Ինչպես ասացի, Canabeo & Pétanque-y քաղաքի կենտրոնում գտնվելով՝ կարծես պաշտպանված է ընդհանուր քաղաքային աղմուկից, ուստի ընկերներով կամ ընտանիքի անդամների հետ երեկոների անցկացման համար ավելի հարմար է: Փակ և բացօթյա սրահներ, որտեղ կարող եք համտեսել ֆյուժն խոհանոցի ուտեստներ Շեֆ-խոհարարի հեղինակային մատուցմամբ, պատվիրել signature կոկտեյլների հագեցած մենյուից Ձեր նախընտրած կոկտեյլը, իսկ week-end-ներին էլ վայելել սիրված երաժիշտներին և DJ-ին: Ի դեպ, նախաճաշն այստեղ կարող եք պատվիրել 10.30-ից մինչ ցերեկվա 14.00-ը:
Տարբերվող առանձնահատկությունը Pétanque կոնտակտային բարն է, որն իր տեսակով Երևանում եզակի է: Pétanque-ը ֆրանսիական խաղ է, որը շատերին արդեն ծանոթ է Հայաստանում, քանի որ մեզ մոտ կա նույնիսկ այս խաղի պաշտոնական ակումբ: Այս ձևաչափն ավելի հարմար է, քանի որ մեկ վայրում կարող ես մտերիմներիդ հետ լավ ժամանակ անցկացնել, լսել լավ երաժշտություն և ցանկության դեպքում էլ խաղաս Pétanque:
Pétanque-ը Ֆրանսիայում պրովանսական ազգային սպորտաձև է, որը նախկինում համարվել է արիստոկրատական խաղ: Այն չունի տարիքային սահմանափակում և հետաքրքրում է թե կանանց ու թե տղամարդկանց: Խաղացողները ավազե հարթակի վրա հերթով նետում են մետաղական գնդակներ՝ փորձելով իրենց գնդակը հնարավորինս մոտեցնել փոքրիկ փայտե գնդակին՝ կոշոնետին: Մետաղական գնդակը կարող է հարվածել կոշոնետին, կամ տապալել հակառակորդի գնդակը՝ նրան հեռու մղելու համար: Հաղթում է նա, ում գնդակը կամ գնդակները ավելի մոտ են կոշոնետին, քան հակառակորդի գնդակները: Յուրաքանչյուր նման գնդակի համար տրվում է մեկ միավոր: Խաղը շարունակվում է մինչև 12 և ավել միավոր։
Pétanque բարը հարմար է նրանով, որ կարող ես պարզապես այցելել մենյուի հեղինակային կոկտեյլները փորձելու կամ pétanque խաղալու համար: Այն առանձին մուտք ունի, ինչի շնորհիվ կարծես առանձնանում է ռեստորանային հատվածից և բոլորովին նոր միջավայր տեղափոխում:
Բացման շնորհանդեսին ներկա էին Արթուր աբրահամը, Նունե Եսայանը, Սումարան ու շատ սիրված դեմքեր: Երաժշտական մասը վստահված էր DJ Max-ին և Միքայել Ոսկանյանին: Հյուրերի տպավորություններն ու բարեմաղթանները՝ վիդեո տարբերակում են:
Մոսկովյան 8
(011) 500 990 / (055) 500 990