l

lifestyle

CERAMISIA իտալական ապրանքանիշի գործարանի բացումը Հայաստանում

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի և Իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում, «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ բացվել է Ceramisia իտալական սպասքի արտադրության գործարանը: Նախաձեռնության նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո, ստեղծվելու է 500-ից 1000 աշխատատեղ: Բացման շնորհանդեսին ներկա էին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ–ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին, ԱԺ-ի ներկայացուցիչներ, Իտալիայի պառլամենտի և կառավարության անդամներ:

  • Kamo Tovmasyan

Հայաստանյան Ceramisia-ն կարտադրի կերամիկական հումքից պատրաստված, սեղանի ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ «Արտադրված է Հայաստանում, նախագծված՝ Իտալիայում» գաղափարախոսությամբ: Այս պահին դեռ աշխատում են 35 մասնագետներ, ովքեր նախապես որակավորվել են միջազգային Ceramisia-ում: Ինչպես նշեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Պրն. Ծառուկյանը՝ պլանավորվում է ստեղծել մինչ 1000 աշխատատեղ: Ceramisia-ի տարեկան շրջանառությունը 1 միլիարդ դոլար է կազմում, հայաստանյան գործարանի ներդրումային նախնական ծավալը կազմել է մոտ 30 մլն դոլար: Յուրահատուկ այս արտադրանքը ներկայացված է ավելի քան 5000 սրահներում, իսկ հայաստանյան Ceramisia-ի աշխատանքները հիմնականում կարտահանվեն ԱՄՆ և Եվրոպա: Բացման արարողության հյուրերին սպասվում էր շրջայց գործարանում, պարային հետաքրքիր շոու, համեղ հյուրասիրություն և իհարկե հուշանվերներ՝ Ceramisia առաջին արտադրանքի նմուշների տեսքով: 

back-top