Kamancha
l

lifestyle

CONGRESS HOTEL-ի բացօթյա լողավազանի ամառային շրջանի բացումը

Իտալիայի 1 հասցեում գործող CONGRESS HOTEL-ը մեկնարկեց բացօթյա լողավազանների ամառային շրջանը: Քաղաքի լավագույն բացօթյա լողավազաններից մեկն արդեն պատրաստ է ընդունել իր մշտական և նաև նոր այցելուներին: Միջոցառման հատուկ հյուրերն էին Arni Rock/Haik Solar դուոն և երգչուհի Սոնե Սիլվերը: Լողավազանի գնային առաջարկները, միջոցառման հյուրերը և CONGRESS HOTEL-ի նորությունները դիտեք մեր ծավալուն փոստում:

  • Kamo Tovmasyan


Ինչով է տարբերվում CONGRESS HOTEL-ի լողավազանը մյուսներից...Նախ այն գտնվում է քաղաքի կենտրոնում, ուստի շատ հարմար է այցելել: Մանավանդ նորաբաց այգու շահագործումից հետո, քաղաքի այս հատվածն այժմ ամենահաճելի անկյուններից է, ու երեկոյան, երբ դուրս ես գալիս լողավազանից, ակամա ցանկություն է նաև առաջանում զբոսնել նորաբաց այգում: Միշտ լավ այցելուներ, միշտ մաքուր ջուր, լավ երաժշտություն և հենց տեղում պատրաստվող բարբիքյուներ, որոնք շատ համեղ են: Փետրվար ամսից հյուրանոցում գործում է Accent by Gayane Breiova ռեստորանը (եթե բաց եք թողել, կարող եք բացումը դիտել այստեղ), որն արդեն դարձել է գուրմանների սիրված ռեստորաններից մեկը Երևանում: Նշեմ նաև նոր գինու սրահի մասին, որտեղ ներկայացված են հայկական և միջազգային լավագույն գինիները: 

Համեղ սնունդ, հրաշալի լողավազան և հատուկ ընտանեկան փաթեթներ: Մեկ անձի այցելության արժեքն է 55 000 դրամ մեկ ամսվա համար, գործում է ընտանեկան փաթեթ՝ 95 000 դրամ ծնողների և երկու երեխաների համար միասին, ինչպես նաև հետաքրքիր էր լողավազան մարզասրահ փաթեթը, որի արժեքը մեկ ամսվա համար 75 000 դրամ է: Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ զանգահարելով (010) 59 11 99 հեռախոսահամարով, կամ հետևելով հյուրանոցի ֆեյսբուքյան էջին: Ամառային շրջանի բացման հյուրերի տպավորությունները կարող եք դիտել մեր վիդեոշարքում: Ի դեպ՝ երեկոյի հյուր Սոնե Սիլվերն առաջին անգամ կատարեց իր նոր դուետը Arni Rock/Haik Solar դուոոի հետ միասին, որից հետո ներկաներին սպասվում էր խաղարկություն: Մեկամսյա լողավազանի այցելության քարտ, ընթրիք Accent ռեստորանում և այլ սպասված նվերներ:

Իտալիայի 1

(010) 59 11 99

Facebook/CongressHotel

back-top