Kamancha
l

lifestyle

EPIC! Ինչ է CERCLE-ը և ինչպես այն ընթացավ Գառնու տաճարում

Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ հենց Գառնու տաճարի մոտ տեղի ունեցավ ամենաանսպասելի իրադարձություններից մեկը, ինչը հայաստանյան հարթակում իսկական հեղաշրջում է էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար: Ֆրանսիական հայտնի Cercle-ն առաջին անգամ Հայաստանում էր և իր հերթական livestream-ն իրագործեց Գառնու տաճարից: Հատուկ հյուրեր՝ Acid Pauli և Viken Arman: Հայ DJ-ներից նվագեցին KAÍ-ն և Leo Aniram-ը:

  • Andranik Beglaryan
  • Kamo Tovmasyan

Թվում էր, թե անհնար է, բայց The Triângûlum-ին դա հաջողվեց: Էլեկտրոնային երաժշտություն պրոպագանդող միջազգային ամենահայտնի հարթակներից մեկն իրագործեց իր հերթական ուղիղ միացումը մեր երկրից, ինչը հատկապես երիտասարդության շրջանում` զբոսաշրջության զարգացման հրաշալի քայլ է: ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, ինչպես նաև գործընկերներ նպաստեցին այս աննախադեպ միջոցառմանը: Նախ պատմեմ Cercle-ի մասին, որպեսզի պարզ լինի թե ինչ է իրենից ներկայացնում այս հարթակը:

Cercle-ը հիմնադրվել է մոտ 4 տարի առաջ Ֆրանսիայում: Այն իրենից ներկայացնում է livestream հարթակ, որը հրավիրում է միջազգային հայտնի DJ-ների նվագելու ամենաանսպասելի վայրերում: Դղյակներ, օդանավակայաններ, քարանձավներ, նույնիսկ Էյֆելյան աշտարակից է իրագործվել Cercle-ի միացումը: Միակ վայրը, որը դեռևս անհասանելի է, ըստ հիմնադիրների, դա Եգիպտական բուրգերն են:

 Այսինքն, այն առաջին հերթին ինտերնետային ուղիղ միացմամբ հեռարձակվող միջոցառում է, որին նաև կարող են մասնակցել էլեկտրոնային երաժշտության սիրահարները: Cercle-ն իր livestream-երն իրագործում է երկուշաբթի օրերին, երեկոյան: Ինչու երկուշաբթի, քանի որ ընդունված է համարել, թե երկուշաբթին ծանր օր է, բացի այդ, այն աշխատանքային օր է և ինտերնետային այցելությունն ավելի շատ է երեկոյան ժամերին: Մինչ օրս Cercle-ին հաջողվել է հրավիրել այնպիսի լկեգենդար DJ-ների և երաժիշտների, ինչպիսիք են Carl Cox-ը, Fatboy Slim-ը, Nina Kraviz-ը, Solomun-ը: Մեզ մոտ նվագելու են Viken Arman-ը և Acid Pauli-ն: Հայ DJ-ներից՝ KAÍ-ն և Leo Aniram-ը: Մի քանի օրինակներ տեղադրում եմ, որպեսզի զգաք մասշտաբները:

________

Գործընկերներ՝ CHIVAS և VIVARO:

 

back-top