l

lifestyle

«Bogart Interior Salon»-ը նշեց իր 17-րդ տարեդարձը և ներկայացրեց նոր՝ Michael Amini բրենդը

17 տարի շարունակ «Bogart Interior Salon»-ը հանդիսանում է մեր իրականությունը ժամանակակից ինտերիեր դիզայնի վերջին նվաճումներին հաղորդակից դարձնող յուրօրինակ կամուրջ Հայաստանում՝ իր եռահարկ սրահում միաձուլելով շքեղությունն ու նրբագեղությունը, դասականն ու մոդեռնը: Արշակունյաց 15 հասցեում գործող սրահի վերաբացման ընթացքում ներկայացվեց նաև Michael Amini նոր՝ ամերիկյան բրենդը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում կրկին «Bogart Interior Salon»-ն է:

 «Bogart Interior Salon»-ը հիմնադրվել է 2005 թվականին Հայաստանում և արդեն շուրջ 17 տարի թելադրում է շուկայում ոճ և բարձրաճաշակություն: Ամերիկյան և եվրոպական ամենահայտնի բրենդերի հետ 17 տարիների փորձն ու ծավալած գործուներությունը «Bogart Interior Salon»-ին դարձրել են հայ գնորդի ամենահուսալի գործընկերը և ոլորտի առաջարներից: Իր աշխատանքը սկսելով ամերիկյան «Thomasville» ընկերության արտադրանքից` «Բոգարտը» շատ կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտավ հասարակության շրջանում: Այժմ «Բոգարտ» ինտերիեր սրահը համալրել է իր գործընկերների շարքն ամերիկյան և իտալական կահույքի, ինտերիերի և աքսեսուարների հայտնի ապրանքանիշերով, այդ թվում Theodore Alexander, Bernhardt, Uttermost, Eichholtz, John Richard, Ralph Lauren Home, Baker, Henredon, Thomasville, Maitland Smith, Jonathan Charles, Lexington, Hooker Furniture, Universal Furniture, Francesco Molon, Bassett Mirror Company, American Drew, Michael Amini, Eforma, Enso Sleep Systems, Hickory Chair, Klaussner Furniture, Smania և այլք:

Սրահն առաջարկում է գնորդին բացառապես բնական փայտից, բրոնզից, բնական կտորներից և կաշվից պատրաստված կահույք՝ ննջասենյակի, ճաշասենյակի, խոհանոցի, աշխատասենյակի և հանգստի սենյակի ողջ կահավորման համար: Սրահում կգտնեք ինչպես դասական, այնպես էլ մոդեռն, արտ-դեկո ոճերի կահույք, աքսեսուարներ և լուսավորման պարագաներ: 

Բացի կահույքից սրահում Դուք կարող եք գտնել նաև ջահեր, լուսամփոփներ, ինքնատիպ աքսեսուարներ, մոմեր, պատի դեկորներ, հայելիներ, փայտով եզերված ինտերիերային նկարներ, դեկորատիվ ծաղիկների հարուստ տեսականի, որոնք յուրաքանչյուր ինտերիեր լրացնող փոքրիկ, բայց պարտադիր մասնիկներ են: Կայքում Դուք կարող եք առցանց ծանոթանալ տեսականուն, նույնիսկ պատվերներ կատարել և պատվիրել առաքում ձեր նշված վայր:

Սրահի վերաբացման միջոցառման ընթացքում ներկայացվեց Michael Amini բրենդը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում այսուհետ  «Bogart Interior Salon»-ն է: Ամերիկացի դիզայներ Մայքլ Ամինիի կահույքի հանրաճանաչության ալիքը տարածված է ամբողջ աշխարհում: Դիզայների կահույքը նրբաճաշակ է, շքեղ տեսք ունի և գրավում է գնորդների ուշադրությունը։ Կահույքը ոչ միայն պատրաստված է տարբեր դասական ոճերում, այլև նյութերը մշակվում են արհեստական ​​հնեցմամբ։ Մայքլ Ամինին՝ AICO/Amini Innovation Corp.-ի ամերիկյան կահույքի կորպորացիայի հիմնադիրը և դիզայներն է, ով վարպետորեն ստեղծում է կահույքի հավերժական կտորներ և ամբողջական ինտերիեր՝ պատրաստված մեկ դեկորատիվ գաղափարով: Michael Amini Furniture Corporation-ը ներկայումս ունի մի քանի գործարան Ինդոնեզիայում և Վիետնամում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Պիկո Ռիվերա քաղաքում: Ընկերությունը փայտ է օգտագործում Հարավարևելյան Ասիայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, ինչպես նաև Աֆրիկայից բարձրորակ արտադրանք ստեղծելու համար: Հատկանշական է, որ աշխարհի ավելի քան 80 երկրներում գործում են կորպորացիայի պաշտոնական վաճառքի գրասենյակները։ 

«Bogart Interior Salon»-ի 17-րդ տարեդարձի հատուկ հյուրն էր Theodore Alexander ընկերության տարածաշրջանային վաճառքի մասնագետ Դինարա Րեզյապովան: Հյուրերին սպասվում էր ծանոթացում նոր սրահի հետ, Bogart ֆիրմային կոկտեյլներ, որոնք ստեղծվել էինք հատուկ այս երեկոյի համար, ինչպես նաև ջազ կատարումներ Աննա Կոստանյանի, Դավիթ Մելքոնյանի, Կարեն Գրիգորյանի կողմից: «Bogart Interior Salon»՝ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ

www.bogart.am

Արշակունյաց 15

055/010-567 267

FB / IG

back-top