Մեգամոլից մոտ 1 կմ, իսկ Նոր-Նորքի Տիգրան Մեծ այգուց մոտ 400 մետր հեռավորության վրա գտնվող այս շքեղ թաղամասը բաղկացած է 2 փոքր և 6 մեծ առանձնատներից: Շինարարության ավարտը նախատեսված է մինչ այս տարվա վերջ: Նոր թաղամաս, որտեղ հաշվի են առնվել բոլոր մանրուքները Ձեր հարմարավետությունն ապահովելու համար։
Կարծում եմ, ԲՅԱՆՍ թաունհաուսները իդեալական են երիտասարդ ընտանիքների, ինչպես նաև արտերկրից ժամանած անձանց համար, ովքեր նախընտրում են բնակվել կենտրոնից մի փոքր հեռու (մեքենայով 10 րոպե հեռավություն կենտրոնից), բայց ավելի հանգիստ միջավայրում: Բոլոր առանձնատները երկհարկանի են, ունեն 198 ք/մ բնակելի մակերես, ամեն հարկը՝ 100 ք/մ է: Առանձնատները ամբողջությամբ կառուցված են 200 ք/մ հողատարածքի վրա:
Առաջին հարկում նախասրահն է, հեռակառավարվող դարպասով ավտոտնակը, սանհանգույցը, հյուրասենյակը, խոհանոցը և տերասան: Երկրորդ հարկը բաղկացած է բաց պատշգամբով նախասրահից, երկու սանհանգույցից, երեք ննջասենյակներից՝ յուրաքանչյուրը բաց պատշգամբով:
Առանձնատները ունեն մոնոլիտ կոնստրուկցիա, հանձնվելու են պարսպապատ և երեսպատված բարձրորակ նյութերով: Արտաքին պատերը ջերմամեկուսացված են, ունեն բարձրորակ արտաքին դռներ և պատուհաններ: Տերասան սալիկապատված է: Ձեզ դուր կգա նաև փայտե լուծումներով բարեկարգ բակային տարածքը:
ԲՅԱՆՍ թաունհաուսները գնորդներին կհանձնվեն գաճային աշխատանքներն ավարտած, հարթեցված հատակով, էլեկտրամոնտաժային, ջրի, ջեռուցման և կոյուղու խողովակների մոնտաժման աշխատանքներն ավարտած: Իհարկե առանձնատներն ունենալու են բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները՝ գազ, ջուր, էլեկտրականություն և կոյուղի:
Գործում է եկամտահարկի վերադարձի օրենքը, դուք կարող եք ստանալ ցանկացած ֆինանսական խորհրդատվություն հենց ԲՅԱՆՍ ընկերության մասնագետների կողմից և կատարել գործարք Ձեզ հարմար բանկի միջոցով: Առաջարկում եմ դիտել վիդեո տարբերակը, որտեղ մենք խնդրել ենք ԲՅԱՆՍ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Կարեն Հակոբյանին պատասխանել մեզ հուզող հարցերին: Նշեմ, որ ԲՅԱՆՍ ընկերությունը շուկայում է արդեն մոտ 10 տարի և ինչպես նախորդ բոլոր նախագծերի դեպքում՝ ընկերությունը վստահ է, որ գնորդը գոհ է մնալու կատարված բարձրակարգ շինարարական աշխատանքից:
Հասցեն է՝ Նոր-Նորքի 2րդ զանգված: Մեգամոլից մոտ 1 կմ, Նոր-Նորքի Տիգրան Մեծ այգուց մոտ 400 մետր հեռավորության վրա գտնվող Բագրևանդ թաղամաս, 17/9: Նշում եմ սոց.էջերը, որոնց միջոցով կարող եք հետևել կառուցման աշխատանքներին, տեղեկանալ ընկերության նոր նախագծերին՝ կապ հաստատելով +374 33 777 555 հեռախոսահամարով: