Metropolitan Museum Of Art! Սա ԱՄՆ-ի ամենամեծ, Աշխարհի ամենաայցելվող թանգարաններից մեկն է, որը կառուցվել է 1870 թ.-ին. Տարեկան այցելուների թիվը կազմում է մոտ 6 միլիոն. Ինչ է ձեզ սպասվում ներսում, նախ ասեմ, որ տարվա ընթացքում այստեղ պարբերաբար նոր ցուցադրություններ կան, օրինակ Սեպտեմբերին սկսվում է Ռոդենի և Միքելանջելոյի ցուցադրությունները. Մշտական հավաքածուի թվում է Պիկասո, Վան Գոգ, մեծ քանակությամբ Մատիս, առանձին սրահներ գեղանկարչության, լուսանկարչության, քանդակների, ասիական մշակույթի, ավստրալիացի աբորիգենների ձեռքի աշխատանքների:
Տոմսի արժեքն էր 25 դոլար, սակայն ըստ Metropolitan Museum Of Art-ի քաղաքականության, դուք կարող եք վճարել այնքան, որքան համարում եք ճիշտ....թեկուզ 5$ կարող եք վճարել. Ամբողջությամբ ճերմակ սրահում ներկայացված են մոտ 50 աշխատանքներ առանձին հարթակներում...