l

lifestyle

La Cafeteria սրճարան-ռեստորանի բացումը Մեգամոլում

Մեգամոլի երկրորդ հարկում այսուհետ կարող եք վայելել իտալական և ֆրանսիական խոհանոցների համադամ ուտեստներ նորաբաց La Cafeteria սրճարան-ռեստորանում: Բարձրակարգ խոհանոց մատչելի գներով, երաժշտական հյուրեր շաբաթվա ընթացքում, միլկշեյքեր, կոկտեյլներ և համեղ պաղպաղակ: Բացման շնորհանդեսը ներկայացնում ենք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Փորձեք կտրվել քաղաքի աղմուկից, տոթից և բարձրանալ Մեգամոլ՝ La Cafeteria-յում հանգիստն անցկացնելու համար: Մոլի երկրորդ հարկում բացվել է հրաշալի ժամանցավայր, որտեղ համատեղվում են բարձրակարգ խոհանոցը, դասական ինտերիերը և հաճելի երաժշտությունը: Ամեն օր՝ 10.00-ից մինչ 22.00 կարող եք վայելել իտալական և ֆրանսիական խոհանոցի հայտնի ուտեստները, հեղինակային կոկտեյլներ, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին լսել նաև սիրված բենդերի կատարումները: Ծովամթերքի սիրահար եք, թե բուսակեր, նախընտրում եք սրճային թե թունդ կոկտեյլներ, կգնեք մենյուում Ձեզ գոհացնող տարբերակներ: Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, Զառա Մարկոսյանի երաժշտական կատարումները և կիրակնօրյա հանգիստ հաճելի տրամադրություն: 

La Cafeteria / 044-57 58 55

INSTAGRAM

back-top