l

lifestyle

Հունական BSB և LYNNE բրենդների պաշտոնական սրահները բացվել են Ռիո Մոլում

Ռիո մոլի առաջին հարկում բացվել է հունական հայտնի BSB ապրանքանիշի պաշտոնական սրահը: Հենց BSB սրահի դիմաց էլ բացվել է ընկերության նոր բրենդի՝ LYNNE ապրանքանիշի սրահը: Նկարահանել ենք երկու սրահների նոր հավաքածուները և պատմում ենք հունական այս երկու բրենդների պաշտոնական սրահների մասին:

  • ՌԻՈ ՄՈԼ

BSB կինը խիզախ և ինքնավստահ մարդ է, ով միշտ հասնում է իր նպատակին: Նման կինը նախընտրում է փոփոխությունները, բազմազանությունը և հավատարիմ է մնում իդեալներին։ Այդ իսկ պատճառով կանայք ընտրում են հունական ընկերության ոճային արտադրանքը։

Բացի այն, որ բրենդը հոգ է տանում գեղեցիկ կանանց մասին, այն նաև շատ ակտիվ է շրջակա միջավայրի խնամքի հարցում։ BSB-ն առաջինն էր, ով սկսեց արտադրել բամբակից հագուստ, որն աճեցվում է բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան՝ առանց հողի մեջ քիմիական նյութերի և թունաքիմիկատների ներմուծման։ Այս մոտեցումը BSB-ին թույլ տվեց ձեռք բերել էկո-ընկերության կոչում, որը նաև հոգ է տանում շրջակա միջավայրի մասին:

BSB-ն առանձնանում են մի քանի ուղղություններ. BSB Collection, BSB Jeans, BSB Gold Label (երեկոյան զգեստներ): Ապրանքանիշի յուրաքանչյուր հավաքածու ունի հունական նրբություն, լինի դա զգեստ, թե աքսեսուար: BSB-ն կարծում է, որ ջինսերը կարևոր տեղ են զբաղեցնում ժամանակակից կնոջ զգեստապահարանում։ BSB դիզայներները երաշխավորում են, որ բոլոր ջինսե իրերը միշտ արտացոլում են նորաձևության վերջին միտումները և վստահաբար գոհացնում են ամենախստապահանջ և բարդ հաճախորդներին: BSB ապրանքանիշը ստեղծում է իրեր այն կանանց համար, ովքեր տեղում չեն դոփում, ովքեր ցանկանում են լինել յուրահատուկ, թրենդային և սեքսուալ:

IG / BSB_Armenia

-----------------

Հունական Lynne ապրանքանիշը գուցե ծանոթ չէ շատերին, սակայն հունական նրբագեղությունը, վստահ եմ, կարճ ժամանակահատվածում կգերի բոլոր հայուհիներին: Lynne ապրանքանիշը ներկայացնում է արդեն հայտնի BSB-ն, ինչն արդեն խոսում է որակի և առաջադիմության մասին: Ռիո մոլի առաջին հարկում բացված Lynne սրահը ոչ միայն արտացոլում է, այլ գրեթե հոմանիշ է կանացիության և դինամիզմի հետ:

Բրենդի հիմնական նպատակն է ստեղծել կատարյալ զգեստ, որպեսզի ընդգծվի յուրաքանչյուր Lynne կնոջ յուրահատուկ անհատականությունը: Lynne-ի հավաքածուի նպատակն է ստիպել յուրաքանչյուր կնոջ իրեն կանացի զգալ և շքեղություն փայլ հաղորդել օրվա ընթացքում: Բրենդն առաջարկում է երկու գիծ՝ երեկոյան զգեստներ և առօրյա հագուստ: Lynne-ն ունի նաև աքսեսուարների հավաքածու, որը նախատեսված է յուրաքանչյուր հանդերձանքը էլ ավելի եզակի դարձնելու համար: Երևանյան Lynne խանութ-սրահում փորձառու անձնակազմը կուղղորդի ձեզ կանացի հագուստի ոլորտում: Սրահի աղջիկները կօգնեն ձեզ ոճավորելու խելացի խորհուրդներով՝ միշտ ձեր իսկ նախասիրությունների համաձայն: Հաճելի միջավայրն ու ապրանքների համադրությունը անպայման ձեզ դուրս կբերեն սովորական տրամադրությունից։

IG / LYNNEarmenia

back-top