l

lifestyle

Իբիցայի PACHA և USHUAIA ակումբների closing party-ները Austrian Airlines-ի հետ

Լեգենդար Դևիդ Գետտան Pacha ակումբում և Մարկո Կոռոլան Ushuaia ակումբում Իբիցայի սեզոնի փակման երկու մասշտաբային փարթիներում: Ինձ բախտ վիճակվեց ներկա լինել այս երկու իվենթներին, որի մասին մանրամասնորեն կպատմեմ այս պոստում..

  • Kamo Tovmasyan

Նոյեմբեր ամսին Լայմ հեռուստաընկերության եթերում դիտեք ԿամոԲլոգի հատուկ թողարկումը Բարսելոնայից և Իբիցայից Austrian Airlines-ի հետ:

Քանի որ Երևանում չեմ հիշում վերջին անգամ երբ եմ նորմալ քլաբինգ արել, Իբիցան պարզապես փրկություն էր այս հարցում: 3 օրը բավական է, որպեսզի ներկա լինել գլխավոր ակումբների փարթիներին, որոնք սկսում են կեսգիշերին, ավարտվում լուսադեմին: Մեր հյուրանոցը գտնվում էր ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ այն հատվածում, որտեղ և տեղակայված են ակումբները, այնպես որ հյուրանոց ամրագրելուց նկատի ունեցեք այդ փաստը. ձեզ հարկավոր է լինել ակումբներին մոտ թե կենտրոնական հատվածում...ահա Ushuaia ակումբը Մեր հյուրանոցից:

Այն, ինչը Մեզ համար երազանք է այստեղ նորմալ երևույթ է. երկուշաբթի՝ Դևիդ Գետա, երեքշաբթի՝ Արմին Վան Բյուրեն, չորեքշաբթի Բոբ Սինկլեր, հինգշաբթի Ավիչի, Ուրբաթ՝ Հարդվել...և այդպես շարունակ....

Իբիցա կամ պետք է գնալ ակումբային open party-ների շարքին ներկա լինելու համար, կամ հակառակը՝ closing party-ներին: Մենք հոկտեմբերի 2-5-ն էինք այնտեղ, երբ closing party-ների շարքն էր, առաջին փարթին դա Դևիդ Գետայի F*** Me I Am Famous շարքի closing party-ն էր Pacha ակումբում, տոմսն ամրագրել էի օնլայն, այն արժեր մոտ 70 եվրո: Նրանք ովքեր ունեն օնլայն տոմսեր տեղում ավելի քիչ էին հերթ կանգնում:

Ողջ Իբիցայում Դուք կհանդիպեք ակումբների անվանական խանութներ, որտեղ վաճառվում են փարթիների լոգոտիպներով աքսեսուարներ, դրանք վաճառվում են նաև փարթիների ընթացքում և մի փոքր ավելի թանկ արժեն, քան սովորական սրահներում վաճառվող իրերը:

Ակումբը բացվում է 00.00-ին, գլխավոր DJ-ը սկսում է նվագել 03.00-ին, այնպես որ կամ պետք է դիմանալ, կամ ուշ գնալ ակումբ, չնայած ուշ գնալու դեպքում էլ կարող ես ոչինչ չտեսնել. 

Pacha ակումբն ունի մի քանի dancefloor-եր, լաունջ մաս, բացօթյա հատված, այսինքն Դու կարող ես շրջել ողջ տարածքում եթե հոգնել ես գլխավոր պարահրապարակից:

Պոպ ռեմիքսներ, ֆանտաստիկ շոու, հովացնող ծուխ, չափազանց գեղեցիկ պարուհիներ և նեղվածք...եթե VIP մասում չես, ապա ամեն վայրկյան ոտքիդ վրա կանգնում է 3 մարդ: VIP հատվածն արժե 150 եվրո, սակայն այնտեղ գտնվող մարդիկ ավելի պասիվ են, և պարզապես դիտողի դերում են:

Իհարկե ակումբներում էժան չէր կոկտեյլները, կամ պետք է նախապես խմած գնալ, կամ քիչ խմել..

Ամենամեծ և ամենատպավորիչ ակումբը դա Ushuaia-ն է, Ushuaia-ն հյուրանոց-ակումբ է, այն թանկ հյուրանոց է, բայց փոխարենը այստեղ հենց քո համարից կարող ես ամեն օր մասնակցել տեղի ունեցող փարթիներին...Պատկերացնում ես ամեն օր մինչ լուսադեմ բալկոնիցդ հետևում ես 5000 մարդու....

Ամենուր կհանդիպեք մարդկանց, ովքեր վաճառում են Ձեզ փարթիների տոմսեր. Եթե գնեք նախապես, կվճարեք 10 եվրո էիչ, դա ակումբների քաղաքականությունն է, եթե հենց ակումբում՝ ավելի թանկ, սակայն ուշադիր եղեք, Ձեզ կարող են վաճառել սխալ օրվա փարթիի տոմս...

Ամեն օր Ushuaia-յում տարբեր փարթիներ են, տարբեր լեյբլներով և երաժշտությամբ, մենք ցավոք ներկա էին Մարկո Կոռոլայի երեկոյին` անտանելի միատիպ երաժշտությամբ, սակայն մյուզիքի հարցում իհարկե ճաշակին ընկեր չկա..

5000 մարդ, 20-40 տարեկան, բարի մոտ հերթեր, երկնքում գլխիդ վերևով անցնող ինքնաթիռներ....

...տենց էլ "կասետը" չփոխեց......

back-top