնող Վիգեն Բադալյանը:

Հայտերի ներկայացման ընթացքի թափանցիկությունն ապահովել էր աուդիտ իրականացնող DBS Assure միջազգային ընկերությունը, որը վերահսկում էր թեկնածուների նախնական ընտրության գործընթացը՝ ապահովելով բոլոր քայլերի թափանցիկությունը, անաչառությունն ու անվտանգությունը։ Մրցանակաբաշխության ընթացքում գնահատումն իրականացվում էր բացառիկ մոտեցումով․ մասնակիցները հնարավորություն ունենին աջակցել քվեարկությանը։ 3 333 000 FTN մրցանակային ֆոնդը բաշխվեց 6 լավագույնների միջև և ուղղվեց հաղթող խաղային նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։

back-top