l

lifestyle

Ավելի մեծ ու էլ ավելի համեղ! Իսպանական պաեյայի երեկո CASA DE ESPANA ռեստորանից

Նախորդ ամսին CASA DE ESPANA-ն կազմակերպել էր անակնկալ երեկո, որի ընթացքում հենց մեր աչքի առջև Շեֆ-խոհարարը պատրաստեց ամենամեծ պաեյան Երևանում: Այդ երեկո ներկա գտնվողների քանակն այնքան մեծ էր, որ պլանավորվեց ևս մեկ պաեյայի երեկո կազմակերպել: Հենց Անկախության տոնին ընդառաջ էլ որոշվեց տոնել երեկոն իսպանական ռեստորանի մենյուին համապատասխան հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ: Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի անկախության տոնը որոշել էին նշել CASA DE ESPANA-ում՝ ականատեսը դարձան պատրաստման ընթացքին և փորձեցին Հայաստանում պատրաստված ամենամեծ պայեյան:

  • Kamo Tovmasyan

Մեծ թավայի մեջ պատրաստվող պաեյան այս անգամ էլ հնդկահավով ու ծովամթերքներով էր: Մինչ այն պատրաստ կլիներ, բոլոր հյուրերը փորձում էին ռեստորանի համեղ խոհանոցի այլ ուտեստներ, վայելում էին ֆլամենկո պարեր, DJ Diana-ի իսպանական սեթը, սառը Paulaner գարեջուրը, նարգիլեն...մի խոսքով, որ անկեղծ ասեմ, մինչ պաեյան պատրաստ եղավ արդեն բոլորս կշտացած էինք, քանի որ խոհանոցն իրոք համեղ է ու չես կարողանում քեզ զսպել ու չպատվիրել ուտեստներ կամ կոկտեյլներ: Հրաշալի ընտանեկան ու ընկերական միջավայր, կարծես իրոք նստած լինես Վալենսիայի կենտրոնական թաղամասերից մեկում: Ինչպես նշեցի, CASA DE ESPANA-ն մտերմիկ է գույներով, ինտերիերով, հիանալի աուրա կա այստեղ, նույնիսկ աշնանը բացօթյա հատվածը դեռ մարդաշատ է մնում: Անպայման փորձեք այստեղի սանգրիան, այն իրոք շատ համեղ է, պաեյան ծովամթերքներով, պիցցան /այստեղ քաղաքի ամենահամեղ պիցցաներից է/ և մսային ուտեստներն ընդհանրապես այստեղ շատ համեղ ու ախորժալի է մատուցվում:

Պետք է նշեմ, որ նման միջոցառումներ CASA DE ESPANA-ն հաճախ է կազմակերպում: Եթե միանաք CASA DE ESPANA-ի ֆեյսբուքյան կամ ինստագրամի էջերին, կտեղեկանաք պարբերաբար կազմակերպվող իսպանական և այլ թեմատիկ երեկոների մասին, բայց հիշեք, որ նման դեպքերում սեղանները նախապես պետք է ամրագրել: Նաև գրանցեք հեռախոսահամարը, որով կարող եք ամրագրել սեղաններ կամ ուղղել ձեր հարցերը կորպորատիվ երեկոների, ծննդյան և այլ տոների անցկացման համար:

Մոսկովյան 8

011-500-990

Facebook/CasaDeEspana

Instagram/casa_de_espana

 

 

back-top