l

lifestyle

ՈՉ ՔԵՇԻՆ! 6 հայ արտիստներ ստեղծել են «Քեշի անկումը» պոստերների շարք Իդրամի համար

Մի քանի տարի առաջ Փարիզի LVMH թանգարանում եվրոյին նվիրված արտ-ինստալյացիայի էի: Դեռ այն ժամանակ ընկերներով խոսում էինք այն մասին, որ շուտով էլեկտրոնային վճարումները կփոխարինեն քեշին, ու ինստալյացիայի կոնցեպտը պետք է փոխել: Այսօր ներկայացնում եմ Ձեզ «Քեշի անկումը» պոստերների շարքը, որը Իդրամի համար ստեղծել են 6 հայ արտիստներ:

  • www.idram.am
  • Կամո Թովմասյան

Ուրեմն թեման որն ա՝ no cash: Ապացուցված է, որ թղթադրամն ու մետաղադրամը կրում են բակտերիաներ, բայց իրականում ես հրաժարվել եմ կանխիկ վճարումներից, քանի որ չեմ սիրում մոտս պահել քեշ: Ես երբեք դրամապանակ չեմ ունեցել, միշտ մետաղադրամներն ու թղթադրամները պարզապես գրպանումս են եղել, այնպես որ հաճախ դրանք կորցրել եմ: Վերջին տարիներին գրեթե երբեք կանխիկ գումար չկա ինձ մոտ, վճարում եմ երբեմն քարտով իսկ ավելի հաճախ հենց Իդրամով: Ի դեպ, թեյավճարի խնդիրը նույնպես ավելի հարմար է լուծել անկանխիկ եղանակով: Նախ, անկախ պատվերից, կարծում եմ՝ թեյավճար պետք է թողնել մոտ 10-15%, իսկ երբ կանխիկ ես վճարում, սովորաբար մինիմալ գումարը թեյավճարի համար 1 000 դրամանոց թղթադրամն է լինում մոտդ: Չեմ ուզում գծուծ անձնավորության տպավորություն թողնել, բայց երբ պարզապես սուրճ ես խմել, սուրճի գնին հավասար թեյավճար թողնելը կարծում եմ ավելորդություն է:

Մի քանի ամիս է, ինչ սովորել եմ օգտվել IDBank-ի օնլայն բանկինգից: Ասեմ անկեղծ, ես մեծ դժվարությամբ եմ սովորում ժամանակակից տեխնոլոգիաներին և ինձ համար դա իրոք բարդ պրոցես է: Idram&IDBank հավելվածով հեշտ է կառավարել գումարը, փոխանցում կատարել մեկ հաշվից մյուսը, իսկ ամենահեշտը կոմունալ վճարումների ընթացքն է, քանի որ դրանք հավաքել  եմ մեկ խմբում ու պարզապես ամեն ամիս վճարում եմ մի կոճակով:

Ընկերներս, ովքեր նույնպես օգտվում են Իդրամից, վկայում են, որ մի շարք գործարքներ կարող են կատարել հենց տնից ու գրեթե առիթ չեն ունենում գնալ բանկ: Չնայած, որ բանկը հենց իմ տան հարևանությամբ է, միևնույն է գործարքներս հավելվածով եմ կատարում, չէ՞ որ կարելի է այդ ժամանակն ավելի հետաքրքիր ծախսել: Խոստովանեմ, որ երբեք չեմ ունեցել ապառիկ գնումներ: Ինձ զգուշացրել են, որ այս առումով Իդրամը ևս հարմար է, թվային ապառիկ ունի, այնպես որ այս մասին կարող եմ կարծիք հայտնել, երբ որոշեմ նոր ավտոմեքենա ձեռք բերել (իսկ եթե անկեղծ, ես ավտոմքենաների հանդեպ սեր չունեմ):

 Անտոկոս փոխանցումներ ընկերներին, փոխանցումներ արտերկիր... հիմա գրում եմ ու հասկանում, որ առավելություններն ավելի շատ են, քան ես նույնիսկ պատկերացնում էի, պարզապես դեռ առիթ չեմ ունեցել օգտվելու բոլոր այս հնարավարություներից: Օրինակ՝ չեք հավատա, բայց միշտ մոռանում եմ cashback–ների մասին, իսկ հետո ստանում եմ հավելյալ գումարներ ու սկսում եմ մտածել, թե որտեղից այս բոնուսները: IDBank-ի առաջին հարկում գործում է Espress It սրճարանը, որտեղ հաճախ եմ ընթրում ու այստեղ միշտ cashback–ներ են փոխանցվում: Երբեմն նույնիսկ ափսոսում եմ, որ հետևողական չեմ ու շատ հնարավորություններ բաց եմ թողնում: Պետք է ավելի ուշադիր լինել, գուցե սկսեմ վաղվանից․ վաղը որոշել ենք ընկերներով գնալ դիտելու Mortal Kombat ֆիլմը, կարծեմ հենց կինոթատրոններում էլ Իդրամով վճարելիս cashbackներ կան:

Ինչից սկսեցի,ուր հասա: Այսպիսով՝ 6 հայ արտիստներ Իդրամի համար ստեղծել են «Քեշի անկումը» խորագրով կամ ավելի պարզ ասած՝ no cash թեմայով պոստերներ, որոնք էլ հիմա առաջարկում եմ միասին գնահատել: Ինձ ամենաշատը դուր եկան Վիլյամ Կարապետյանի և Արա Ասլանյանի աշխատանքները, բայց Ձեզանից յուրաքանչյուրը, անկասկած, կունենա իր ֆավորիտ աշխատանքը:  

Վիլյամ Կարապետյան

______________

Խորեն Մաթևոսյան

__________________

kolektiv design room

______________

Արա Ասլանյան

____________

Կարեն Խաչատուրով

back-top