l

lifestyle

ՆՈՐ ՀԱՍՑԵ ՈՒ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ. CLASSIC BURGER-ն արդեն նաև Արամի 84/1 հասցեում

Արդեն չորրորդ և ամենաոճային CLASSIC BURGER-ը բացվել է Արամի 84/1 հասցեում ու իհարկե մենք չէինք կարող ընկերներով չայցելել, չփորձել, չգնահատել ու չկիսվել: Պատմում ենք Ձեզ, թե բացի համեղ բուրգերներն էլ ինչով է առանձնանում նոր CLASSIC BURGER-ը, որը հենց առաջին իսկ օրվանից բոլորի ուշադրության կենտրոնում է:

  • Kamo Tovmasyan

Արամի փողոցում, նորաբաց այգու հարևանությամբ բացված տասնյակ սրճարաններից ու ռեստորաններից CLASSIC BURGER-ը աչքի է ընկնում ավելի մեծ, ինչպես նաև հարմար բացօթյա սրահներով, նորաոճ բարով, նոր ինտերիերով, որը տարբերվում է նախորդ CLASSIC BURGER-ներից: Միանգամից ևս մեկ առանձնահատկության մասին խոսեմ: Ես գիշերները ուտողներից եմ, բայց գիտեք, որ կեսգիշերից հետո շատ քիչ վայր կա կենտրոնում, որ դեռ բաց է: CLASSIC BURGER-ը գործում է մինչ 02.00-ն, այնպես որ նույնիսկ կեսգիշերից հետո արդեն գիտեք, թե որտեղ կարող եք համեղ սնվել:

Գիտենք, որ պետք է քաղցած գանք այստեղ, այնպես որ ընկերներիս խորհուրդ էի տվել ախորժակ պահել ու հրավիրել էի նոր CLASSIC BURGER-ը գնահատելու:

Հիշեցնեմ, որ CLASSIC BURGER կարող եք վայելել նաև Երևան Մոլում, Դալմա Գարդեն Մոլում, Տերյան 18 հասցեում, բայց ևս մեկ անգամ նշեմ, որ հենց Արամի 84/1 հասցեում բացված CLASSIC BURGER-ն է ամենամեծը, նոր ձևաչափովն ու, ըստ Իս՝ ամենասիրվածը (կդառնա):

Ահա բարը, ինչի շնորհիվ CLASSIC BURGER-ն արդեն ոչ թե պարզապես բուրգեր ուտելու վայր է, այլ ընկերական ու ընտանեկան ժամանցավայր, որտեղ կարող ես բացի համեղ սնվելը նաև սառը լցնովի գարեջուր պատվիրել, աղանդեր փորձել, կոկտեյլներ, միլքշեյքեր....

Սիրում եմ նման վայրեր այցելել ընկերներով, քանի որ հիմնականում պատվիրում եմ բոլոր ուտեստներից՝ շեյր անելով ընկերներիս հետ, այդպես ավելի հարմար է:

Ուտեստները ներկայացնելուց հետո կասեմ, թե ինչ կոկտեյլներ պատվիրել բարում:

Սկսում եմ բուրգերից, քանի որ ամեն դեպքում CLASSIC BURGER-ը հենց հայտնի դարձավ քաղաքում իր հատուկ բուրգերներով: Մոտ 20 տեսակ բուրգերներից ես գրեթե միշտ պատվիրում եմ Ամերիկյան չիզբուրգերը: Սիրում եմ հայկական մսով բուրգերները, կարծում եմ՝ հայկական միսն ավելի համեղ է, թարմ, հյութեղ: CLASSIC BURGER-ը միշտ առանձնացել է հենց տեղական թարմ մսից պատրաստված տեսականիով, բայց քանի որ վերջերս մեծ մասայականություն է վայելում նաև անգուսի միսը, մենյուում ավելացվել են նաև բուրգերներ անգուսի մսով: 

Մի քանի բուրգերներ մենյուից, որոնք ինքս փորձել եմ ու խորհուրդ եմ տալիս: Շատ համեղ է Սթեյգ բուրգերը, Բլյու չիզը, Չիկեն ֆիլեն, Շվեյցարական պանրով և սնկով բուրգերը: Նրանք, ովքեր միս չեն ուտում՝ կարող են փորձել Վեջի բուրգերը:

Եթե ընկերներով եք, պատվիրեք նաև այս սեթը, այն մոտ 3-4 ընկերների համար է:

Բացի բուրգերներից, կարող եք նաև պատվիրել հավի, տավարի և խոզի տակոներ, ռափեր, կեսադիլիաներ, աղցաններ, ինչպես նաև ռիբս: 

Անպայման պատվիրեք նաև սոուսները, մատուցողը Ձեզ խորհուրդ կտա, թե որ ուտեստի հետ ինչ սոուս վերցնել:

Ուտեստների հետ խորհուրդ կտամ նաև պատվիրել տեղում պատրաստվող ֆրեշերն ու լիմոնդաները: Սուրճ չխմեցինք, քանի որ "էլ տեղ չունեինք", բայց անպայման վերադառնալու ենք սրճային կոկտեյլների ու համեղ սառը սուրճի համար:

Սառը, համեղ Hacker Pschorr այս տոթ եղանակին: 

Անցնենք բարին: Մի փոքր ոնց ասում են՝ շունչ քաշենք ու փորձենք թխվածքներն ու կոկտեյլները: Բարը հենց այնպես չէ, որ այսքան գեղեցիկ տեսք ունի: Բարմենը կառաջարկի Ձեզ տասնյակ կոկտեյլներից ընտրել այն կոկտեյլը, որը սիրում եք, կամ պարզապես վստահեք բարմենի ճաշակին:

Թարմ էին բոլոր թխվածքները, բայց պետք է առանձնացնեմ իրոք համեղ Պրահան և...մյուս թխվածքի անվանումը մոռացա, կրեմով ու խտացրած կաթով, ոնց տնական համեղ թխվածք ուտեիր:

Moscow Mule, Long Island, Daiquiri, Margarita, Tokyo Ice, Mojito....ցանկացած կոկտեյլ մատուցվում է օրիգինալ կերպ ու Դուր կգա Ձեզ, մեր աղջիկներին շատ դուր եկավ, ես՝ գարեջուր էի խմում:

Գործում է առաքում Երևանի ողջ տարածքում. (010) 70 27 27 

back-top