l

lifestyle

Cataleya Beauty Brand House-ի բացումը Բաբայան 26 հասցեում

Չորս տարի առաջ, ճիշտ այս օրը, Բաբայան 26 հասցեում իր դռները պաշտոնապես բացեց Cataleya Wellness ակումբը, իրական դրախտավայր բոլոր կանանց և աղջիկների համար: Նշելով իր չորրորդ տարեդարձը՝ Cataleya-ն երևան է բերում նոր մշակույթ, նոր տերմին՝ Beauty Brand House: Ասել է, թե գեղեցկության և մշակույթի ոլորտի առաջատար մասնագետների տուն, որտեղ մտնելիս, կարող եք համոզված լինել, որ Ձեզ դիմավորելու և սպասարկելու են իրենց գործի գիտակ մասնագետներ: Շնորհավորում ենք ԿԱՏԱԼԵԱ-յի հիմնադիր Սյուզաննա Մոկյանին, ով կանգնած է այս գեղեցիկ նախագծի ետևում և արտ-տնօրեն Կարմեն Ղազարյանին: 

  • Kamo Tovmasyan

Սիրով ներկայացնում ենք այն բարձրակարգ մասնագետներին, և մասնաճյուղերի հիմնադիրներին, որոնք ներկայացված են այս հրաշք կենտրոնում՝  Sofi Devoyan Dance-ի հիմնադիր Սոֆի Դևոյանին, Ladies GYM by Davis-ին, Sanguang SPA-ի հիմնադիրներ Ռոբերտ Վարդումյանին և Լիլիա Կարապետյանին, Rigavo-յի հիմնադիր Հռիփսիմե Ոսկանյանին, Լիլիթ Իսահակյանին, Նատալյա Բուդովսկայային, վարսահարդարներ Ռոմելլա Սուքյասյանին, Հասմիկ Մակարյանին, Լուսինե Ինաջյանին, Արփի Հրությունյանին, Սյուզաննա Գևորգյանին, մատնահարդարներ Արևիկ Փարվանյանին և Մարիշ Միքայելյանին, ինչպես նաև դիմահարդար Նվարդ Դովլաթյանին և դիզայներ Լուսինե Հովհաննիսյանին: Այս հզոր թիմը միշտ պատրաստակամ է գոհացնել Բաբայան 26 հասցե այցելող ցանկացած այցելուի: 

Չմոռանանք նշել, որ տոնական այս օրը շատ գեղեցիկ էր կազմակերպված՝ բազում հավատարիմ հաճախորդներ, սիրված և հայտնի հյուրեր, համեղ հյուրասիրություն և հաճելի երաժշտություն DJ Donz-ի մատուցմամբ: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Cataleya Beauty Brand House-ին հիմնադիր Սյուզաննա Մոկյանին նորամուծության համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Գեներալ Բաբայանի 26

(010) 255 000

Facebook/CataleyaBeautyBrandHouse

Instagram/cataleya_beauty_brand_house

back-top