l

lifestyle

COMFAREA խանութ-սրահի բացումը Հյուսիսային պողոտայում

Խոհանոցային պարագաներ, կենցաղային տեխնիկա, այգու կամ էքստերիերի պլաստիկե կահույք։ Այն ամենն, ինչ պետք է խոհանոցում, ինտերիերիում և էքստերիերում որակյալ հարմարավետություն ստեղծելու համար։ Tashir Street Shopping Gallery-ում բացված COMFAREA խանութ-սրահը գնորդներին ներկայացնում է բարձրորակ արտադրանք` ներմուծված եվրոպական երկրներից։

COMFAREA խանութ-սրահում ներկայացված են Berlinger Haus, Keter , Curver, Florentyna և այլ եվրոպական հեղինակավոր բրենդների տեսականին: Berlinger Haus հունգարական ապրանքանիշը ներկայացնում է կաթսաների ու թավաների բազմազան հավաքածուներ, ինչպես նաև մանր կենցաղային տեխնիկա։ Արտադրանքում օգտագործում է բարձրորակ հումք, որն էկոլոգիապես մաքուր է ու անվտանգ առողջության համար: Գերմանական որակի բոլոր ստանդարտներին համապատասխան տեսականին առանձնանում է իր երկարակեցությամբ, ամրությամբ, օրիգինալ դիզայնով և ունի արտադրանքի անվտանգության միջազգային հավաստագիր (LFGB):

Սրահում ներկայացված է նաև հոլանդական Keter Group ընկերությունն (70 տարի շուկայում)  իր Keter և Curver ապրանքանիշերով: Էքստերիերի կահույք, խաղալիքների, հագուստի, գործիքների համար նախատեսված հարմարավետ արկղեր, զամբյուղներ, խոհանոցի, մանկական սենյակի, հանգստի սենյակի համար անհրաժեշտ իրեր և այլն։ Ի դեպ, ներկայացված են նաև կենդանիների համար նախատեսված պլաստիկե զամբյուղներ, բներ, որոնք հարմարավետ են և ապահովում են լավ օդափոխություն։ Keter Group-ն իր արտադրանքում օգտագործում է մինչև 100 % վերամշակված նյութեր` առանց որակի նվազեցման։

Comfarea խանութ-սրահում ներկայացված են նաև լեհական խոշորագույն ընկերություններից մեկի` Florentyna-ի (30 տարի շուկայում) մի շարք բրենդներ: Խոհանոցային պարագաներ, սպասք, աքսեսուարներ, սրբիչներ և այլն: Խանութ-սրահի բացման կապակցությամբ 10 օր շարունակ ամբողջ տեսականու համար կգործի -20% զեղչ։ Գործում է առաքում ՀՀ ողջ տարածքում և Արցախում:

Հասցե՝ Հյուսիսային պողոտա 6/2
(Tashir Street Shopping Gallery)
Հեռ․՝ 055-301 302

FB/Comfarea

IG/Comfarea

back-top